Մարկ Բլոկ
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Մարկ Բլոկ (ֆր. Marc Léopold Benjamin Bloch, Հուլիսի 6, 1886 - Հունիսի 6, 1944)՝ ֆրանսիացի պատմագետ է։
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Մարկ Բլոկը ծնվել է Լիոնում, էլզասյան հրեական ընտանիքում: Հայրը` Գյուստավ Բլոկը, իր ժամանակի անտիկ պատմության հայտնի պրոֆեսոր էր: Մ. Բլոկը բազմիցս նշել է իր վրա հոր բարերար ազդեցության մասին: Միջնակարգ կրթությունը ստանում է Փարիզում` Լյուդովիկոս Մեծի լիցեյում: Այնուհետև 1904 թ. փոխադրվում է ՚Բարձրագույն մանկավարժական դպրոց (ինստիտուտ)ՙ (École normale supérieure): 1908 թվականին պատմության և աշխարհագրության դասավանդման իրավունք է ստանում Լայպցիգում, այնուհետև` Բեռլինում (1908-1909 թթ.): 1912 թվականին դասավանդում է Մոնպելյեի և Ամյենի լիցեյներում: Իսկ արդեն 1913 թվականին հրատարակում է իր առաջին գիրքը` ՚Իլ-դը-Ֆրանս. երկրամաս` Փարիզի շուրջՙ: Այստեղ նա, ինչպես Լ. Ֆևրը, մի փոքրիկ երկրամասի տեղային պատմության հետնախորքի վրա վերակառուցում է դարաշրջանի ընդհանուր պատկերը: Առաջին աշխարհամարտի սկսվելուն պես բանակ է զորակոչվում է հետևազորում: Ծառայության ժամանակ արժանանում է բազմաթիվ պարգևների: Զորացրվելուց անմիջապես հետո հրավիրվում է Ստրասբուրգ` դասախոսելու: Այստեղ էլ պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը` ՚Իլ-դը-Ֆրանսը միջնադարում. արքաներ և ստրուկներՙ թեմայով: Ծանոթանում է Լ. Ֆևրի հետ: 1924 թվականին հրատարակում է իր ՚Հրաշագործ արքաներըՙ հետազոտությունը` միջկրթանքային համադրության հանրահայտ աշխատանքը : Այստեղ Մ. Բլոկը չի սահմանափակվել սոսկ պատմական մի ժամանակով, այլ ընդգրկել է ավելի մեծ պատմական տևողություն (XIV-XVI դդ.), որը հետագայում Ֆ. Բրոդելի կողմից զարգացվել է որպես ՚երկար տևողությունՙ հասկացություն: 1929 թվականին Ստրասբուրգում Լ. Ֆևրի համախմբագրությամբ հրատարակում են ՚Տարեգրություններ տնտեսական և ընկերային պատմությանՙ (Annales d'histoire économique et sociale) հանդեսի առաջին համարը: 1931 թվականին հրատարակվում է իր ՚Ֆրանսիական ագրարային պատմության բնորոշ գծերըՙ մենագրությունը` տալով հասարակական կառույցի բովանդակության հնարավորինս համապարփակ մեկնաբանությունը: 1936 թվականին նա արդեն տնտեսության պատմության պրոֆեսոր է Ստրասբուրգում: 1936-1938 թվականներին ակտիվ մասնակցում է Ազգային ճակատի գործողություններին: Իսկ ավելի ուշ` միանում Ֆրանսիայում կրթական բարեփոխումներ ծրագրերին: 1939 թվականի օգոստոսին կրկին զորակոչվում է բանակ: Հընթացս գրում է ՚Տարօրինակ պարտությունՙ գիրքը (հրատարակվում է հետմահու` 1946 թ.): Այս ժամանակ որոշակի հակասություններ են ծագում Լ. Ֆևրի և Մ. Բլոկի միջև: Մասնավորապես, երբ Մ. Բլոկի հրեա լինելու պատճառով ամսագիրը փակվելու վտանգի տակ էր դրված. Լ. Ֆևրը Մ. Բլոկին առաջարկում է հանդես գալ կեղծանունով, ինչին չէր ուզում համաձայնվել Մ. Բլոկը: Սակայն շուտով համաձայնության է գալիս և սկսում է տպագրվել արդեն կեղծանունով: 1941-1942 թվականներին աշխատում է իր ՚Պատմության պաշտպանական կամ պատմաբանի արհեստըՙ ծրագրային հետազոտության վրա: 1944 թվականին ձերբակալվում է գեստապոյականների կողմից: Գերության մեջ էլ չի դադարեցնում իր գիտական գործունեությունը` Լ. Ֆևրին է մաս-մաս ուղարկում ՚Պատմության պաշտպանականիՙ գլուխները և մի շարք հոդվածներ: 1944 թվականին հուլիսի 16-ին գնդակահարվում է Լիոնից ոչ հեռու:
Ստեղծագործությունները [խմբագրել]
- Rois et Serfs, thèse soutenue en 1920.
- Les Rois thaumaturges, 1924 (dernière réédition chez Gallimard en 1998).
- Les Caractères originaux de l'histoire rurale française, 1931 (dernière réédition chez Pocket, avec une préface de Pierre Toubert, en 2006).
- La Société féodale, 2 vol., 1939-1940 (dernière réédition chez Albin Michel, en un seul volume, en 1998).
- L'Étrange Défaite, 1940 (première publication en 1946).
- Apologie pour l'histoire ou métier d'historien, 1941 (première publication en 1949).
- Ces deux derniers textes sont réédités avec de nombreux autres dans le recueil établi par Annette Becker et Etienne Bloch : L'histoire, la Guerre, la Résistance, Gallimard, collection «Quarto», 2006.
- La Terre et le paysan. Agriculture et vie rurale au XVIIe et XVIIIe siècles, Armand Colin, 1999, est un recueil d'articles avec une préface d'Emmanuel Le Roy Ladurie.
Հրապարակումներ [խմբագրել]
- Marc Bloch, Lettres de la drôle de guerre, Les Cahiers de l'IHTP, cahier n° 19, décembre 1991 (lettres à son fils Etienne).
- Bryce and Mary Lyon, The birth of Annales history - the letters of Lucien Febvre and Marc Bloch to Henri Pirenne (1921-1935), Commission royale d'histoire, Bruxelles, 1991.
- Marc Bloch, Écrire la société féodale. Lettres à Henri Berr, 1924-1943, Editions de l'IMEC, Paris, 1992.
- "Marc Bloch, Fritz Rörig : correspondance (1928-1932)" établie et présentée par Peter Schöttler, Cahiers Marc Bloch, n° 1, 1994, p. 17-52.
- "Lettres à Robert Boutruche" , établies par Etienne Bloch, présentées et annotées par Bertrand Müller, Cahiers Marc Bloch, n° 4, 1996, p. 25-98.
- Marc Bloch-Lucien Febvre, Correspondance, édition établie et présentée et annotée par Bertrand Müller :
Տեսություն [խմբագրել]
- Ալբերտ Ստեփանյան, Երվանդ Մարգարյան, Ժամանակի կառույցը Ֆ.Բրոդելի պատմահայեցողության ծիրում, Պատմություն և կրթություն, Երևան, 1-2, (2005), էջ 33-42:
- Սմբատ Հովհաննիսյան, Համընդգրկուն պատմության և քանակային պատմության հիմնախնդիրը ֆրանսիական “Անալների” դպրոցի կերպափոխության համատեքստում, “Կանթեղ”, Երևան, 1, (2008), էջ 103-109:
- Սմբատ Հովհաննիսյան, Հայ առևտրական կապիտալը Ֆերնան Բրոդելի քաղաքակրթությունների տեսության ծիրում, Պատմության հարցեր, Երևան, 1, (2009), էջ 62-68:
- Սմբատ Հովհաննիսյան, “Անալների” պատմագիտական դպրոցը և դրա կերպափոխության շրջափուլերը, Պատմության հարցեր, Երևան, 1, (2009), էջ 123-134:
- Սմբատ Հովհաննիսյան, Ֆերնան Բրոդել (1902-1985), Պատմության հարցեր, Երևան, 1, (2009), էջ 191-193:
- Սմբատ Հովհաննիսյան, P.Burke, French Historical Revolution: The Annales School, 1929-1989, Stanford University Press, 1990, (Գրախոսություն), Երևան, 1, (2009), էջ 267-270:
- Սմբատ Հովհաննիսյան, Ֆերնան Բրոդելի պատմության տեսությունը , Վէմ համահայկական հանդես, Գ (Թ) տարի, 2011, թիվ 1 (33) ապրիլ-հունիս, “Վէմ հանդես” ՍՊԸ հրատարակչություն, էջ 98-119:
- Սմբատ Հովհաննիսյան, Աննալների պատմագիտական դպրոցը. Լյուսյեն Ֆևրի և Մարկ Բլոկի պատմության տեսությունը , Վէմ համահայկական հանդես, Գ (Թ) տարի, 2011, թիվ 2 (34) ապրիլ-հունիս, “Վէմ հանդես” ՍՊԸ հրատարակչություն, էջ 95-118:
Կենսամատենագրություն [խմբագրել]
- Olivier Dumoulin, Marc Bloch, Presses de Sciences Po, 2000.
- Lucien Febvre, « Marc Bloch et Strasbourg », Mémorial des années 1939-1945, Strasbourg, Faculté des lettres, s.d. Article repris dans Lucien Febvre, Combats pour l'Histoire, A. Colin, 1952, 1992 [rééd. en poche chez Press Pocket, coll. « Agora », 1995].
- Carole Fink, Marc Bloch. Une vie au service de l'histoire, Presses universitaires de Lyon, 1997 (version angl. 1989).
- Ulrich Raulff, Marc Bloch. Un historien au XXe siècle, Editions de la Maison des sciences de l'homme, 2006 (version all. 1995).
- Massimo Mastrogregori, Introduzione a Bloch, Laterza, 2001.
- Freddy Raphaël, "Les Rois Thaumaturges de Marc Bloch et la fondation de l'anthropologie politique et religieuse à Strasbourg", Revue des Sciences Sociales, 2008, n°40, pp. 104–113.
- Peter Schöttler (éd.), Marc Bloch - Historiker und Widerstandskämpfer, Campus-Verlag, 1999.
- François-Olivier Touati, Marc Bloch et l'Angleterre, Boutique de l'Histoire éditions, 2007.