Քեֆ անողի քեֆը չի պակասի (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քեֆ անողի քեֆը չի պակասի, հայ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթներից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի թագավորի՝ Հարուն ալ Ռաշիդի մասին[1]։ Մի անգամ թագավորը քայլում է փողոցով և մի տուն է տեսնում. մտնում է ներս, տեսնում է՝ տանը քեֆ են անում, ինքն էլ միանում է նրանց։ Այդ տան տիրոջ անունը Հասան էր։ Թագավորն իմանում է, որ Հասանը փինաչի է և շատ է զարմանում, թե ինչպես է այդ աղքատ մարդն այդքան ուրախ։ Թագավորը հրամայում է, որ փինաչությունն արգելվի, սակայն Հասանը շարունակում էր քեֆ անել։ Դրանից հետո նա արգելում է այն բոլոր գործերը, որոնցով Հասանը զբաղվում էր։ Մի անգամ թագավորը հրամայում է, որ Հասանին բերեն իր մոտ և կանգնեցնեն դռան առջև։ Նրան մի պողպատյա թուր են տալիս և պահում են այդտեղ մինչև երեկո։ Այդ երեկո էլ Հասանը քեֆ է անում։ Թագավորը դերվիշի շորերով այցելում է նրան և իմանում, որ պողպատյա թուրը վաճառել է և տեղը փայտից թուր է դրել։ Հեքիաթի վերջում թագավորը բացահայտում է իր անձը և Հասանին շատ փող է տալիս[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարուն ալ Ռաշիդ, թագավոր, որ հեքիաթի մի մասում փոխակերպվում է դերվիշի
  • Հասան
  • Երաժիշտներ
  • Պալատականներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Թումանյան, Հեքիաթներ, թարգմանություններ, Ընտրանի երկրորդ, Երևան, 2013, էջ 6
  2. ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]