Ձախորդ Փանոսը (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձախորդ Փանոսը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1914
ՎիքիդարանՁախորդ Փանոսը

Ձախորդ Փանոսը, Հովհաննես Թումանյանի հեքիաթը, որը գրվել է 1914 թվականին։ Հեքիաթը պատմում է մի բարի մարդու մասին, ում սկսած ցանկացած գործ ձախ է գնում՝ անհաջողության մատնվում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փանոսը ունենալիս է լինում մի լուծ եզ, մի սել ու մի կացին։ Մի օր որոշում է գնալ անտառ փայտ բերելու. սելը լծում է, կացինը առնում և ճանապարհ ընկնում անտառ։ Միտք է անում և իր գործը հեշտացնելու համար որոշում, որ սելը կանգնեցնի հենց ծառի տակ, որպեսզի ծառը կտրելուց հետո այն միանգամից սելի մեջ ընկնի։ Մտքին դրածը կատարում է և սկսում ծառը կտրել։ Ծառը կամաց-կամաց թեքվում է և ընկնում սելի ու եզների վրա. սելը ջարդվում է, իսկ եզները՝ սատկում։ Իսկ Փանոսը չի հասկանում, թե ինչ պետք է անի։ Կացինը վերցնում է ճամփա է ընկնում դեպի տուն։

Տան ճանապարհին լճի է հանդիպում և որոշում լողանալ նրա մեջ...[1]

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։
- Գրում էր Թումանյանը իր հեքիաթի սկզբում

Հեքիաթի հիման վրա նկարահանվել է 2 մուտֆիլմ և 1 ֆիլմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հովհաննես Թումանյան | Ձախորդ Փանոսը». Տարընթերցում. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.