Վրույր Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրույր Գալստյան
Vruirnkar1.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Վրույր Եզեկիելի Գալստյան
Ծնվել է մարտի 3, 1924
Ծննդավայր {{{2}}} Երևան, ԽՍՀՄ
Մահացել է հուլիսի 10, 1996
Վախճանի վայր {{{2}}} Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Գործունեություն գեղանկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ


Վրույր Եզեկիելի Գալստյան (մարտի 3, 1924 Երևան - հուլիսի 10, 1996 Երևան), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել]

Վրույր Գալստյանը ծնվել է 1924 թ. Երևանում։

  • 1958 - ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը։
  • 1959 - 1964 - սովորել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
  • 1962 - մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Ֆրանսիա, Արգենտինա, Պորտուգալիա, Լիբանան և այլն),
  • 1968 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ։
  • 1983 - առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանի Նկարիչների միությունում։
  • 1996 - Մահացել է 1996թ. Երևանում։
  • 2004 թ. - երկրորդ անհատական ցուցահանդես նկարչի 80 ամյակի կապակցությամբ։
  • 2006 - Լույս է տեսնում Հենրիկ Իգիթյանի «Վրույր» ալբոմը։
  • 2008 - Լույս է տեսնում Հելեն Գայֆեջյանի «Վրույր Գալստյան» [1] ալբոմը ։

Վրույր Գալստյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային Պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում , Մոսկվայի Արևելքի երկրների արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և մի շարք մասնավոր հավաքածուներում։ Նկարչի աշխատանքները ցուցադրվել են նաև Լոնդոնի «Sotheby's» աճուրդի տանը։

Հենրիկ Իգիթյան - «Վրույր»[2](book)

Պատկերասրահ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հելեն Գայֆեջյան - «Вруйр Галстян»
  2. Հենրիկ Իգիթյան«Վրույր»

Արտաքին հղումներ[խմբագրել]