«Ակսել Բակունց»–ի խմբագրումների տարբերություն
→Արտաքին հղումներ: բաժնում ավելացվեց բակունցի կենսագրության ևս մեկ աղբյուր |
|||
Տող 105. | Տող 105. | ||
*[http://hayeren.hayastan.com/poet.php?poets=1bakunc Բակունցի կենսագրությունը և ստեղծագործությունները hayeren.hayastan.com-ում] |
*[http://hayeren.hayastan.com/poet.php?poets=1bakunc Բակունցի կենսագրությունը և ստեղծագործությունները hayeren.hayastan.com-ում] |
||
*[http://www.syunikedu.am/portal/aksel%20bakunc/lusankar.htm Բակունցի լուսանկարներ] |
*[http://www.syunikedu.am/portal/aksel%20bakunc/lusankar.htm Բակունցի լուսանկարներ] |
||
*[http://www.menqhayenq.am/am/candidates/128/Բակունցի կենսագրությունը] |
*[http://www.menqhayenq.am/am/candidates/128/ Բակունցի կենսագրությունը] |
||
{{DEFAULTSORT:Բակունց, Ակսել}} |
{{DEFAULTSORT:Բակունց, Ակսել}} |
18:56, 7 Հունիսի 2011-ի տարբերակ
Ակսել Բակունց Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան | |
---|---|
Դիմանկար | |
Ծնվել է | հունիսի 13, 1899 |
Ծննդավայր | Գորիս |
Մահացել է | հուլիսի 18, 1937 |
Մահվան վայր | Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1917) և Խարկովի ազգային ագրարային համալսարան (1923) |
Երկեր | Մթնաձոր, Սպիտակ ձին, Սև ցելերի սերմնացանը, Ալպիական մանուշակ (պատմվածք), Միրհավ և Նամակ ռուսաց թագավորին |
Մասնագիտություն | արձակագիր, սցենարիստ, թարգմանիչ, գրող, ուսուցիչ և բանասեր |
Աշխատավայր | դպրոց, Մաճկալ և Նոր ուղի |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Երեխաներ | Սևադա Բակունց |
Axel Bakunts Վիքիպահեստում |
Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան, հունիս 13, 1899, Գորիս – 1937, հուլիսի 18) — հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
Գրական անունը
Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվում է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել, հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրը այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի` Ակսելի դերը և ընկերները Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։
Կյանքը
Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին, Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինը ավարտում է 1917-ին։ Հետագայում մանկավարժական աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-18-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։
Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923-ին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-26-ին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-31-ին` Երևանում` որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։ 1927-28-ին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928-ին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931-ին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Մահացել է 1937-ի հուլիսի 18-ին։
Ստեղծագործական բնութագիրը
«Մթնաձոր»
«Սև ցելերի սերմնացանը»
Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը»
Կյորես
Բակունցը կինոսցենարիստ
Ա. Բակունցի երկերի մատենագրությունը
- Գալուստի վիկը, Ե., հրատարակություն հողժողկոմատի, 1926, 19 էջ։
- Կարտոֆիլի մշակությունը, Ե., հրատարակություն հողժողկոմատի, 1926, 35 էջ։
- Խոտորջուրի կոմունան, Ե., հրատարակություն հողժողկոմատի, 1927, 51 էջ։
- Հովնաթան մարչ, Ե., Պետհրատ, 1927, 87 էջ։
- Մթնաձոր, Ե., Պետհրատ, 1927, 184 էջ։
- Սպիտակ ձին (պատմվածքներ), Մոսկվա, ԽՍՀՄ ժող. կենտր. հրատ., 1927, 72 էջ։
- Պատմվածքներ, Ե., Պետհրատ, 1928,44 էջ։
- Սպիտակ ձին (պատմվածքներ), Մոսկվա, ԽՍՀՄ ժող. կենտր. հրատ., 1929, 72 էջ։
- Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը», Ե., Պետհրատ, 1932, 64 էջ։
- Սև ցելերի սերմնացանը (պատմվածքներ), Ե., Պետհրատ, 1933, 205 էջ։
- Անձրևը (պատմվածքների ժողովածու), Ե., Պետհրատ, 1935, 80 էջ։
- Եղբայրության ընկուզենիները (համանուն պատմվածքը և Կյորես), Ե., Պետհրատ, 1936, 155 էջ։
- Սև ցելերի սերմնացանը, Ե., Պետհրատ, 1936, 23 էջ։
- Քեռի Դավոն, Ե., Պետհրատ, 1936, 22 էջ։
- Պատմվածքներ, Ա շարք, Փարիզ, գրատուն Հրանտ-Սամուել, 1938, 80 էջ։
- Ակսել Բակունցի ամբողջական գործը երեք հատորով։ Պատմվածքներ, Ա հատոր, Բեյրութ, տպարան «Սևան», 1955, 219 էջ։
- Երկեր, Ե., Հայպետհրատ, 1955, 688 էջ։
- Ակսել Բակունցի ամբողջական գործը երեք հատորով։ Պատմվածքներ և վիպակներ, Բ հատոր, Բեյրութ, տպարան «Սևան», 1956, 171 էջ։
- Եղբայրության ընկուզենիները, Ե., Հայպետհրատ, 1959,184 էջ։
- Գրականության մասին, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1959, 144 էջ։
- Մուրոյի «զրույց»-ը, Ե., Հայպետհրատ, 1960, 12 էջ։
- Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (գրքում տեղ են գտել նաև Ա. Բակունցի գործերից), Ե., Հայպետհրատ, 1961, 356 էջ։
- Ալպիական մանուշակ (երկու պատմվածք` «Ալպիական մանուշակ», «Միրհավ»), Ե., Հայպետհրատ, 1962, 36 էջ։
- Երկեր 2 հատորով, հատոր առաջին, Ե., Հայպետհրատ, 1964, 746 էջ։
- Երկեր 2 հատորով, հատոր երկրորդ, Ե., Հայպետհրատ, 1964, 624 էջ։
- Մուրոյի «զրույց»-ը։ Նամակ ռուսաց թագավորին, Ե., «Հայաստան», 1969, 24 էջ։
- Ալպիական մանուշակ, Ե., «Հայաստան», 1969, 256 էջ։
- Անձրևը, Ե., «Հայաստան», 1970, 12 էջ։
- Պատմվածքներ, Ե., «Լույս», 1975, 191 էջ։
- Երկեր չորս հատորով, հատոր 1 («Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրևը»), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1976, 672 էջ։
- Վերածնունդ (ժողովածուում տեղ են գտել Ա. Բակունցի «Սարալու», «Կյորա», «Արտելիա», «Տրախտորի մաշին», «Խոտ» գործերը), Ե., «Սովետական գրող», 1977, 552 էջ։
- Երկեր չորս հատորով, հատոր 2 (պատմվածքներ, ակնարկներ, Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը»` Բակունցի փոխադրությամբ), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1979, 716 էջ։
- Միրհավ (պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1979, 172 էջ։
- Երկեր չորս հատորով, հատոր 3 (վեպեր և վիպակներ, կինոբոմագիր), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1982, 712 էջ։
- Մուրոյի «զրույցը», Ե., «Սովետական գրող», 1983, 13 էջ։
- Երկեր չորս հատորով, հատոր 4 (գրաքննադատական հոդվածներ։ Հրապարակախոսություն, գյուղատնտեսական հոդվածներ և ակնարկներ։ Նամակներ, խնդրագրեր, ընծայագրեր։ Պաշտոնական գրություններ։ Զեկուցումների ու ելույթների ամփոփումներ), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1984, 664 էջ։
- Երկեր, Ե., «Լույս», 1985, 398 էջ։
Ա. Բակունցի թարգմանությունները ռուսերենից և գրաբարից փոխադրությունները
- Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա, Ե., Պետհրատ, 1934, 156 էջ։
- Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Ե., Պետհրատ, 1935։
- Վարդան Այգեկցի, Առյուծը, Աղվեսն ու Արջը, Ե., Հայպետհրատ, 1940։
- Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1950, 156 էջ։
- Նիկոլայ Գոգոլ, Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 2 (գրքի մեջ տեղ գտած «Տարաս Բուլբա» երկը թարգմանել է Ա. Բակունցը), Ե., Հայպետհրատ, 1953, 328 էջ։
- Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Ե., Հայպետհրատ, 1955։
- Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա, Ե., Հայպետհրատ, 1964, 155 էջ։
- Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա, Ե., «Հայաստան», 1972, 140 էջ։
- Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Ե., «Հայաստան», 1972։
- Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Ե., «Սովետական գրող», 1981 (տեքստը` հայերեն և ռուսերեն)։
- Ռուս դասականների գրադարան։ Նիկոլայ Գոգոլ, Ընտիր երկեր (գրքի մեջ տեղ գտած «Տարաս Բուլբա» երկը թարգմանել է Ա. Բակունցը), Ե., «Սովետական գրող», 1982, 752 էջ։
Գրականություն Բակունցի և նրա ստեղծագործության մասին
- Սուրեն Աղաբաբյան, Ակսել Բակունց, Ե., Հայպետհրատ, 1959, 252 էջ։
- Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Ակսել Բակունց» հոդվածը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
- Սուրեն Աղաբաբյան, Ակսել Բակունց, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1963, 504 էջ։
- Սուրեն Աղաբաբյան, Ակսել Բակունց, Ե., «Հայաստան», 1971, 276 էջ։
Աղբյուրներ
- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», 1986, էջ 96-98։