Անհաղթ աքլորը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհաղթ աքլոր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1909
ՎիքիդարանԱնհաղթ աքլորը

«Անհաղթ աքլորը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 170-171)։

Ինքնագիրը չի պահպանվել։

Այս հեքիաթի համար, ամենայն հավանականությամբ, հիմք է ծառայել թաթարական մի փոքրիկ անվերնագիր հեքիաթ, որը բերված է Ա․ Զախարովի «Народное обичение у закавказких татар» ուսումնասիրության մեջ[1]։

1909 թվականին Հովհ․ Տեր-Միրաքյանի գրախոսականում նշվել է մանուկ ընթերցողների մեջ այս հեքիաթի ունեցած մեծ հաջողությունը։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է առանձին հրատարակությունից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 779.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Անհաղթ աքլորը