Սովի ժամանակից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովի ժամանակից
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1893
Հրատարակվել է1893
ՎիքիդարանՍովի ժամանակից

«Սովի ժամանակից», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից՝ գրված 1893 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1893 թվականին «Մուրճ» ամսագրի № 5-ում (էջ 741-749), որտեղ ցանկում, վերնագրի դիմաց գրված է «զրույց», այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 9-14)։

Ինքնագիրը չի պահպանվել[1]։

Թումանյանն այս պատմվածքը գրել է 1892 թվականին։ Նույն թվականին Ան․ Աբովյանին ուղղված նամակում, որը գրվել է մարտի 24-ին, գրել է․ «Այսօր առավոտյան գրասնյակն եկա և մենակ լինելով մի սորումը վեց թերթից մի վեպ գրեցի, առանց ստորակետ դնելու։ Այս վեպիկը պատմում է «Գյուղացու ձախորդությունը»»։ Նամակի ծանոթագրողներն իրավացիորեն նկատել են, որ խոսքը «Սովի ժամանակից» պատմվածքի մասին է։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Մուրճ» ամսագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 749.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սովի ժամանակից