Jump to content

«Սպանություն «Արևելյան ճեպընթացում»»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք |անվանում = Սպանություն «Արևելյան ճեպընթացում» |անվանում_բն = Murder on the Orient Express |պա...»:
(Տարբերություն չկա)

18:39, 14 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Սպանություն «Արևելյան ճեպընթացում»
անգլ.՝ Murder on the Orient Express, անգլ.՝ Murder In The Calais Coach[1], չինարեն՝ 东方列车谋杀案 և պորտ.՝ Um Crime no Expresso do Oriente[2]
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքրեավեպ
Թեմադեդեկտիվ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո և M. Bouc?
Էջեր256 (առաջին հրատարակություն, կոշտ կազմով)
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդThe Hound of Death
ՀաջորդԱնավարտ դիմանկար
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվհունվարի 1, 1934
ԳՄՍՀNA
ՎիքիդարանՍպանություն «Արևելյան ճեպընթացում»
ՎիքիքաղվածքՍպանություն «Արևելյան ճեպընթացում»
 Murder on the Orient Express Վիքիպահեստում

Սպանություն «Արևելյան ճեպընթացում» (անգլ.՝ Murder on the Orient Express), անգլիացի գրող Ագաթա Մերի Կլարիսա Մալոուենի (անգլ.՝ Agatha Mary Clarissa, Lady Mallowan) քրեավեպն էˋ գրված 1934 թվականի հունվարի 1-ին: Առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակչության կողմից[3]: ԱՄՆ-ում գրիքը հրատարակվում է ավելի ուշˋ Dodd, Mead and Company հրատարակչությունում Murder in the Calais Coach վերնագրով[4][5]: Ամերիկյան հրատարակությունը վաճառքի հանեց գրքերը 7 շիլինգ 6 պենսով[6], իսկ Մեծ Բրիտանիայումˋ 2.00 դոլարով[5]:

Գրքի ամերիկյան տարբերակը հրատարակվել է Murder in the Calais Coach վերնագրով, որպեսզի այն չշփոթեն անգլիացի վիպասան Հենրի Գրեհեմ Գրինի (անգլ.՝ Graham Greene, 1904 հոկտեմբերի 2, Լոնդոն - 1991 ապրիլի 3, Վևե, Շվեյցարիա) Stamboul Train վեպի հետ, որը ԱՄՆ-ում արդեն հրատարակվել էր «Արևելյան ճեպընթաց» (անգլ.՝ Orient Express) անվանումով[7]:

Սյուժե

Ձմեռ է: Հայտնի դեդեկտիվ բելգիացի Էրկյուլ Պուարոն գտնվում է Ստամբուլում: Ն ա հաղորդագրություն է ստանում, որում ասվում է , որ Պուարոն պետք է չեղյալ հայտարարի իր բոլոր պայմանավորվածություններն ու վերադառնա ԱնգլիաˋԼոնդոն: Նա հրահանգում է դռնապանին պատվիրել առաջին կարգի կուպե Արևելյան ճեպընթացումˋ այդ գիշեր մեկնելու համար: Դրանից հետո, Պուարոն պարզում է, որ հայտնի «Արևելյան ճեպընթացում» բոլոր տեղերն անսպասելիորեն զբաղված են: Ընդ որում, ընկերության ղեկավար մսյո Բուկը, ով «Արևելյան ճեպընթացի» տնօրենն է, ճեպընթացում է գտնվում և գտնում է նստատեղ Պուարոյի համար: Առավոտյան, Պուարոն նկատում է, որ ճեպընթացում կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Հաջորդ առավոտյան նա արթնանում է դռան թակոցից և ցանկանալով տեսնել, թե ով է իր հանգիստը խանգարում, նկատում է կիմանոյի հագուստով մի կնոջ: Պուարոն տեղեկանում է, որ ճեպընթացը որոշ պատճառներով կանգնել է Հարավսլավիայի տարածքում, իսկ պարոն Ռեչետն իր խցիկում սպանված է: Ընդ որում դուռը ներսից փակ է, իսկ պատուհանները կոտրված չեն: Ուղեվորներից մեկըˋ ամերիկացի զրուցասեր մի կին հայտնում է, որ գիշերն իր խցի մոտով (նրա և Ռեչետի խցերը կից են միմյանց) ինչ-որ տղամարդ է անցել:

Մսյո Բուկը Պուարոյին խնդրում է քննել գործը, մինչև Հարավսլավիայի ոստիկանության ժամանելը: Պուարոն համաձայնվում է:

Հենց սկզբից, գործը բարդ ընթացք է ստանում: Սպանվածի մարմնի վրա առկա է դանակի 12 հարվածˋ ինչպես մահացու, այնպես էլ թույլ: Սպանվածին դանակահարել են ձախ և աջ ձեռքով: Խցիկում բավականին շատ են ապացույցները և դրանք մատնացույց են անում այն ուղևորներին, ովքեր առաջին հայցքից ոչ մի առընչություն չունեն գործի հետ: Բոլոր ուղևորների ալիբիներն համընկնում են միմյանց: Անգլիացի սպասավորի ալիբին համընկնում է իտալացու ալիբիին:

Պուարոն կարողանում է սպանվածի ինքնությունն իմանալ: Պարզվում է, որ տարօրինակ միստր Ռեչետը նույն ինքը Կասետին է, ով տարիներ առաջ սպանել է, 3-ամյա աղջնակի, ով Ամրսթրոնգների ժառանգորդն է եղել: Կասետին կարողացել էր խուսափել պատասխանատվությունից:

Հավաքելով բոլոր փաստերը, Պուարոն 2 վարկած է առաջ քաշում:Առաջին վարկածը անբացատրելի լիքը հարցեր է իր հետ բերում: Ըստ այդ տեսակետի, մսյո Ռեչետը սպանվել է մաֆիայի անդամի կողմից, ով եղել է կիմանոյի հագուստով: Երկրորդ վարկածի համաձայն, Ռոչետն սպանվել է վագոնի բոլոր ուղևորների կողմից, չհաշված Պուարոն և Բուկը: Սա տարօրինակ թվացող, բայց միակ վարկածն է, որը բացատրում է բոլոր փաստերը: Բոլոր 12 ուղևորները կապված են Արմսթրոնգ ընտանիքի հետ: Նրանք որոշել են վրեժխնդիր լինել:

Քննիչն առաջարկում է Բուկին և հույն բժշկին Կոնստանտինին ընտրել 2 վարկածներից մեկըˋ ոստիկանությանը ներկայացնելու համար: Երկուսն էլ ընտրում են առաջինը:

Գլխավոր հերոսներ

Հերոս Նկարագիր
Սեմուել Էդուարդ Ռեչետ Սպանված: Հարուստ ամերիկացիˋ կասկածելի անցյալով: Հանցագործ, նույն ինքը Կասետին, ով տարիներ առաջ սպանել է Արմսթրոնգների ընտանիքի 3-ամյա դստերը: Ձերբակալվել է, բայց ազատ է արձակվել որոշակի ձևակերպումներով:
Հեկտոր Ուիլարդ Մակ Քուին Երիտասարդ ոչ հարուստ ամերիկացի, զոհի քարտուղարն ու թարգմանիչը: Դեյզի Արմսթրոնգի գործը քննող դատախազի որդին:
Էդուարդ Հենրի Մեսթերմեն Անգլիացի: Զոհի ծառան: Պատերազմի ժամանակ եղել է գեներալ Արմսթրոնգի բամբերը, ապաˋ սպասավորը:
Պիեռ Միշել ֆրանսիացի, Ստամբուլ-Կալե ուղեգծի սպասարկող:
Մերի Հերմինովա Դեբենհեմ Երիտասարդ անգլիուհի, ով աշխատել է որպես դաստիարակչուհի Բաղդադում: Արմսթրոնգների ընտանիքի նախկին դաստիարակչուհի և քարտուղար:
Գնդապետ Արբետնոտ Բրիտանացի զինվորական, ով վերադառնում էր Հնդկաստանից: Ջոն Արմսթրոնգի զինակից ընկերը, ով փրկել էր վերջինիս կյանքը:
Կնյագինա Նատալիա Դրագամիրովա տարեց ռուս ազնվական ծագմամբ փախստական: Սոնա Արմսթրոնգի կնքամայրը:
Հիլդեգարդա Շմիդտ Արմսթրոնգների ընտանիքի խոհարար:
Կոմս Ռուդոլֆ Անդրենի Երիտասարդ Հունգարիացի ազնվական-դիվանագետ:
Կոմս Ելենա Անդրենի Սոնա Արմսթրոնգի կրտսեր քույրը:
Գրետա Օլսոն Տարեց շվեդ միսիոներ, Դեյզիի դայակը:
Միսիս Քերոլայն Մարթա Հաբարդ Չափազանց շատախոս ամերիկուհի, ով Բաղդադից, որըեղ բնակվում է նրա դուստրը, վերադառնում է տուն:Ողբերգակ-դերասանուհի: Սոնայի և Ելենայի մայրը:
Անտոնիո Ֆոսկարելի Զգացմունքային իտալացի գործարար,ով ապրում է Միացյալ Նահանգներում: Արմսթրոնգների ընտանիքի նախկին վարորդը:
Սայրուս Բեթմեն Հարդմեն Մասնավոր դեդեկտիվ,
Էրքյուլ Պուարո Դեդեկտիվ: Վեպի գլխավոր հերոս, ով բացահայտում է Ռեչետի գործով դեպքերը:
Մսյե Բուկ «Արևելյան ճեպընթացի» տնօրեն
Բժիշկ Ստավրոս Կոնստանտին հույն բժիշկ

Նկարահանումներ

Ծանոթագրություններ

  1. (unspecified title)ISBN 1-903047-77-3
  2. (unspecified title)ISBN 972-38-1320-3
  3. The Observer, 31 December 1933 (p.)
  4. John Cooper and B.A. Pyke. Detective Fiction – the collector's guide: Second Edition (pp. 82, 86) Scholar Press. 1994. ISBN 0-85967-991-8
  5. 5,0 5,1 Steve Marcum. «American Tribute to Agatha Christie». Home.insightbb.com. Վերցված է 2014-08-08-ին.
  6. Chris Peers, Ralph Spurrier and Jamie Sturgeon. Collins Crime Club – A checklist of First Editions. Dragonby Press (Second Edition) March 1999 (p. 14)
  7. Vanessa Wagstaff and Stephen Poole, Agatha Christie: A Readers Companion (p. 88). Aurum Press Ltd, 2004. ISBN 1-84513-015-4
  8. Lenta.ru: Кино: В США скончался режиссёр «12 разгневанных мужчин» Сидни Люмет
  9. Murder on the Orient Express (2001)(անգլ.)
  10. Agatha Christie: Murder on the Orient Express (2006) (VG)(անգլ.)

Արտաքին հղում