Ֆերնան Բրոդել

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ֆերնան Բրոդել (անգլ․՝ Fernand Braudel, Օգոստոսի 24, 1902 - Նոյեմբերի 27, 1985) ― ֆրանսիացի հայտնի պատմաբան է։

[խմբագրել] Կենսագրություն

Ֆերնան Բրոդելը ծնվել է 1902 թ. օգոստոսի 24-ին, Լոթարինգիայի հյուսիս-արևմտյան մի գյուղակում` Լյումեվիլում, Մեյզի դեպարտամենտում։ Դեռ մեկ տարեկան չկար, երբ վատառողջության պատճառով ծնողները նրան ուղարկում են տատի մոտ` գյուղ, ուր և անցկացնում է իր մանկության լավագույն տարիները։

1908 թ. ընտանիքով տեղափոխվում են Փարիզ։ Սկզբում ուսանում է Մերիեյի դպրոցում` Փարիզյան մեծ արվարձաններից մեկում։ Այնուհետև` Փարիզի Վոլտերի անվան լիցեյում (1913-1920)։ Սկզբնապես ցանկանում էր բժիշկ դառնալ, սակայն հայրը ցանկանում է, որ նա սովորի պոլիտեխնիկումում: Ի վերջո Ֆ.Բրոդելը ընտրում է պատմաբանի մասնագիտությունը և 1920 թ. ընդունվում է Սորբոնի համապատասխան բաժնում: Այս ընթացքում բավականին տիրապետում է լատիներենին և փոքր-ինչ էլ` հին հունարենին: րում էր բանաստեղծություններ: Իսկ արդեն ավարտելով (1923)` վարչարարական նշանակումների համաձայն նա դասավանդման է մեկնում Կոնստանտինում (Constantine), իսկ մի տարի անց` Ալժիրում: Այստեղ էլ հանդիպում է իր ապագա կնոջը` Պաուլային, ում հետ կամուսնանա 1933թ.: Այս տարիները հայտնի են ՚Միջերկրածովքի բացահայտման տարիներՙ անվամբ, երբ պատմաբանի և Միջերկրածովքի միջև առաջին ՚հանդիպումնՙ է տեղի ունենում: Ալժիրում էլ սկզբնավորվում է նրա մտավորական անհատականության կազմավորումը: Ցայդ նա տարված էր Լոթարինգիայի անցյալի հետազոտմամբ, սակայն 1924թ. կարդալով Լ.Ֆևրի ՚Երկիրը և մարդկային հանրույթի բարեշրջությունը. պատմության աշխարհագրական ներածությունՙ (La Terre et l'ռvգlutiգn humaine. intraductiգn գn deգgraphique Ո l'histգire) գիրքը, մտադրությունը փոխում է և ձեռնարկում Ֆիլիպ Բ-ի Միջերկրածովյան քաղաքականության պատմության հետազոտությունը: Առաջին անգամ փորձում է կապ հաստատել Լյուսյեն Ֆևրի (1878-1956) հետ` նրան գրելով նամակ իր ապագա գրքի վերաբերյալ: Սակայն Բրոդելի և Ֆևրի սերտ բարեկամական ընկերությունը կսկզբնավորվի միայն տաս տարի անց: 1925-1926թթ. նա անցկացնում է իր զինվորական ծառայությունը:

1932 թ. նա վերադառնում է Փարիզ, դասավանդում Պաստորի (Pasteur), Կոնդորսեի (Cգndercet) և Աննրի IV-ի (Henri IV) լիցեյներում (1932-1935): Ծանոթանում է Քոլեջ դը Ֆրանսի (Cգllege de France) պատմության պրո‎ֆեսոր Լյուսյեն Ֆևրի հետ, ով հետագայում նրա պատմագիտական հայացքների կերպափոխման վրա նշանակալի ազդեցություն պետք է ունենա: 1935թ. Ֆ.Բրոդելը, հրավեր ստանալով` մեկնում է Բրազիլիա` Սան Պաոլո (Sչգ Paulգ), ուր նոր հիմնադրված համալսարանի համար մասնագետներ էին պահանջվում: Հետագայում այս առթիվ պետք է գրեր. ՚Հենց Բրազիլիայում ես կայացա որպես մտավորականՙ: Հընթացս այս տարիների նա ամեն ձմեռ վերադառնում էր Եվրոպա և անմիջապես անցնում Միջերկրյածովյան առևտրական քաղաքների (ինչպիսիք էին` Վենետիկը, Դուբրովնիկը և այլք) արխիվների հետազոտությանը: Առաջին անգամ կիրարկում է միկրո‎ֆիլմերի հնարավորությունները` նկարահանում էր փաստաթղթերը և հետը տանում Բրազիլիա` հանգիստ պայմաններում հետազոտելու նպատակով: Պահպանվել են այդպիսի կիլոմետրերով ՚փաստաթղթերՙ: 1937թ. նրան առաջարկում են ավելի ցածր աշխատավարձով աշխատանք Փարիզի ՚Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրողիՙ (լcգle pratique des hautes ռtudes) երկու ոչ գիտական բաժանմունքներից մեկի` IV բաժանմունքում (պատմության և բանասիրության) աշխատելու: Հրավերն ընդունում է և Ֆրանսիա վերադառնալիս պատահաբար կրկին հանդիպում է Արգենտինայից Ֆրանսիա վերադարձող Լ.Ֆևրին: Այս անգամ նրանց փոխհարաբերությունները կոլեգայական հարաբերություններից քսան օրվա ընթացքում փոխարկվում են սերտ բարեկամական հարաբերությունների:

Լ.Ֆևրը Ֆ.Բրոդելին համոզում է ավարտել իր Միջերկրածովյան շրջագայություններն ու անմիջապես ձեռնամուխ լինել հետազոտության ամփոփմանը: Սակայն 1939թ. Ֆ.Բրոդելը կրկին զորակոչվում է բանակ, իսկ արդեն հաջորդ տարի (1940) գերի ընկնում գերմանացիներին: Շուրջ հինգ տարի մնում է գերության մեջ: Այդուամենայնիվ, գերության այդ տարիներն անպտուղ չեն մնում. նա դպրոցական տետրերի մեջ հիշողության լարումով շարադրում է իր ապագա ՚Միջերկրածովքը և միջերկրածովյան ավազանը Ֆիլիպ Բ-ի դարաշրջանումՙ (La Mռditerranռe et le mգnde mռditerranռen Ո l'epգque de Philippe II) հիմնարար աշխատության նախնական տարբերակը, որոնք ուղարկում է Լ.Ֆևրին: երության մեջ նա կարողանում է բանտարկյալների համար մանրանկարային համալսարանական դասախոսություններ կազմակերպել, որոնց մի մասը հայտնաբերվում և դյուրակիր համակարգիչներով անցկացվելով` հրապարակվում են 1997թ.: երությունից ազատվելով (1945) նա միառժամանակ աշխատում է Սորբոնում: Իսկ արդեն 1949թ. հրատարակում ՚Միջերկրածովքը և միջերկրածովյան ավազանը Ֆիլիպ Բ-ի դարաշրջանումՙ գրքի առաջին տարբերակը, որի ավարտուն տեքստը կհրապարակվի 1966թ.: Այս աշխատության շնորհիվ Ֆ.Բրոդելը դառնում է աշխարհում հայտնի պատմաբաններից:

Արդեն 1946թ. նա ընդգրկվում է ՚Տարեգրություններ տնտեսական և ընկերային պատմությանՙ (Annales d'histգire ռcգnգmique et sգciale) հանդեսի խմբագրակազմում, իսկ 1956թ.` Լ.Ֆևրի մահից հետո, Ֆ.Բրոդելը ստանձնում է ՚Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի VI բաժանմունքիՙ (VIe sectiգn de l'Ecգle pratique des hautes ռtudes) և ՚Աննալներՙ հանդեսի տնօրենի պաշտոնները: Այդ թվում նա զբաղեցնում է և Լ.Ֆևրի Քոլեջ դը Ֆրանսի զբաղեցրած պաշտոնը: Իսկ արդեն 1959թ. նա լրացուցիչ մի նոր գիտահետազոտական և գրադարանային կենտրոն է կառուցում` ՚Հումանիտար գիտությունների տունըՙ (Maisգn des sciences de l'hգmme)` Ֆորդի ‎ֆոնդի գումարներով, որը կբացվի 1970թ.: Նրան հաջողվում է համախմբել ժամանակի խոշոր մտավորականներին` Ժ.Դյուբիին, Ժ.Լը ո‎ֆֆին, Է.Լը Ռուա Լադյուրիին, Մ.Էյմարին (պատմաբաններ), Ռ.Բարթին և Մ.Ֆուկոին (փիլիսոփաներ), Ժ.Լականին և Ջ.Դևերուքսին (հոգեբաներ), Պ.Բուրդյոին (ընկերաբան), Կ.Լևի Սթրոսին (մարդաբան) և այլոց: 1967թ. նա հրատարակում է իր ՚Նյութական քաղաթակրթությունը, տնտեսությունը և կապիտալիզմը XV-XVIII դդ.ՙ (Civilisatiգn matռrielle, ռcգnգmie et capitalisme, XVe-XVIIIe siՌcle) գրքի նախնական տարբերակը, սակայն դժգոհ լինելով եղածից և շարունակելով վրան աշխատել, ի վերջո ընդլայնված և ամփոփ տարբերակը կհրատարակի արդեն 1979թ.:

1968թ. Փարիզի մայիսյան իրադարձություններից հետո մեկնում է ԱՄՆ: Նրա և քաղաքական կուսակցությունների միջև հակասությունները սրվել էին դեռևս ՚Քաղաքակրթությունների քերականությունՙ (Grammaire des civilisatiգns) դասագրքի ձեռնարկման ժամանակ, որով նա նախատեսում էր արդի պատմությունը և համաշխարհային պատմությունը համադրությամբ ներդնել դպրոցական դասավանդման ծրագրերում: Սակայն Ֆ.Բրոդելի բարեփոխական ծրագրերը ձախողվում են աջերի ու ձախերի համադաշն ընդդիմության շնորհիվ, չնայած, որ նա այն քչերից էր, ով չէր գտնվում քաղաքական ոչ այս, ոչ էլ այն ճամբարում: Հարաբերությունները մասնավորապես սրվում են Ժ.Պոմպիդուի պատմագիտական ծայրահեղ պատկերացումների համատեքստում: Ուստի Ֆ.Բրոդելը մեկնում է ԱՄՆ, դասախոսություններ կարդում Չիկագոյի համալսարանում: ԱՄՆ-ում էլ հիմնում է ՚Ֆերնան Բրոդելի անվան Կենտրոնըՙ, որը գործում է ցայժմ (ներկայիս տնօրենն է նրա աշակերտ Ի.Վալերսթայնը):

Շուտով Ֆ.Բրոդելը ձեռնարկում է իր վերջին խոշոր աշխատությունը` ՚Ֆրանսիայի ինքնությունըՙ (L’identitռ de la France), որի առաջին երկու հատորները` երեք գրքերով, լուս կտեսնեն հետմահու, իսկ մյուս եկրու գրքերը` կմնան անավարտ։

Ֆ.Բրոդելը մահանում է 1985թ. նոյեմբերի 28-ին, Հարավային Ֆրանսիայում, Կոտե դ'Ազուրում (CՒte d'Azur) գտնվող Շատովալոնում (ChՉteauvallգn), ղեկավարելով իր վերջին պատմագիտական կոլլոկվիումը, որը կազմակերպվել էր նրա պատվին հոկտեմբեր 18-20-ին։

Անձնական գործիքներ