Վերջին տագնապը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1914
ՎիքիդարանՎերջին տագնապը

«Վերջին տագնապը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1914 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բանաստեղծությունը գրված է 1914 թվականի նոյեմբերի 3-ին, Բաքվում, ինչպես թվագրված են հրատարակությունները։

Ինքնագիրը չի պահպանվել[1]։

Առաջին անգամ այն տպագրվել է «Արև» (Բաքու, 1914 թվականին նոյեմբերի № 175), այնուհետև 1914 թվականին «Հորիզոն» օրաթերթից (№ 250), ապա առանց 3-րդ և 5-րդ քառատողերի՝ 1940-1959 թվականին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 175)։

Սա Առաջին համաշխարային պատերազմի ժամանակ արևմտահայության օրըստօրե վատթարացող վիճակի մասին Թումանյանի գրած ոտանավորներից է, որտեղ բանաստեղծը հայության փրկությունը տեսնում է ազատագրական պայքարի մեջ հյուսիսի մեծ հարևանի՝ ռուս ժողովրդի օգնությամբ[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Հորիզոն» օրաթերթից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հյակական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 629.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Վերջին տագնապը