Օկսանա Լինիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օկսանա Լինիվ
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Оксана Ярославівна Линів
Ծնվել էհունվարի 6, 1978(1978-01-06) (46 տարեկան)
Բրոդի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ուկրաինա
Մասնագիտությունդիրիժոր
Պարգևներ
Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան
Կայքoksanalyniv.com
 Oksana Lyniv Վիքիպահեստում

Օկսանա Լինիվ (ուկրաիներեն՝ Оксана Линів, հունվարի 6, 1978(1978-01-06), Բրոդի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի դիրիժոր։ Գրացի օպերայի առաջին կին-դիրիժորը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու երաժիշտների աղջիկ է, երգչախմբի ղեկավարի թոռնուհի։ 1992-1996 թվականներին ֆլեյտա նվագել և դիրիժորություն է սովորել Ստանիսլավ Լյուդկևիչի անվան Լվովի պետական ուսումնարանում։ 1996-2003 թվականներին սովորել է Նիկոլայ Լեսենկոյի անվան Լվովի ազգային երաժշտական ակադեմիայում, Բոգդան Դաշակի դասարանում։ Ակադեմիայում սովորելու տարիներին Բոգդան Դաշակը նրան իր ասիստենտն է դարձնում։

2004 թվականին մասնակցել է Բամբերգի ֆիլհարմոնիայի՝ Գուստավ Մալերի անվան դիրիժորների առաջին մրցույթին։ Սա Օկսանայի առաջին ճանապարհորդությունն էր այլ երկիր։ Դրանից հետո, 2005 թվականին դարձել է Բամբերգի ֆիլհարմոնիայի դիրիժոր Ջոնաթան Ջոննաթան Նոթի ասիստենտուհին։

2005 թվականին Օկսանա Լինիվը տեղափոխվել է Դրեզդեն, որտեղ սովորել է Կառլ Մարիա ֆոն Վեբերի երաժշտության բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում (ստացել է հետդիպլոմային կրթություն)։

Գերմանական ակադեմական ծառայությունների փոխանակումների (DAAD), Գյոթեի ինստիտուտ-հիմնադրամի և «Օսկար և Վիր Փիթերների» հիմնադրամի կրթաթոշակառու է։

2007-2009 թվականներին աջակցել է գերմանացի երաժիշտների ասոցացիայի «Դիրիժորների ֆորումին»։ Այդ ժամանակ նա հաճախել է վարպետության դասերի այնպիսի հայտնի գործիչների մոտ, ինչպիսիք են Հարմութ Հենխենը, Կուրթ Մազուրտ, Գեորգ Ֆրիչը և Ռոնալդ Զայֆարթը։

Որպես դիրիժոր հանդես է եկել Ուկրաինայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռումինիայում, Էստոնիայում և Շվեյցարիայում կազմակերպված համերգներում։

Օկսանան Օդեսայի օպերայի և բալետի ազգային թատրոնում դիրիժոր է եղել այնպիսի ստեղծագործությունների համար, ինչպիսիք են «Բոհեմ»-ը, «Գեղջկական ասպետություն»-ը, «Ռիգոլետտո»-ն, «Մադամ Բատերֆլայ»-ը։ 2013/2014 թվականներից Օկսանա Լինիվը աշխատել է գլխավոր երաժշտական տնօրեն Կիրիլ Պետրենկոյի մոտ՝ որպես երաժշտական ասիստենտ։ Աշխատել է Բավարիայի պետական օպերայում, որտեղ որպես դիրիժոր հանդես է եկել «Կոմս Օրի», «Տիտոսի ողորմածությունը» ստեղծագործություններում։

2017 թվականի փետրվարին ընտրվել է որպես Գրացի օպերայի և Գրացի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2017-2018 թվականների գլխավոր դիրիժոր[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկսանա Լինիվ» հոդվածին։