Ֆերդինանդ Հիլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերդինանդ ֆոն Հիլլեր
Ֆերդինանդ Հիլլեր (1811)
Բնօրինակ անունգերմ.՝ Ferdinand Hiller
Ի ծնե անունХиллер, Фердинанд
Ծնվել էմայիսի 10, 1847
Մայնի Ֆրանկֆուրտ
ԵրկիրԳերմանիա
Մահացել է1938
Քյոլն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
ԳերեզմանMelaten-Friedhof
Ժանրերօպերա
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՔյոլնի երաժշտական բարձրագույն դպրոց
Պարգևներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
 Ferdinand Hiller Վիքիպահեստում

Ֆերդինանդ ֆոն Հիլլեր (գերմ.՝ Ferdinand Hiller, հոկտեմբերի 24, 1811(1811-10-24)[1][4][5][…], Ֆրանկֆուրտ, Grand Duchy of Frankfurt[2] - մայիսի 11, 1885(1885-05-11)[1][2] կամ մայիսի 10, 1885(1885-05-10)[3], Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[2], գերմանացի դաշնակահար, կոմպոզիտոր և դիրիժոր, երաժշտության ուսուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերդինանդ ֆոն Հիլլերը ծնվել է Մայնի Ֆրանկֆուրտում՝ հրեա հարուստ վաճառականների ընտանիքում։ Նրա հայրը՝ գործվածքների վաճառական Իսահակ Հիլդեշեյմը, որդու ծնվելուց առաջ փոխել է իր անունը՝ Յուստուս Հիլլեր։ Նրա առաջին ուսուցիչները եղել են Ալոիս Շմիդտը և Ֆիլիպ Կառլ Հոֆմանը (դաշնամուր), այնուհետև Գեորգ Յակոբ Ֆոլվեյլերը (կոմպոզիցիա)։ Վաղ մանկությունից նա առանձնացել է երաժշտական մեծ ունակություններով, ինչի պատճառով էլ տասը տարեկանում, երբ նա արդեն գրել էր իր առաջին ստեղծագործությունը, հայրը նրան ուղարկել է Վեյմարում գտնվող Յոհան Նեպոմուկ Հումելի մոտ աշակերտելու[6]։

Հումելի մոտ Հիլլերը նվիրվել է կոմպոզիտորական աշխատանքին, մասնակցել «Մարիա Ստյուարտ»-ի աշխատանքներին, ինչի շնորհիվ ծանոթացել է Գյոթեի հետ։ Սովորելով Հումելի մոտ՝ Հիլլերը մեծ հաջողությունների է հասել որպես դաշնակահար, ինչի շնորհիվ 1827 թվականի սկզբին մեկնել է Վիեննա՝ համերգների, որտեղ հանդիպել է Բեթհովենին և կատարել նրա առաջին քառյակը։ 1829 թվականին՝ տուն կարճատև այցելությունից հետո, նա մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև 1836 թվականը և դասավանդել Շորոնի երաժշտական դպրոցում, բայց հետո որոշել է թողնել այդ զբաղմունքը։ Հոր մահը պահանջել է, որ նա որոշ ժամանակով վերադառնա Ֆրանկֆուրտ, բայց 1839 թվականի հունվարի 8-ին Հիլլերը Միլանում ներկայացրել է իր «La Romilda» օպերան և սկսել գրել իր «Die Zerstörung Jerusalems» օրատորիան, որը ճանաչվել է որպես նրա լավագույն գործերից մեկը։ 1839 թվականի ձմեռը Ֆերդինանդն անցկացրել է Լայպցիգում։ 1840-1841 թվականներին գտնվել է Իտալիայում, որտեղ Բայինիի ղեկավարությամբ ուսումնասիրել է հին վարպետների արվեստը[7]։

Ավելի ուշ նա մեկնել է Լայպցիգ իր ընկերոջ՝ Մենդելսոնի մոտ, որտեղ 1843-1844 թվականներին Գևանդհաուզում բազմաթիվ համերգներ է տվել և կատարել իր օրատորիան։ Հոգևոր երաժշտությունն ուսումնասիրելու նպատակով Իտալիա հետագա այցելությունից հետո Հիլլերը Դրեզդենում գրել է երկու օպերա՝ «Ein Traum» և «Conradin», համապատասխանաբար 1845 և 1847 թվականներին։ Նա որպես դիրիժոր մեկնել է Դյուսելդորֆ 1847 թվականին և Քյոլն 1850 թվականին և 1851 և 1852 թվականներին ելույթ ունեցել Փարիզի իտալական օպերայում։ Քյոլնում Գյուրցենխ նվագախմբի համերգների ժամանակ Հիլլերը հայտնի է դարձել որպես դիրիժոր և իր հիմնադրած Քյոլնի կոնսերվատորիայի ղեկավար։ 1884 թվականին նա հեռացել է բիզնեսից և մահացել հաջորդ տարի։

Հիլլերը 1849 թվականին ընտրվել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ, իսկ 1868 թվականին Բոննի համալսարանում ստացել է պատվավոր դոկտորի կոչում։ Հիլլերը Ֆրեդերիկ Շոպեն, Ֆելիքս Մենդելսոն, Ռոբերտ Շուման, Ֆերենց Լիստ, Ռիխարդ Վագներ, Ջուզեպպե Վերդի ժամանակակիցներից էր, որոնց հետ նա ընկերական հարաբերությունների մեջ էր։ Իր կյանքի ընթացքում գրել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն, այդ թվում՝ վեց օպերա, երկու օրատորիա, վեց կամ յոթ կանտատ, կամերային երաժշտության բազմաթիվ ստեղծագործություններ և ժամանակին հայտնի դաշնամուրի կոնցերտ[8]։ Հրատարակել է Մենդելսոնի նամակների հավաքածուն և նրա մասին հիշողությունները (Felix Mendelsson-Bartoldy. Briefe und Erinnerungen, Köln, 1874):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Крейнина Ю. В. Хиллер Ф. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1982. — Т. 6.
  • Соловьёв Н. Ф. (1890–1907). «Гиллер, Фердинанд». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Статья в New International Encyclopedia.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Archivio Storico Ricordi — 1808.
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #118704931 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Encyclopædia Britannica
  5. Discogs — 2000.
  6. Michael Lorenz: Die enttarnte Elise
  7. Музыкальная энциклопедия. / Гл. ред. Ю.В. Келдыш. — «Советская энциклопедия», 1982. — 1008 с.
  8. «Гиллер, Фердинанд». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)