Քսենոփանես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քսենոփանես Կոլոփոնացի (հին հունարեն՝ Ξενοφάνης ὁ Κολοφώνιος, մոտավորապես մ.թ.ա. 565-473), անտիկ շրջանի հույն փիլիսոփա և բանաստեղծ։

Քսենոփանեսի մասին կենսագրական տեղեկությունները շատ քիչ են։ Կա ենթադրություն, որ նածնվել է 565 թվականին և վախճանվել 92 տարեկան հասակում։ 25 տարեկան հասակում հեռանում է Կոլոփոն քաղաքից և վարում թափառական կյանք։ Շրջել է Հունաստանի քաղաքները և ապա հաստատվել Էլեա քաղաքում, որի հիմնադրման պատվին պոեմ է գրել։ Ապրել է չքավոր և ապրուստի միջոցներ հայթայթել իր գրած ոտանավորներով։ Իր ծննդավայրից հեռանալու պատճառը պարսիկների կողմից Կոլոփոնի գրավումն է եղել։

Նա ամենից առաջ գրել է բանաստեղծություններ, գլխավորապես էլեգիաներ, որոնցից միայն փոքրաթիվ հատվածներ են մնացել։ Փիլիսոփայական ոտանավորները գրել է հեքսամետրով։ Ունեցել է նաև ուժեղ հումոր, ծաղրել է հին ավանդույթները, Հոմերոսին և Հեսիոդոսին, Պյութագորասին, նրանց հավատալիքներն ու ավանդությունները։

Քսենոփոնեսի փիլիսոփայական ուսմունքի հիմքը կազմում է տիեզերքի միասնությունը, որին աստվածություն է անվանում։ Սկզբնապատճառը համարում է մատերիան, որը միասնական է ու անշարժ

Ամեն բանի սկիզբը նա համարում է հողն ու ջուրը։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ա.Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմություն։ Երևան: «Լույս», էջ 167-168։