Էլեական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեական դպրոց (մ.թ.ա. 6-րդ դարի վերջ-5-րդ դարի առաջին կես) - Հին հունական փիլիսոփաների խումբ։ Անունը ծագել է հարավային Իտալիայի Էլեա քաղաքից։ Այստեղ են ծնվել մի խումբ հունական փիլիսոփաներ, որոնց փիլիսոփայական ուսմունքն ունենալով սկզբունքային ընդհանուր գծեր` կոչվել է Էլեական դպրոց։ Էլեական դպրոցի փիլիսոփաները հանգել են այն եզրակացության, որ, հակառակ հերակլիտյան շարժման փիլիսոփայության, իսկական գոն անփոփոխելի է ու միատեսակ։

Էլեական դպրոցի ներկայացուցիչներ են Քսենոփանեսը, Պարմինեդեսը և Զենոնը։ Նրանց անվան հետ է կապված Էլեական դպրոցի զարգացման էտապները։ Այս դպրոցի երեք խոշոր ներկայացուցիչները ոչ միայն փիլիսոփաներ են եղել, այլ նաև քաղաքական գործիչներ։

Էլեական դպրոցի առաջին ներկայացուցիչը Քսենոփանես Կոլոփանեցին է։[1]

[խմբագրել] Տես նաև`

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս», էջ 167. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով