Jump to content

«Sci-Hub»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 128. Տող 128.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==


* Sci-Hub.tw
* [http://www.sci-hub.tw]
* Sci-Hub.se
* [http://www.sci-hub.se]

13:04, 29 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Sci-Hub
Изображение логотипа
ԿարգախոսTo remove all barriers in the way of science
ՏեսակԳիտական տեղեկատվության փոխանակում
Երկիր Ռուսաստան
Շտաբ կայանՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան և Ալմաթի, Ղազախստան
Գրանցումբացակայում է
Լեզու

Անգլերեն

Ռուսերեն
ՀեղինակԱլեքսանդրա Էլբակյան
Բացված2011-04-16 (13 տարի առաջ)[1]
Ընթացիկ կարգավիճակակտիվ
 Sci-Hub Վիքիպահեստում

Sci-Hub, կայք է, որը թույլատրում է ներբեռնել 70 միլիոնից ավելի գիտական հոդվածներ և այլ աշխատություններ[2][3][4]։ Առաջին հայտնի վեբ-կայքն է, որի միջոցով մեծ մասշտաբներով կարելի է անվճար ներբեռնել գիտական հոդվածների ամբողջական տարբերակները։

Այն շրջանցում է հրատարակչի վճարումները` թույլ տալով ուսումնական հաստատության վստահված անձանց միջոցով մուտք գործել գիտական հոդվածների ամբողջական տարբերակներ: Sci-Hub-ը գիտական ամսագրերը պահում է իր սեփական քեշի մեջ` հետագա հարցումներն արագացնելու համար:

Sci-Hub-ը հիմնադրվել է 2011 թ․-ին, Ղազախստանի ասպիրանտ Ալեքսանդրա Էլբակյանի կողմից գիտելիքների տարածմանը նպաստելու նպատակով[5]՝ ի պատասխան վճարովի հետազոտական աշխատանքների բարձր արժեքների՝ մոտ 30 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր հոդվածի համար[6][7][8]։

2015 թ. ակադեմիական հրատարակիչ Elsevier-ն բողոք է ներկայացրել Նյու Յորքում Sci-Hub-ի դեմ` հեղինակային իրավունքի խախտման համար[9]։ Հետազոտությունների արդյուքում պարզվեց, որ 2017թ․-ի հուլիսին PeerJ ամսագրում տպագրված հոդվածները հասանելի դարձնելու շնորհիվ՝ Sci-Hub-ը բավարարել է օգտատերերի հարցումների 99,3 %-ը, և հոդվածների միայն 0,3 % մնացին անհասանելի հետազոտողների նմուշներում[10][11]։

Հաջորդող դատական գործընթացի արդյունքում 2015թ․-ի նոյեմբերին բնօրինակ sci-hub.org կայքն արգելափակվեց[12]: Առաջին կայքի կորստի արդյունքում, նախագիծն վերականգնեց իր աշխատանքը նույն ամսում ․io դոմենով[13], այնուհետև Sci-Hub-ը ցիկլային տեղափոխվել է մի շարք այլ դոմենների միջոցով, որոնցից մի քանիսն արգելափակվել են որոշ երկրներում: Sci-Hub-ը հակասական գովասանքի է արժանացել գիտական և ակադեմիական համայնքների կողմից և դատապարտվել մի շարք հրատարակիչների կողմից:

Պատմություն

Մեկ շնչի հաշվով ներբեռնված հոդվածների քանակը երկրում[14][15]

Sci-Hub նախագիծն մեկնարկվել է 2011թ․ի սեպտեմբերի 5-ին[16]՝ Ղազախստանից ծրագրավորող և նեյրոտեխնոլոգիաների հետազոտող Ալեքսանդրա Էլբակյանի կողմից[17]։ Նրա նպատակն է նպաստել գիտելիքների տարածմանը` թույլ տալով, որ ավելի շատ մարդիկ ունենան վճարովի ծառայությունների հասանելիություն[18]։ Էլբակյանը պնդում է, որ ինքը չէր կարող կատարել հետազոտություն Ղազախստանի համալսարանում, եթե նա նմանապես կերպով «չգողանար» հոդվածներ փորձի փոխանակման ֆորումների միջոցով՝ հաշվի առնելով հարյուրավոր հոդվածների պահանջը՝ յուրաքանչյուրը 32 դոլար արժողությամբ[19][20]։ Ակտիվ զբաղվելուց և հարյուրավոր հոդվածներ ուղարկելուց հետո՝ նա սկսեց մշակել գործընթացի ավտոմատացման ուղիներ[21][22]:

2011թ․-ի սեպտեմբերից մինչ 2013թ․- ի սկիզբը կայքը գործարկվում էր առանց պահեստարանների, սակայն մեծ քանակությամբ, հիմնականում Չինաստան, ներբեռնումների հարցումներից և կոշտ սկավառակի հետ կապված խնդիրների պատճառով LibGen-ի պահեստներից 40,000-ից ավելի հավաքած փաստաթղթերի կորստից հետո՝ Էլբակյանը թողարկեց զանգվածային ֆինանսավորման քարոզարշավ, որպեսզի LibGen ի տվյալների բազայում ունենա Sci-Hub-ի հոդվածների սեփական կրկնօրինակներ: 2014թ․-ին մշակվել է կոդ, որը թույլ էր տալիս Sci-Hub-ին ինքնուրույն ներբեռնել գիտական հոդվածներ, և այդ տարվա վերջում ստեղծվեցին մի քանի հայելային վեբկայքեր, որոնք, ներկայումս, Sci-Hub-ի միակ պահոցներն են և անկախ են LibGen-ից[23]:

Նախագծի Sci-Hub.org անունը կրող բնօրինակի աշխատանքը դադարեցվել է նոյեմբերի սկզբին` դատական կարգով[24]: Ծրագիրը կրկին սկսեց գործել նույն ամսվա ընթացքում .io դոմենով[25]: Հետագայում այն նույնպես դադարեցվեց Elsevier- ի բողոքից հետո, որը ուղղված էր կայքի չինական գրանցամատյան՝ Now.cn։ Չնայած ռեգիստրի հետ քաշքշուկներին՝ Sci-Hub-ը մինչ այսօր հասանելի է այլընտրանքային .tw և ․se դոմեններով (.bz դոմենը փակվել է 2017 թ․-ի հունվար- փետրվար ամիսներին, այնուհետև կրկին հասանելի դարձավ նույն տարվա վերջում)։ .io և .ac դոմենները նախկինում ակտիվ էին։ Երբեմն Sci-Hub-ը հասանելի էր նաև  IP հասցեի (80.82.77.83) մուտքագրմամբ կամ էլ  .onion Tor գաղտնի ծառայության (scihub22266oqcxt.onion) միջոցով, որը TorrentFreak-ի հաղորդմամբ հարցումների նկատմամբ "առավել անտարբեր" է [26][27]։

Հոդվածները կարող են  ստացվել Telegram.հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման ծառտայության միջոցով[28]։

Կայքը լայն տարածում ինչպես զարգացած․ այնպես էլ զարգացող երկրներում, ինչպիսիք են ՝ ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Ինդոնեզիան[29], Պակիստանը, Իրանը, Ճապոնիան, Ռուսաստանը և Բրազիլիան[30]։ 2016թ․-ի սկզբին Էլբակյանի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ զարգացած երկրներում ներբեռնումների քանակն ավելի մեծ է և հիմնականում հարցումները ստանում են ԱՄՆ-ից և Եվրոպական Միության երկրներից[31]։

Կայքի ստեղծման պատմություն

Կայքերի ավելի լայն ցանցի մի մասն ազատ մուտքի հնարավորություն է տալիս գիտական թերթերին, սակայն Sci-Hub-ը առաջինն է, ով կատարելագործել է վճարովի ծառայությունները շրջանցելու ուղին[32][33]։  Գիտական գրականության փոխանակման ավանդական միջոցները ենթադրում են հոդվածի հեղինակներին կամ դրա նկատմամբ իրավունքներ ունեցող մարդկանց (օրինակ՝  #ICanHazPDFԹվիթթերում) ուղղված հարցման անհրաժեշտություն։ 

Վճարովի գիտական և ակադեմիական հոդվածները հասանելի դարձնելու այլ միջոցը «կանաչ» ինքնաարխիվացումն է , որտեղ հեղինակները տեղադրում են հոդվածներն իրենց ինստիտուցիոնալ պահոցներում։ Որոշ հրատարակիչներ փորձում են արգելք դնել ինքնաարխիվացումը․ վերջինիս տևողությունը կարող է լինել հրատարակումից հետո 6-12 ամիս կամ ավել։ Արգելքի հետ կապված կանխավճարի պատճառով որոշ ինստիտուցիոնալ պահեստներ ունեն կրկնօրինակման հարցման կոճակներ (օրինակ DSPACE[34] կամ EPrints[35]), որի միջոցով օգտատերերը կարող են հարցում կատարել, և հեղինակները կարող են տրամադրել նրանց հոդվածի մեկ օրինակ սեղմելով նշված կոճակը[36]։ Այս միջոցները հաճախ վստահելի չեն և կարող են բերել աշխատանքում երկար ուշացումների[37][38][39]: Ըստ Ալեքսանդրա Ելբակյանի՝ ծրագրի ստեղծման միտքը ծնվեց այսպես[40]

Երկար Ժամանակ ես եղել եմ մոլեկուլային կենսաբան-գիտնականների համար նախատեսված ռուսական ֆորումի հաճախորդ․ Նրա գրավչություններից էր «Full Text» հատուկ բաժինը։ Այնտեղ ֆորումի յուրաքանչյուր անդամ կարող էր հարցում կատարել այն հոդվածի համար, որի մուտքը փակ էր։ Եթե այլ անդամներից որևէ մեկի մոտ մուտքն ազատ է, ապա նա կարող էր ուղարկել հոդվածը է էլեկտրոնային փոստով։ Այսինքն, սա կոլլեկտիվ փոխօգնության համակարգ էր։ Ես ակտիվորեն մասնակցել եմ հոդվածների փոխանցմանը։ Հետագայում միտք ծագեց կատարելագործել այս գործընթացը։

Խոչընդոտները շրջանցելու միտքը նոր չէր։ Մեր մոտ՝  У нас в Ղասախստանում արգելափակված էր Կենդանի ամսագիրը և ստիպված էինք օգտագործել հատուկ կայքեր այն կարդալու համար։ Գործընթացը կատարվում էր այսպես․ անհրաժեշտ էր կրկնօրինակել արգելափակված նյութի հասցեն, տեղադրել այն այս կայքի հատուկ դաշտում, և այն բացվում էր։ Ես որոշեցի անել նույնը գիտական հոդվածների համար։

Գիտական հոդվածներ մուտք գործելու կարևորությունը ոչ այնքան հայտնի բուհերի ուսանողների համար Էլբակյանը գիտակցեց, երբ սովորում էր Ղազախստանի համալսարանում՝ «Վճարել 32 դոլար յուրաքանչյուր հոդվածի համար ուղղակի խենթութոյւն է, հատկապես երբ գիտական աշխատանքի համար Ձեզ անհրաժեշտ են տասնյակ կամ հարյուրավոր հոդվածներ կարդալ։ Ես ստացել եմ նրանց մուտք գործելու հնարավորությունը ծովահենության միջոցով[41]»։

Sci-Hub ծրագիրը սկսեց իր աշխատանքը 2011թ․-ի սեպտեմբերի 5-ին[42]։ Կայքը դարձավ շատ հանրահայտ զարգացող երկրներում, ինչպիսիք են  Հնդկաստանը և  Ինդոնեզիան Ինդոնեզիան[43], ինչպես նաև Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը և Բրազիլիան[44]։

Կայքի աշխատանքը ֆինանսավորվում է օգտատեր-ներդրողների կողմից[45] ՝ բիթքոին վճարման համակարգի միջոցով[46]։

Նախորդ դոմեններ

Ստորև ներկայացված են 2018թ․-ի  մայիս ամսվա դրությամբ Sci-Hub-ին ծառայող դոմենները, որոնք այժմ հասանելի չեն․

  • sci-hub.ac
  • sci-hub.biz
  • sci-hub.bz
  • sci-hub.cc
  • sci-hub.ga
  • sci-hub.gq
  • sci-hub.hk
  • sci-hub.io
  • sci-hub.is
  • sci-hub.la
  • sci-hub.mn
  • sci-hub.name
  • sci-hub.nu
  • sci-hub.org
  • sci-hub.tv
  • sci-hub.wang
  • sci-hub.ws
  • scihub22266oqcxt.onion

Աշխատանքի սկզբունք

Sci-Hub կայքը հասանելի է դարձնում հոդվածները՝ չպահանջելով բաժանորդագրություն կամ վճարումներ[47]։ 2016թ․-ի փետրվար ամսվա դրությամբ, ըստ նույն կայքի տվյալների, այն օրական սպասարկել է ավելի քան 200 000 հարցումների, որը միջինում 80 000 հարցումով ավելի է 2015թ․-ի համեմատ, երբ «sci-hub.org»-ը արգելափակվեց[48]։

Sci-Hub-ը պահպահում է մի քանի տասնյակ միլիոն գիտական հոդվածներ իր պահոցներում[49]։ Յուրաքանչյուր օր ներբեռնվում են նոր փաստաթղթեր .edu-փոխանորդի վրա հիմնված համակարգի միջոցով[50]։ Հարցման դեպքում ստուգվում է արդյոք առկա է նշված աշխատանքը բազայում․ եթե այն բացակայում է, ապա ալգորիթմը շրջանցում է ցանկալի ամսագրի կամ հրատարակչության վճարման արգելքը (անգլ.՝ Paywall): Ալեքսանդրա Էլբակյանի խոսքով, նշված շրջանցման ալգորիթմը կայքի հիմնական գործառույթն է, որում ծրագրավորման ամենաշատ աշխատանքներն են կատարվել[49]։ Հասանելության բանալիները տրամադրում են այն գիտնականները կամ համալսարանները, որոնք միացված են այս կամ այն տվյալների բազային։ Յուրաքանչյուր անգամ հոդվածը, որը առաջին անգամ է հարցում ստանում, ավելացվում է Sci-Hub-ի սերվերներում,  ինչպես նաև ներբեռնվում են մեկ այլ ծովահեն կայքի՝ LibGen-ի տվյալների բազա[51]։

Օգտատերերը կարող են մուտք գործել կամայական աղբյուրից վերցրված հոդված՝ միասնական ծրագրերի համակարգի միջոցով, այդ թվում՝ կենտրոնական կայքէջում որոնման դաշտում DOI-ի կամ URL-հասցեի (օրինակ՝ որոշ ակադեմիական հղումների) մուտքագրմամբ, ինչպես հրատարակչի  URL-հասցեի դոմենում (օրինակ՝ որոշ ակադեմիական փոխանորդների) Sci-Hub դոմենի ավելացմամբ[52]։

Այս ծրագրային համակարգը օգտատերերի կողմից ընկալվում է որպես գերակա օգտագործվող և տիպական ծրագրերի համեմատ հարմարավետ ու հասանելի հարթակ[53]։ Sci-Hub-ը վերահղում է հարցումները որոշակի վճարովի հասանելիությամբ աշխատանքներին, որոնք հայտնաբերվել են CrossRef և Unpaywall տվյալների մետատվյալներ բազայում։ Որոշ հարցումներ փոխադրվում են CAPTCHA-ի միջոցով[54]։ Որոշ հարցումներ անմիջապես սպասարկվում են, այն դեպքում, երբ ուրիշները պահանջում են սպասման ժամանակ, որը հաստատում է, որ կատարվում է փոխանորդներով ցիկլիկ փոխանցում։

Դատական հետապնդություն

2015թ․-ին առաջացավ դատական վարույթ Elsevier-ի հետ[55]։ Հրատարակչությունը պնդում էր, որ Sci-Hub-ը անօրեն կերպով հասանելիություն է ստանում ուսանողների, ասպիրանտների և ակադեմիական ինստիտուտների որոշ գիտական գրառումների համար, որպեսզի ապահովվի հոդվածներ մուտք գործելու հնարավորություն նրանց գիտական ուղղու (sciencedirect) հարթակի միջոցով[56]։  Որոշ լրագրողների կարծիքով գործը բարդացավ այն պատճառով, որ կայքը տեղակայված է Սանկ-Պետերբուրգում (Ռուսաստան), որը բարդացրեց ԱՄՆ իրավական համակարգում հալածանքը[57]։  Որոշները окружногоայս գործում տեսնում են Elsevier-ի փորձերը խոչընդոտելու գիտելիքի ազատ տարածմանը և կասկածում են Elsevier-ի այն մոտիվներին, որոնք միաժամանակ փորձում են Վիքիպեդիայի գործընկեր՝ հանրագիտարանի որոշ բեղմնավոր խմբագիրներին տրամադրելով վճարովի ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն։ Չնայած սա կարող է բարձրացնել Վիքիպեդիայում գիտական էջերի որակը՝ այսպիսի պրակտիկան բերում է աղբյուրների հղումների օգտագործմանը, որոնք ազատ հասանլեի չեն։ Այլք տեսնում են այս գործում  վիրավորանք Վիքի-համայնքի նկատմամբ[58]։ Նման վարույթ իրականացվում է նաև Գրադարանային Ժառանգության՝ Library Genesis-ի (LibGen) դեմ[57][59], որը տեղակայված է Նիդերլանդներում[57] կամ, հնարավոր է, որ Ռուսաստանում [60]։ Չնայած 2015թ․-ի հոկտեմբերի 28-ի Նյու-Յորքի շրջանային դատարանի որոշման համաձայն կայքերի արգելափակմանը՝ այն մինչ այժմ էլ հասանելի է այլընտրանքային դոմեններով[2][56]։ Կայքերը հասանելի են նաև Tor համակարգի միջոցով[61]։

Ալեքսանդրա Էլբակյանը հիմնվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27.1 հոդվածի վրա՝ «Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ազատ մասնակցել հասարակության մշակույթային կյանքին, վայելել արվեստ, մասնակցել գիտական առաջընթացին և օգտվել նրա բաարիքներից»։ Էլեկտրոնային սահմանների ֆոնդը ցուցաբերել է դրամական օգնություն Sci-Hub-ի և LibGen-ի ծառայություններին[62][63]։ դատական վարույթը առաջ բերեց Elsevier-ի նկատմամբ լայնածավալ քննադատություն[64]։

Իր վերաբերմունքը հայցման նկատմամբ Sci-Hub հիմնադիրը արտահայտել է դատարանին ուղղված նամակում՝ «Հարցի իմաստային տեսանկյունից ծովահենությունը ինֆորմացիայի կրկնօրինակումն է, որի ժամանակ վերջանյութ-ինֆորմացիան դառնում է ավելի շատ, այն դեպքում, երբ գոծության դեպքում առարկան մի սուբյեկտի մոտ անհայտանում է, իսկ 2-րդի մոտ ի հայտ գալիս։ Դա սկզբունքայնորեն կարևոր տարբերություն է։ Բավական հայտնի Բուդդայի ասացվածքում նշվում է՝  «Հազարավոր մոմեր կարելի է վառել մի մոմով, և նրա կյանքը չի դառնա այդքան կարճ։ Երջանկությունը չի դառնում ավելի քիչ, երբ կիսում ես այն ուրիշների հետ»։ Կարելի է ավելացնել, որ ինֆորմացիան չի պակասում, երբ այն կրկնօրինակում են։ Հասկառակը՝ այն դառնում է ավելի շատ»[65]։

2017թ․-ի հունիսի 21-ին Elseiver-ի հարցումը ԱՄՆ դատարանով բավարարվել է 15մլն․ դոլարով[66]։ Այնուամենայնիվ լրատվամիջոցները համարում են, որ հրատարակչություն դժվար թէ ստանա փոխհատուցումը, իսկ գիտական ծովահենները կշարունակեն իրենց գործունեությունը[66][67]։

2017թ․-ի նոյեմբերին Վիրջինիայի շրջանային դատարանը բավարարեց Sci-Hub-ին ուղղված Ամերիկյան քիմիական հասարակության պահանջը։ Նյութերի համաձայն գործը պարունակում էր հեղինակային իրավունքի խախտումներ և տիրույթը պարտավոր էր վճարել փոխհատուցում՝ 4,8 մլն․ ԱՄՆ դոլար արժողությամբ, իսկ դոմենային անուններ փնտրող համակարգերը, պրովայդերները, գրանցողները պետք է սահմանափակեն Sci-Hub-ին հասանելություն տրամադրող բոլոր կայքերի գործունեությունը[68]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «sci-hub.org». ICANN WHOIS. Վերցված է 28 August 2016-ին.
  2. 2,0 2,1 «Pirate research-paper sites play hide-and-seek with publishers». Nature News & Comment. 2015-12-04. Վերցված է 2015-12-06-ին.
  3. «Научное пиратство» (ռուսերեն). 2016-02-11. Վերցված է 2016-03-14-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |deadlink= (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  4. «Archived from the original on 3 August 2018. Retrieved 3 August 2018».
  5. «Sci-Hub Tears Down Academia's "Illegal" Copyright Paywalls - TorrentFreak». Վերցված է 2015-10-05-ին.
  6. Meet the Robin Hood of Science
  7. Glance, David. «Elsevier acts against research article pirate sites and claims irreparable harm». Վերցված է 2015-10-05-ին.
  8. «Netizen Report: Scholars in Colombia, Kazakhstan Face Legal Woes for Sharing Research». Slate. 2015-07-01. ISSN 1091-2339. Վերցված է 2015-10-05-ին.
  9. «Elsevier Cracks Down on Pirated Scientific Articles - TorrentFreak». Վերցված է 2015-10-05-ին.
  10. Daniel S Himmelstein, Ariel R Romero, Stephen R McLaughlin, Bastian Greshake Tzovaras, Casey S Greene Sci-Hub provides access to nearly all scholarly literature(անգլ.) // PeerJ Preprints. — 2017-07-20. — ISSN 2167-9843. — doi:10.7287/peerj.preprints.3100v1
  11. «Ученые предсказывают победу пиратов из России над научными издательствами». РИА Новости (ռուսերեն). 20170728T1252+0300Z. Վերցված է 2017-08-02-ին.
  12. «Court Orders Shutdown Of LibGen, Bookfi And Sci-Hub - TorrentFreak». Վերցված է 2015-12-13-ին.
  13. «Sci-Hub, BookFi and LibGen Resurface After Being Shut Down - TorrentFreak». TorrentFreak (ամերիկյան անգլերեն). TorrentFreak. Վերցված է 2015-12-13-ին.
  14. John Bohannon and Alexandra Elbakyan. «Data from: Who's downloading pirated papers? Everyone». doi:10.5061/dryad.q447c.
  15. Bohannon, John (28 April 2016). «Who's downloading pirated papers? Everyone». Science. doi:10.1126/science.aaf5664.
  16. «Sci-Hub». Արխիվացված է օրիգինալից 3 August 2018-ին. Վերցված է 3 August 2018-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Lifeboat Foundation Bios: Alexandra A. Elbakyan». Lifeboat Foundation. Արխիվացված է օրիգինալից 7 May 2010-ին. Վերցված է 15 February 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. Van der Sar, Ernesto (27 June 2015). «Sci-Hub Tears Down Academia's "Illegal" Copyright Paywalls». TorrentFreak. Lennart Renkema. Վերցված է 9 March 2016-ին.
  19. «Science "Pirate" Attacks Elsevier's Copyright Monopoly in Court - TorrentFreak» (ամերիկյան անգլերեն). 2015-09-16. Վերցված է 2016-08-29-ին.
  20. Kravets, David (2016-04-03). «A spiritual successor to Aaron Swartz is angering publishers all over again». arstechnica.com. Վերցված է 2016-08-29-ին.
  21. «Science "Pirate" Attacks Elsevier's Copyright Monopoly in Court». 16/09/2015.
  22. Kravets, David (2016-04-03). «A spiritual successor to Aaron Swartz is angering publishers all over again».
  23. Elbakyan, Alexandra (02/07/2017). «Some facts on Sci-Hub that Wikipedia gets wrong». engineuring.
  24. Van der Sar, Ernesto (2 November 2015). «Court Orders Shutdown Of LibGen, Bookfi And Sci-Hub». TorrentFreak. Lennart Renkema. Վերցված է 13 December 2015-ին.
  25. Van der Sar, Ernesto (21 November 2015). «Sci-Hub, BookFi and LibGen Resurface After Being Shut Down». TorrentFreak (ամերիկյան անգլերեն). Lennart Renkema. Վերցված է 9 March 2016-ին.
  26. Van der Sar, Ernesto (4 May 2016). Elsevier Complaint Shuts Down Sci-Hub Domain Name. TorrentFreak.
  27. Kravets, David (5 May 2016). «Piracy site for academic journals playing game of domain-name Whac-A-Mole». Ars Technica.
  28. Guerilla, American (23 May 2016). «Sci-Hub Offers Encrypted Bot to Help Users Stay Safe». Վերցված է 23 February 2017-ին.
  29. Stone, Maddie (2015-06-15). «Academic Publishing Giant Fights to Keep Science Paywalled». Gizmodo. Gawker Media. Վերցված է 5 October 2015-ին.
  30. Glance, David (15 June 2015). «Elsevier acts against research article pirate sites and claims irreparable harm». The Conversation. The Conversation Trust. Վերցված է 5 October 2015-ին.
  31. John Bohannon (28 April 2016). «Who's downloading pirated papers? Everyone». Science. 352 (6285): 508–512. doi:10.1126/science.aaf5664.
  32. Oxenham, Simon (10 February 2016). «Meet the Robin Hood of Science». Big Think. The Big Think, Inc. Վերցված է 22 February 2016-ին.
  33. Gardner, Carolyn Caffrey; Gardner, Gabriel J. (2016). «Fast and Furious (at Publishers): The Motivations behind Crowdsourced Research Sharing». College & Research Libraries (անգլերեն). (Draft accepted for pub. 3 Feb 2016; Pub. anticipated 1 Jan 2017)
  34. «RequestCopy». Վերցված է 23 June 2017-ին.
  35. «RequestCopy». Վերցված է 23 June 2017-ին.
  36. Sale, A., Couture, M., Rodrigues, E., Carr, L. and Harnad, S. (2012) Open Access Mandates and the "Fair Dealing" Button'. In: Dynamic Fair Dealing: Creating Canadian Culture Online (Rosemary J. Coombe & Darren Wershler, Eds.)
  37. «Meet the Robin Hood of Science».
  38. Waddell, Kaveh (9 February 2016). «The Research Pirates of the Dark Web». The Atlantic. Atlantic Media. Վերցված է 15 February 2016-ին.
  39. Belluz, Julia (18 February 2016). «Meet the woman who's breaking the law to make science free for all». Vox. Vox Media. Վերցված է 8 March 2016-ին.
  40. Sci-Hub: «победить копирайт и информационное неравенство» // Newtonew: новости сетевого образования
  41. «Science "Pirate" Attacks Elsevier's Copyright Monopoly in Court - TorrentFreak». Վերցված է 2015-10-05-ին.
  42. «About Sci-Hub». Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  43. Stone, Maddie. «Academic Publishing Giant Fights To Keep Science Paywalled». Վերցված է 2015-10-05-ին.
  44. «Elsevier acts against research article pirate sites and claims irreparable harm».
  45. Bohannon, John (28.04.2016). «Who's downloading pirated papers? Everyone». Science.
  46. Tereshchenko, Alexey (16 March 2016). «Pirate research papers website asks for bitcoin donations». coinfox.info. Վերցված է 30 April 2016-ին.
  47. Cabanac, Guillaume (2016). «Bibliogifts in LibGen? A study of a text-sharing platform driven by biblioleaks and crowdsourcing» (PDF). Journal of the Association for Information Science and Technology. 67 (4): 874–884. doi:10.1002/asi.23445. Վերցված է 25 August 2016-ին.
  48. Schiermeier, Quirin (4 December 2015). «Pirate research-paper sites play hide-and-seek with publishers». Nature News & Comment. Վերցված է 6 December 2015-ին.
  49. 49,0 49,1 «Some facts on Sci-Hub that Wikipedia gets wrong». engineuring (ամերիկյան անգլերեն). 2017-07-02. Վերցված է 2017-11-03-ին.
  50. «Jump paywalls, score academic research for free, share it without being busted». Computerworld. Վերցված է 2015-12-06-ին.
  51. «Some facts on Sci-Hub that Wikipedia gets wrong». engineuring (ամերիկյան անգլերեն). 2017-07-02. Վերցված է 2018-02-03-ին.
  52. James Heathers. «Why Sci-Hub will win» (PDF). Արխիվացված է օրիգինալից 2016-05-02-ին.
  53. Gabriel, J. (22-25 march 2017). «Shadow Libraries and You: Sci-Hub Usage and the Future of ILL». Conference pape.
  54. David Smith (2016-02-25). «Sci-Hub: How Does it Work?».
  55. «Piratentunnel. Verlage: Sci-Hub narrt Elsevier», in: Frankfurter Allgemeine Zeitung, Dec 16, 2015; «Why is the Media Talking About SOPA Again: An Explainer - Disruptive Competition Project». Վերցված է 2015-10-05-ին.
  56. 56,0 56,1 «Sci-Hub, BookFi and LibGen Resurface After Being Shut Down». 2015.
  57. 57,0 57,1 57,2 «Elsevier acts against research article pirate sites and claims irreparable harm».
  58. Stone, Maddie. «Is A Giant Academic Publisher Trying To Paywall Wikipedia?». Վերցված է 2015-10-05-ին.
  59. «Academic Publishing Giant Fights To Keep Science Paywalled». 2015.
  60. Mance, Henry; Correspondent, Media (2015-05-26). «Publishers win landmark case against ebook pirates». Financial Times. ISSN 0307-1766. Վերցված է 2015-10-05-ին.
  61. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    22» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  62. «What If Elsevier and Researchers Quit Playing Hide-and-Seek?». Electronic Frontier Foundation. Electronic Frontier Foundation. Վերցված է 18 December 2015-ին.
  63. «Sci-Hub Tears Down Academia's "Illegal" Copyright Paywalls». 2015.
  64. «Simba Information: Five Professional Publishing News Events of 2015 Signal Times Are A-Changin'». PR Newswire. PR Newswire. Վերցված է 18 December 2015-ին.
  65. «Как учёные с помощью Twitter бесплатно скачивают исследования». geektimes.ru. Վերցված է 2016-02-18-ին.
  66. 66,0 66,1 US court grants Elsevier millions in damages from Sci-Hub(անգլ.) // Nature News. — doi:10.1038/nature.2017.22196
  67. «Elsevier выиграл у Sci-Hub процесс по иску на 15 млн долларов». indicator.ru. Վերցված է 2017-06-23-ին.
  68. «Американское химическое общество добилось блокировки Sci-Hub». indicator.ru. Վերցված է 2017-11-07-ին.

Արտաքին հղումներ