Jump to content

«Փղոսկր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «150px|մինի|[[Սուրբ Մարիամին և մանուկ Հիսուսին պատկերող փղոսկրե քանդակ]] '''...»:
(Տարբերություն չկա)

13:49, 14 Մարտի 2016-ի տարբերակ

Սուրբ Մարիամին և մանուկ Հիսուսին պատկերող փղոսկրե քանդակ

Փղոսկր, փղերի ժանիքներից ստացվող թանկարժեք նյութ, որից պատրաստում են կենցաղային շքեղ առարկաներ, զարդեր: Հեշտությամբ է մշակման ենթարկվում և հղկվում:

Օգտագործման սահմանափակում

Երկար ժամանակ փղոսկր հիմնականում արտահանել են Աֆրիկայից (Կոտ դ'Իվուար), Հնդկաստանից, Չինաստանից:

Փղերի քանակի արագ կրճատումից ելնելով՝ շատ երկրներում փղոսկրի արտահանման և առևտրի ամբողջական կամ մասնակի արգելք է սահմանվել: Փղերի գլխաքանակը հատկապես կրճատվել է որսագողերի կողմից մինչև 1980-ական թվականները: 1989 թվականին ՄԱԿ-ը փղոսկրի առևտրի 9-ամյա արգելք է սահմանել, որի հետևանքով փղերի քանակը աճել է, սակայն նորից անկում է ունեցել, երբ արգելքը հանվել է փղերի մեծ գլխաքանակ ունեցող աղքատ երկրներում: Աֆրիկյան շատ երկրներ, այդ թվում՝ Զիմբաբվեն, Զամբիան, Նամիբիան և Բոտսվանան, պնդում են, որ փղոսկրի առևտուրը անհրաժեշտ է ինչպես տնտեսության զարգացման, այնպես էլ իբր շրջակայքին շատ վնասներ հասցնող փղերի մեծ թիվը կրճատելու տեսանկյունից:

2002 թվականին ՄԱԿ-ը մասամբ չեղարկել է փղոսկրի առևտրի արգելքը՝ թույլ տալով, որ մի քանի երկիր սահմանափակ քանակությամբ փղոսկր արտահանի:

Աֆրիկայի բնիկները փղոսկրերով, Դար-էս-Սալամ, 1900

Կենդանիների պաշտպանության միջազգային ֆոնդի (IFAW) ճնշմամբ՝ 2007 թվականին ԻբԷյ-ը իր կայքում արգելել է փղոսկրից պատրաստված ապրանքների վաճառքը: Որոշումն ընդունվել է աֆրիկյան փղերի զանգվածային սպանությունից հետո, որոնցից ամենամեծ աղմուկ բարձրացրածը 2006 թվականին Չադում՝ Զակոումայում, կազմակերպված ոչնչացումն էր (սպանվել էր ավելի քան 100 փիղ): 2008 թվականի ապրիլին ԻբԷյ-ը ընդլայնում է պաշտպանիչ միջոցառումները, այդ թվում ներպետական մակարդակով: Վեց տարի անց ՄԱԿ-ի՝ վայրի բնության մեռնող տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիան Չինաստանին և Ճապոնիային թույլ է տաիս աֆրիկյան պետություններից աճուրդով փղոսկր գնել. գնվում է 44տ փղոսկր Բոտսվանայից, 9տ՝ Նամիբիայից, 51տ՝ ՀԱՀ-ից, 4տ՝ Զիմբաբվեից[1][2]:

Քենիան այսպիսի միանգամյա վաճառքի գլխավոր քննադատն էր. երկրում փղերի գլխաքանակը կտրուկ անկում էր ապրել մինչ 1989 թվականի արգելքը: Քենիան հայտարարեց, որ փղոսկրի վաճառքի օրինականացումը Աֆրիկայի ցանկացած վայրում կհանգեցնի փղերի գլխաքանակի նվազմանը ողջ Աֆրիկայում: 2010 թվականին Դոհայի զարգացմանը նվիրված հատուկ խորհրդաժողովում Քենիան և նրան պաշտպանող 22 երկրներ որոշեցին մտցնել փղոսկրի առևտրի 20-ամյա արգելք[3]:

Վերջերս, կապված փղերի քանակի աճի հետ, նկատվում է փղոսկրի վաճառքի կայուն աճ: Կազմակերպությունները, որոնք զբաղվում են փղերի պաշտպանությամբ, գտնում են, որ փղերի աճը պայմանավորված է որսագողության դեպքերի նվազման և փղոսկրի առևտրի արգելքների հետ: Սակայն երկրներից շատերում, որտեղ կան փղեր, շարունակվում է դրանց քանակի անկումը. Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի փղերը գրեթե ամբողջապես ոչնչացվել են որսագողերի կողմից:

Վայրի փղերի ապօրինի որսը շարունակվում է նաև Ասիայում: Փղերը գրեթե ոչնչացել են Չինաստանում, Վիետնամում, Լաոսում, Կամբոջայում, Ինդոնեզիայում: Մյանմայում գրանցվել են նույնիսկ ընտանի փղերի առևանգման դեպքեր՝ փղոսկր ստանալու նպատակով:

Փղոսկրի հատկություններ

Որսորդական աղեղ փղոսկրից

Փղոսկրի ամենալավ տեսակները թարմ վիճակում կիսաթափանցիկ են, կարծր, ժամանակի ընթացքում ավելի ուշ են դեղնում: Պակաս թափանցիկ, ավելի մուգ, ճաքեր ունեցող փղոսկրը ավելի քիչ է գնահատվում:

Փղի ժանիքները ունենում են 2.5մ երկարություն և 90կգ քաշ, չնայած հանդիպում են նաև 10կգ քաշ ունեցողներ: Փղոսկրը, ինչպես ոսկորի այլտեսակներ, պարունակում է կալցիումի ֆոսֆատ, բայց ավելի քիչ քանակությամբ (56-59%):

Թթուներում փղոսկրը փափկում է և դառնում կիսաթափանցիկ: Այդ վիճակում այն կարելի է ճկել, ձևավորել: Այնուհետև, տաք ջրում լվանալով, այն վերստանում է նախկին կարծրությունը, սակայն փոքր-ինչ փոխում է տեսքը:

Դեղնած փղոսկրը սպիտակեցնելու համար այն տերպենների յուղով լցված ապակյա անոթով մի քանի օր թողնում են լույսի տակ:

Սովորաբար ժանիքները ոլորված են շրջանաձև. երբեմն հանդիպում են երկակի թեքության ժանիքներ, ինչպես ցլի պոզերն են: Փղոսկրը հիմքից մինչև երկարության կեսը խողովակաձև է, սրածայր մասում ոսկորի պատերը հաստանում են: Կտրվածքը էլիպսաձև է, կառուցվածքը փայտ է հիշեցնում:

Կտրելու պահին փղի ժանիքը կրճատվում է, ինչպես ծառափայտը. էական փոփոխություններ են կատարվում նաև հյուսվածքներում: Արժեքավոր է այն փղոսկրը, որի չորացումը դանդաղ է կատարվում, այլապես մշակելիս կարող են ճաքեր առաջանալ: Փղոսկրը սղոցում են շատ նուրբ սղոցով` խոշոր, բայց անջատ ատամներով: Սղոցելու ընթացքում թրջում են ջրով ճաքերից խուսափելու համար: Քանի որ նյութը թանկարժեք է, աշխատում են օգտագործել նույնիսկ մշակման ընթացքում առաջացած մանր ավելցուկները: Կտրող գործիքներով փորձում են ավելի շուտ քերծել, քան կտրել դրանք: Փղոսկրը հղկում են խնամքով; Այն հեշտությամբ ներկվում է տարբեր տեսակի ներկերով:

Կիրառություն

11-րդ դարի փղոսկր, Լուվր

Փղոսկրը գեղազարդման նպատակով կիրառվում է արվեստի իրեր պատրաստելիս: Նախկինում պատրաստել են ծխամորճեր, գրքերի կազմեր: Կան վկայություններ, որ հին հույները փղոսկրից արձաններ են պատրաստել, սակայն չկա պահպանված և ոչ մի նմուշ. հնարավոր է, որ դրանք պատրաստվել են փայտից և վերջում միայն ծածկվել փղոսկրով[4]:

Փղոսկրից պատրաստել են խաղաքարեր, զառեր: Այժմ պատրաստում են մաջոնգ խաղի խաղաքարեր, բիլիարդի գնդակներ, դաշնամուրի ստեղններ:

Համանման նյութերի կիրառում

Մամոնտի ժանիքի կտրվածք

Ներկայումս, երբ զարգանում է պլաստմասսայի արտադրությունը, փղոսկրից իրերը գնահատվում են բացառապես հազվադեպ լինելու համար:

Փղոսկրի առևտրի արգելքի հետ մեծացավ բրածո մամոնտի ոսկորի դերը: Այն արտահանելու հիմնական շրջանը ռուսական տունդրան է` Լենայի ափերը: 2009 թվականին Ռուսաստանից արտահանված մամոնտոսկրը կազմել է մոտ 60տ` կիլոգրամը 500 դոլար միջին արժեքով: Արտահանման հիմնական ուղղությունը Հոնկոնգն է[5]:

Ծովացուլի ժանիքները փղոսկրի համեմատ փոքր են և դեղին, բայց իրենց հատկություններով նման են փղոսկրին: Գետաձիու ժանիքներն ու ատամները պատված են շատ ամուր էմալով (փղոսկրը այդպիսի հատկություն չունի), այնպես որ լրացուցիչ մշակման ենթարկելու հարկ է առաջանում, մինչդեռ կառուցվածքով նման է փղոսկրին, միայն թե ավելի կարծր է ու սպիտակ` կապույտի երանգներով: Փղոսկրին ավելի համապատասխան են գետաձիու ատամները[6][7]:

Կաշալոտների ատամները նույնպես դեղին և կարծր ոսկորից են և հարմար են փոքր իրեր պատրաստելու համար: Փղերի և խոշոր այլ կենդանիների ատամները համաչափ կազմություն չունեն և հազվադեպ են մշակման ենթարկվոմ:

Ներկայումս մեծանում է ամուր տեսակի ընկույզների կեղևի` որպես փղոսկրին փոխարինող նյութի դերը: Այն անվանում են բուսական փղոսկր: Դրա ծառատեսակները աճում են Էկվադորի, Պերուի, Կոլումբիայի խոնավ անտառներում[8]:

Ծանոթագրություններ

  1. «Round the horn». The Economist.
  2. «Conservationists cry foul of Southern Africa ivory auction» Afrol News, accessed 22 January 2009
  3. Gathura, Gatonye (2010-03-23). «Our elephants are safe, for now». Daily Nation. էջեր 1, 2. Արխիվացված է օրիգինալից 2010-03-24-ին. Վերցված է 2010-03-24-ին.
  4. Quatremière de Quincy, «Le Jupiter Olympien», Пар., 1815
  5. BBC:"Is the trade in mammoth ivory good or bad for the elephant?"
  6. Древнеегипетский словарь — Слоновая кость
  7. [1]
  8. «Could plant ivory save elephants?». CNN. 2005-04-26. Վերցված է 2010-05-05-ին.

Արտաքին հղումներ