Պարմենիդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարմենիդես
Παρμενίδης
Ծնվել էոչ վաղ քան մ. թ. ա. 515 և ոչ ուշ քան մ. թ. ա. 510 Վելիա, Աշեա, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա[1]
Մահացել էմոտ մ. թ. ա. 470[2]
Ուղղություննախասոկրատյան փիլիսոփայություն և Էլեական դպրոց
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, բանաստեղծ և կանոնագիր
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և Անտիկ հունական փիլիսոփայություն[3]
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
Ազդվել էՀերակլիտ
Ուսուցիչենթդ․ Քսենոփանես
ԱշակերտներԶենոն Էլեացի, Euclid of Megara? և Էմպեդոկլես[4]
 Parmenides of Elea Վիքիպահեստում

Պարմենիդես Էլեացի (հին հունարեն՝ Παρμενίδης, շուրջ մ.թ.ա. 540 կամ մ.թ.ա. 520 - շուրջ մ.թ.ա. 450), հին հույն փիլիսոփա և քաղաքական գործիչ։

Զենոն Էլեացու ուսուցիչը։

Իր «Բնության մասին» երկում դիտարկել է կեցության և ոչ կեցության, կեցության և մտածողության, զգայական և բանական ճանաչողության հարաբերակցության հարցերը։ Դրանք լուծելու համար առաջարկել է երկու ուղի՝ «ճշմարտության ուղի», որը վերաբերում է Ճշմարիտ կեցությանը, և «կարծիքի ուղի», որը վերաբերում է թվացյալ աշխարհին։ Պարմենիդեսը ելնում է այն մտքից, որ կեցությունը գոյություն ունի, իսկ ոչ կեցությունը գոյություն չունի («կա այն, ինչ կա, իսկ ինչ չկա, գոյություն չունի»)։ Ոչ կեցությունը (դատարկությունը) գոյություն չունի, որովհետև մտածելի չէ։ Մտածելի կարող է լինել միայն այն, ինչ գոյություն ունի, որովհետև մտածողությունը և կեցությունր միևնույն բանն են։ Կեցությունը մտածողություն է կեցության մասին, իսկ կեցության մասին մտածողությունն էլ կեցություն է։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զաքարյան Ս. Ա., Փիլիսոփայության պատմություն / Պատասխանատու խմբագիր՝ պրոֆ. Հ. Ղ Սիրզոյան. հր.։ Նաիրի, 2000, 336 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]