Քրիստեն Բել
| Քրիստեն Բել | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Քրիստեն Էնն Բել | ||||||
| Հասակը` | 155 սմ | ||||||
| Ծնվել է` | հուլիսի 18, 1980 | ||||||
| Ծնվելու վայր` | Հանթիգտոն Վուդս, Միչիգան, Կալիֆորնիա |
||||||
| Ազգություն` | |||||||
| Մասնագիտություն | Դերասանուհի | ||||||
| Ակտիվ շրջան | 1998–այժմ | ||||||
| Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Մելոդրամա |
||||||
| Ընտրանի | "Կրկին դու", "Սիրո բանաձև ամուսնության գերիների համար", "Մի անգամ Հռոմում" |
||||||
| էջ IMDb-ում | ID 0068338 | ||||||
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 3152 | ||||||
|
|||||||
Քրիստեն Էնն Բելը (անգլ.՝ Kristen Anne Bell; ծնված 1980 թ.-ի հուլիսի 18-ին) , ամերիկյան հեռուստահաղորդավարուհի է և կինոդերասանուհի: Նրա ամենահայտնի դերակատարումներից են` Վերոնիկա Մարսը համանուն «Վերոնիկա Մարս» սերիալում, Էլլ Բիշոպը «Հերոսները» սերիալում: Նա «Sattellite Awards» և «Սատուրն» մրցանակների դափնեկիր է: «Հերոսները» սերիալի նկարահանումից հետո նա նկարահանվել է մի քանի ռոմանտիկ կատակերգություններում` «Կրկին դու», «Սիրո բանաձև ամուսնության գերիների համար», «Մի անգամ Հռոմում»:
Բովանդակություն |
Վաղ տարիները և ընտանիքը [խմբագրել]
Քիրստեն Բելը ծնվել և մեծացել է Միչիգանի Հանթիգթոն Վուդսում` Դեթրոիթ արվարձանում: Նրա մայրը` Լորոլեյը, բուժքույր է, իսկ հայրը` Թոմը Բելը, Սան Անտոնիոյի «WOAI-TV» նորությունների հեռուստատեսության տնօրեն է:[1] Նրա ծնողները բաժանվել են, երբ նա դեռ երկու տարեկան էր: Նրա հայրը ամուսնացել է երկրորդ անգամ և հոր կողմից Քիրստենըն ունի երկու քույր` Սառան և Ջոդին: Բելն ունի պոլշական և շոտլանդական ծագում: Բելն ունի շլություն, որն ազդել է նրա աջ աչքի վրա: Այն Բելը ժառանգել է իր մորից: Բայց նրա տեսողությունը վերականգնվել է մանուկ հասակում: Բելը հավատացնում էր, որ երբ նա կիսատ էր քնում, իր հիվանդությունը ուժեղանում էր: Նա իր աջ աչքին տվել էր «անհուսալի» անվանումը:
Բելն հայտարարել էր, որ մինչև չորս տարեկանը իրեն դուր չի եկել իր անունը: Մայրն աղջկան համոզում էր օգտագործել մեջտեղի անուն` Էննը, բայց Բելը մինչև դասի գնալը օգտագործեց Էննի անունը:[2]
Առաջին դասարանի կեսերից Բելի ծնողները որոշեցին նրան հանել քաղաքային դպրոցից:[3] Նա ուսումը շարունակում է հարևան գյուղի Շրայն կաթոլիկական բարձրագույն դպրոցում, որտեղ և մասնակցում է ակումբում ներկայացվող դրամաներին և երաժշտական միջոցառումներին:[4] 1997 թ.-ին նա ստանում է գլխավոր դերը` «Օզ երկրի հրաշագործը» դպրոցական ֆիլմում` մարմնավորելով Դորոթի Գեյլին,[5] ինչպես նաև մասնակցում է «Ջութակահարը տանիքի վրա» (1995), «Լեդին լավ է» (1996) և «Լի'լ Աբներ» ներկայացումներին: 1998 թ.-ին, երբ Բելն ավարտեց դպրոցը, Բելին համադպրոցականները տվել էին «ամենահմայիչ աղջիկ» տիտղոսը:[6]
Երբ Բելը 17 տարեկան էր, նրա լավագույն ընկերը, որի հետ նա ծանոթացել էր 11 տարեկանում Դետրոյթի ներկայացումների ժամանակ, մահացել է ավտոմոբիլային վթարի ժամանակ: «Դա ամենալավն ու ամենավատն էր իր կյանքում: Երբ մարդկանց ընդունում եք ինչպես հարկն է, դուք ավելի երջանիկ կյանք կունենաք». ասել է Բելը:[7]
Միջնակարգ դպրոցն ավարտելուց քիչ անց Բելը տեղափոխվեց Նյու Յորք, որպեսզի մասնակցի նյու-յորքյան համալսարանի «Տիսչ արվեստի դպրոցի» աշխատանքներին`[2] երաժշտական ուղղվածությամբ:[8] Նյու-յորքյան համալսարանի ավարտական տարիներին մասնակցել է «Թոմ Սոյերի արկածները» բրոդվեյան երաժշտական ներկայացմանը:
Կարերիան [խմբագրել]
Վաղ աշխատանքը (1992–2003) [խմբագրել]
1992 թ.-ին Բելը Դեթրոյթի թատրոնում հարցազրույցի դիմեց և միանգամից երկու դեր ստացավ «Ռագեդի Էննը և Էնդին» ներկայացումում: Նա պետք է մարմնավորեր ծառին և բանանին:[2] Բելի մայրը դեռ իր դստեր համար գործակալ էր գտել, երբ դուստրը 13 տարեկան էր: Դրա շնորհիվ նա կարողացավ նկարահանվել թերթային և հեռուստատեսային գովազդների համար: Բացի այդ նա սկսել էր մասնավոր դերասանական դասընթացների հաճախել:[2] 1998 թ.-ին նա առաջին անգամ հայտնվեց ֆիլմի էկրանին: Ֆիլմը կոչվում էր «Պոլշական հարսանիքը»:
2001 թ.-ին Բելը կիսատ թողեց իր ուսումը նյու-յորքյան համալսարանում, որպեսզի մասնակցի «Թոմ Սոյերի արկածները» բրոդվեյան երաժշտական ներկայացման շարքի «Բեքի Թիչեր» ներկայացման գլխավոր դերին: Նույն թվականին էլ կայացավ Քիրստենի դեպյուտը կինոյում: Նա նկարահանվեց «Փութի Տենգ» ֆիլմում: Բայց նրա մասնակցությամբ տեսարաններից մեկը հանեցին ֆիլմից և այն ցուցադրեցին միայն ֆիլմի սկզբնական տարբերակում:[9] Բացի այդ նա մասնակցեց մրցույթում "Խլոյա Սալիվանի" դերի համար «Սմոլվիլի գաղտնիքները» հեռուստասերիալում, բայց վերջնական արդյունքում այդ դերը ստանձնեց Էլիսոն Մաքը:[10] 2002 թ.-ին նա հայտնվեց ևս մի այլ բրոդվեյան ներկայացման մեջ` «Դժվար փորձություն» վերնագրով, որտեղ նրա խաղընկերներն էրին Լիամ Նիսոնը, Անջելա Բեթիսը և Լաուրա Լինեյը: Այնուհետև Բելը 2002 թ.-ին տեղափոխվեց Լոս Անջելոս: Նրան այնտեղ հրավիրեցին ընկերները` մասնագիտությամբ սցենարիստներ Քևին Մերֆին և Դան Սթուդնեյը[9]: Նա հանդես եկավ որպես հատուկ հրավիրված հյուր մի քանի հեռուստատեսային հաղորդումներում և ստացավ փոքրիկ դեր հեռուստատեսային սերիալում: Այնուհետև Բելը ութ անգամ անահաջուղաթյան ենթարկվեց մրցույթներին, որոնց թվում էր «Մաշկ» և «Նորմ Մաքդոնալդ» սերիալները:[7]
2003 թ.-ին նա դեր ստացավ Hallmark Channel կինոընկերության «Լուսնային հովիտի թագավորն ու թագուհին» ֆիլմում: Բելը հայտնվեց նաև «Դավեր» հեռուստաշոույում:
Ֆիլմագրություն [խմբագրել]
| Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
|---|---|---|---|---|---|---|
| 2001 | Փութի Տենգ | Pootie Tang | գործադիր տնօրենի դուստր | Երաժշտական | Լուիզ Ս. Կ. | |
| 2002 - 2008 | Վահան | The Shield | Ջեսիկա Հինթել | Թրիլեր, Սերիալ |
Գայ Ֆերլենդ | |
| 2002 | Կատվի վերադարձը | Neko no ongaeshi | Հիրոմի (հնչյունավորում անգլիալեզու տարբերակ) |
Մուլտֆիլմ | Խիրոյուկի Մորիտա | |
| 2002 - 2006 | Այրու սերը | Everwood | Սթեյսի Ուիլսոն | Դրամա, Սերիալ |
Մայքլ Շուլց, ... | |
| 2002 - 2005 | Ամերիկյան երազանքներ | American Dreams | Էմի Ֆիելդինգ | Դրամա, Սերիալ |
Դևիդ Սեմել | |
| 2002 | Մարդիկ մեռած են | People Are Dead | Անժելայի ընկերուհի #1 | Դրամա | Քևին Ֆորդ | |
| 2003 | Լուսնային հովիտի թագավորն ու թագուհին | The King and Queen of Moonlight Bay | Էլիսոն Դոջ | Դրամա | Սեմ Փիլսբերի | |
| 2004 | Գրեյսիի ընտրությունը | Gracie's Choice | Գրեյսի Թոմփսոն | Մելոդրամա | ||
| 2004 | Սպարտացին | Spartan | Լաուրա Նյութոն | Մարտական, Թրիլեր |
Դեվիթ Մեմետ | Վել Կիլմեր |
| 2004 - 2006 | Դեդվուդ | Deadwood | Ֆլորա Անդերսոն | Դրամա, Վեստեռն, Սերիալ |
Էդուարդ Բյաչի, ... | |
| 2004 - 2007 | Վերոնիկա Մարս | Veronica Mars | Վերոնիկա Մարս | Դրամա, Դետեկտիվ, Սերիալ |
Ջոն Տ. Կրետչմեր, ... | |
| 2005 | Ռոբոտ ճուտիկը | Robot Chicken | Սառա Լի (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Սերիալ |
Քրիս Մակքեյ, ... | |
| 2005 | Խելագարություն մարիխուաննայի շուրջ. Կինոմյուզիքլ | Reefer Madness: The Movie Musical | Մարի Լեյն | Երաժշտական | Էնդի Ֆիքմեն | |
| 2005 | Խաղաղ լողավազանը | Deepwater | բուժքույր Լաուրա | Թրիլեր | Դևիդ Մարֆիլդ | |
| 2005 | Ամերիկայի վերջին օրերը | Last Days of America | Դրամա | Քևին Ֆորդ | ||
| 2006 | 50 դեղահաբ | Fifty Pills | Գրեյս | Դրամա | Թեո Ավջերինոս | |
| 2006 | Պուլս | Pulse | Մաթթի | Սարսափ | Ջիմ Սոնզերո | |
| 2006 | Ռոման | Roman | Իսիս | Թրիլեր, Դրամա |
Լաքի Մակկի | |
| 2006 - 2010 | Հերոսները | Heroes | Էլլի Բիշոպ | Ֆանտաստիկ, Թրիլեր, Դրամա, Սերիալ |
Գրեգ Բիլման, Պոլ Շապիրո, ... |
Մալքոլմ ՄաքԴաուել, Էրիկ Ռոբերտս, Էլի Լարտեր, Հեյդեն Փանեթերի, Մայլո Վենթիմիլյա, Զակարի Քուինթո |
| 2007 | Բանբասողը | Gossip Girl | Բանբասող աղջիկը | Մելոդրամա, Դրամա, Սերիալ |
Մարկ Պիզարսկիյ, ... | |
| 2007 | Հարթ աշխարհ. Ֆիլմ | Flatland: The Movie | Հեքս (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կարճամետրաժ |
Դանո Ջոնսոն, Ջեֆրի Տրևիս |
Մարտին Շին |
| 2008 | Մոռանալ Սառա Մարշալին | Forgetting Sarah Marshall | Սառա Մարշալ | Մելոդրամա, Կատակերգություն, Դրամա |
Նիկոլաս Սթոլեր | Միլա Կունիս |
| 2008 | Ֆանատները | Fanboys | Զոի | Դրամա, Կատակերգություն |
Կայլ Նյումեն | |
| 2008 | Դա ամուսնալուծություն է | Serious Moonlight | Սառա | Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական |
Շերիլ Հայնս | Մեգ Ռայան, Ջասթին Լոնգ |
| 2009 - 2010 | Երեկույթների վարպետները | Party Down | Ուդա Բենթ | Սերիալ, Կատակերգություն |
Բրայան Գորդոն, Ֆրեդ Սևիջ, Ռոբ Թոմաս |
|
| 2009 | Աստրոբոյ | Astro Boy | Կորա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆանտաստիկ |
Դեվիդ Բաուերս | Շարլիզ Թերոն, Նիկոլաս Քեյջ, Բիլ Նայի |
| 2009 | Սիրո բանաձև ամուսնության գերիների համար | Couples Retreat | Սինթիա | Մելոդրամա | Փիթեր Բիլինգսլի | Ժան Ռենո, Վինս Վոն, Ջեյսոն Բեյթման |
| 2009 | Մի անգամ Հռոմում | When in Rome | Բեթ | Մելոդրամա, Կատակերգություն |
Մարկ Սթիվեն Ջոնսոն | Դենի Դե Վիտո, Ջոշ Դյուամել, Ալեքսիս Ձենա |
| 2009 | Կլիվլենդի Շոուն | The Cleveland Show | Մենդի (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Սերիալ |
Էնթոնի Լյոն, ... | |
| 2009 | Գլեն Մարտին | Glenn Martin DDS | Հեյլի (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Սերիալ |
Կեն Կանինգեմ, ... | |
| 2010 | Աստրոբոյն ընդդեմ Աղբակույտի Ծովահենների | Astro Boy vs. The Junkyard Pirates | Կորա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆանտաստիկ, Կարճամետրաժ |
Դեվիթ Բաուերս | |
| 2010 | Փախուստ Վեգասից | Get Him to the Greek | Սառա Մարշալ | Կատակերգություն, Արկածային |
Նիկոլաս Սթոլեր | |
| 2010 | Կրկին դու | You Again | Մարնի | Կատակերգություն, Մելոդրամա |
Էնդի Ֆիքմեն | Ջեմի Լի Կերտիս, Սիգուրնի Ուիվեր, Օդեթ Էննեբեյլ (Յուստման), Վիկտոր Գարբեր, Բեթի Ուայթ |
| 2010 | Բուրլեսկ | Burlesque | Նիկի | Երաժշտական, Սերիալ |
Սթիվ Էնթին | Քրիստինա Ագիլերա, Շեր |
| 2011 | Ճիչ 4 | Scream 4 | Խլոե | Սարսափ | Ուես Կրեյվեն | Էմմա Ռոբերթս |
| 2012 | Ստի տունը | House of Lies | Ջանի Վան Դեր Հուվեն | Կատակերգություն | Սթիվեն Հոփկինս | |
| 2012 | Անվերահսկելիները | Unsupervised | Մեգան | Մուլտֆիլմ, Սերիալ |
Թոդ Ռեդներ | |
| 2012 | Անվտանգությունը չի երաշխավորվում | Safety Not Guaranteed | Բելինդա Սթ. Սթինգ | Կատակերգություն | Քոլին Տրեվորոու | |
| 2012 | Բոլորը սիրում են կետերին | Big Miracle | Ջիլ Ջերարդ | Դրամա, Մելոդրամա, Ընտանեկան |
Կեն Կուոպիս | Դրյու Բերիմոր |
| 2012 | Հարթ հող 2. Երկրի սֆերան | Flatland 2: Sphereland | Հեքս | Մուլտֆիլմ | Դանո Ջոնսոն | |
| 2012 | Փախուստ | Hit and Run | Մարտական | Դեվիթ Պալմեր, Դեկս Շեպարդ |
Բրեդլի Կուպեր | |
| 2012 | Այրող սեր | Burning Love | Մենդի | Կատակերգություն, Սերիալ |
Քեն Մարինո | Ջենիֆեր Էնիսթոն |
| 2012 | Որոշ աղջկիներ | Some Girl(s) | Բոբի | Դրամա | Դեզի Ֆոն Շերլեր Մայեր | |
| 2012 | Գրողները | Writers | Մելոդրամա | Ջոշ Բուն | Լիլի Քոլինզ, Փաթրիկ Շվարցենեգեր, Ջենիֆեր Քոնելի |
|
| 2013 | Միրլիտոնյան բալեթ | Dance of the Mirlitons | Քորին | Կատակերգություն | Իվեն Գրինբերգ | |
| 2013 | Ֆիլմ 43 | Movie 43 | Սուպեր աղջիկը | Կատակերգություն | Էլիզաբեթ Բենքս, ... | Ջերարդ Բաթլեր, Հյու Ջեքման, Շոն Ուիլյամ Սքոթ, Քեյթ Ուինսլեթ, Նաոմի Ուոթս, Ումա Թուրման, Ջոշ Դյուամել, Ջասթին Լոնգ, Ռիչարդ Գիր, Լիվ Շրայբեր |
| 2013 | Փրկարարը | The Lifeguard | Դրամա | Լիզ Գարսիա | ||
| 2013 | Սառեցվածը | Frozen | Աննա (հնչյունավորող) | Մուլտֆիլմ, Արկածային, Ընտանեկան |
Հղումներ [խմբագրել]
- ↑ «Kristen Bell Biography»։ People (magazine)։ http://www.people.com/people/kristen_bell/biography։ Վերցված է 2008-01-04։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Kristen Bell»։ Ask Men։ http://www.askmen.com/celebs/women/actress_250/298_kristen_bell.html։ Վերցված է 2007-01-02։
- ↑ Hatty, Michele (2006-02-26). «She came from Mars». USA Weekend. http://www.usaweekend.com/06_issues/060226/060226kristen_bell.html։ Վերցված է 2008-01-04. (չաշխատող հղում)
- ↑ Bell, Kristen (2005-04-22). «Veronica Mars' Kristen Bell». People. http://www.people.com/people/article/0,,1051629,00.html։ Վերցված է 2008-01-04.
- ↑ «Kristen Bell»։ hollywood.com։ http://www.hollywood.com/celebrity/Kristen_Bell/1704207#fullBio։ Վերցված է 2008-01-04։
- ↑ Bell, Kristen (2007-04-25). «Veronica Mars' star Kristen Bell» (PDF). http://www.snmag.com/pdf/INTERVIEWS/Celebrity-Interviews/Kristen-Bell.pdf։ Վերցված է 2009-01-04.
- ↑ 7,0 7,1 «Kristen Bell's star quality is no mystery on UPN»։ pittsburghlive.com։ 2004-11-23։ http://www.pittsburghlive.com/x/pittsburghtrib/s_275788.html։ Վերցված է 2008-01-04։
- ↑ «Personality & Talent»։ Ask Men։ http://www.askmen.com/celebs/women/actress_250/298_kristen_bell.html։ Վերցված է 2008-01-02։
- ↑ 9,0 9,1 Կաղապար:Cite interview
- ↑ Holland, Richard (2007-05-27)։ «Veronica Mars: Series Finale»։ Pop Matters։ http://www.popmatters.com/pm/review/41693/veronica-mars2/։ Վերցված է 2008-01-02։