Սվյատոսլավ Վակարչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վակարչուկ Սվյատոսլավից)
Սվյատոսլավ Վակարչուկ
Վակարչուկը 2012 թվականին Մոսկվայում գտնվող Stadium Live ակումբում
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունСвятослав Вакарчук
Ի ծնե անունՍվյկատոսլավ Իվանի Վակարչուկ
Ծնվել էմայիսի 14, 1975 (48 տարեկան)
Մուկաչևո, Ուկրաինա
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ԺանրերՌոք, փոփ ռոք, ինդի ռոք, ալտերնատիվ ռոք
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, ֆիզիկոս, քաղաքական գործիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
Գործունեություն1994 - այժմ
ԱշխատավայրՕկեան Էլզի և Ուկրաինայի Գերագույն ռադա
ԿրթությունFaculty of Physics of the Lviv University? (1996) և Institute of Postgraduate Education and Pre-University Training of the University of Lviv? (2002)
ԱնդամակցությունՕկեան Էլզի, Ուկրաինայի IX գումարման Գերագույն ռադա և Ուկրաինայի 6-րդ գումարման Գերագույն ռադա
Պարգևներ
Ազատության շքանշան
Ուկրաինայի վաստակավոր արտիստ և Կիևի պատվավոր քաղաքացի
Կայքokeanelzy.com
 Svyatoslav Vakarchuk Վիքիպահեստում

Սվյատոսլավ Իվանովիչ Վակարչուկ (ուկրաիներեն՝ Святослав Іванович Вакарчук, մայիսի 14, 1975(1975-05-14), Մուկաչևո, Անդրկարպատյան մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2005)[1]։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու։ Հայտնի է որպես «Օկեան Էլզի» խմբի հիմնադիր և առաջատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականի մայիսի 14-ին Մուկաչևոյում, ֆիզիկոսի ընտանիքում, որը հետագայում դարձավ Լվովի համալսարանի ռեկտոր և Ուկրաինայի կրթության նախարար։ Ավարտել է Լվովի № 4 դպրոցը ՝ անգլերենի խորացված ուսուցմամբ և ստացել արծաթե մեդալ։ Երկու տարի հաճախել է երաժշտական դպրոցի ջութակի բաժին՝ զուգահեռ սովորելով նվագել ակորդեոն։ Դպրոցական տարիներին մասնակցել է ՈՒՀԱ-ին, դպրոցի թատրոնի ստեղծմանը, ակտիվ կերպով զբաղվել է բասկետբոլով։ 1991-1996 թվականներին սովորել է Իվան Ֆրանկոյի անվան Լվովի պետական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետում՝ ստանալով թեորիտիկ ֆիզիկոսի մասնագիտացմամբ։ Երկրորդ բարձրագույն կրթությունը՝ միջազգայնագետ-տնտեսագետ։

1996 թվականին ընդունվում է նույն համալսարանի թեորիտիկ ֆիզիկայի ասպիրանտուրան։ Թեկնածուական ատենախոսության թեման՝ «Մագնիսական դաշտում էլեկտրոնների համաչափ դասավորվածություն»։ Հետագայում Վակարչուկն իր ալբոմներից մեկը անվանեց «Суперсиметрія»(համաչափ դասավորվածություն)։ Օկեան էլզի խումբը, որի գործունեության շնորհիվ Վակարչուկը դարձավ հայտնի, հիմնվել է 1994 թվականին։ Համալսարանն ավարտելուց հետո Վակարչուկը կարող էր շարունակել ուսումը արտասահմանում, սակայն ընտրեց երաժշտի ուղին։ Խումբը հաջողությամբ հանդես եկավ մի քանի փառատոններում, և Սվայտոսլավը, խմբի հետ միասին, մեկնեց Կիև՝ ձայնագրելու առաջինը ալբոմը՝ «Там, де нас нема» (1998) անվամբ։ Նարնջագույն հեղափոխության ակտիվ անդամներից մեկն է եղել։ Սվյատոսլավ Վակարչուկը՝ որպես ՄԱԿի բարի կամքի դեսպան, մասնակցել է բազում սոցիալական և մշակութային միջոցառումների։ Տեղեկացվում է, որ «Весёлые, братья, времена настали…» սինգլի վաճառքից գոյացած ողջ գումարը փոխանցվել է Մակեևկա քաղաքի մանկատանը։

Հետաքրքրվում է տարաբնույթ մշակույթներով։ Սիրելի զբաղմունքը ճանապարհորդելն է։ Սիրելի գրողները՝ Իվան Ֆրանկո, Նիկոլայ Գոգոլ, Անտոն Չեխով, Լինա Կոստենկո։ Երաժշտական կուռքեր է համարում «The Beatles», «Rolling Stones», «Red Hot Chili Peppers», «Pink Floyd» և «Queen»: Հարցազրույցների ժամանակ սիրում է մեջբերել Մաքիավելիին։ 2008 թվականին թողարկել է իր առաջին ալբոմը «Вночі»՝ ձայնագրված Օկեան Էլզի խմբի անդամների և ևս 30 հրավիրյալ երաժիշտների օգնությամբ։ 2010 թվականին խումբը թողարկում է թվով յոթերորդ ալբոմը՝ «Dolce Vita», և համերգային շրջագայություն կատարում Ռուսաստանում, Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ 2013 թվականին Օկեան Էլզին թողարկում է «Земля» ալբոմը, որով շրջագայում է ողջ Ուկրաինայում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարցազրույցներից մեկում նշել է, որ ամբիդեկստր է, այսինքն թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքերին տիրապետում է հավասարապես։ 2010 թվականի ապրիլի 14-ի Ստավրոպոլում կայացած համերգից հետո նշել է, որ այդ ունակությունը վերաբերվում է միայն երկու ձեռքով էլ լավ գրելուն։
  • Սվյատոսլավը հանդիսանում է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ուկրաինական տարբերակի 2005 թվականի ամանորյա հաղորդման հաղթողը։
  • Համարվում է «Մայդան» խաղի գլխավոր հերոսներից մեկը։
  • Ի.Ա.Վակարչուկ նախարարի օրոք հայտնվել է 8-րդ դասարանի երաժշտության դասագրքում՝ The Beatles-ի կողքին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը- Իվան Ալեքսանդրովիչ Վակարչուկ (ծնվ.1947 թ.), Ուկրաինայի կրթության և գիտության նախկին նախարար, Լվովի համալսարանի ռեկտոր։
  • Մայրը- Սվետլանա Ալեքսանդրովնա Վակարչուկ (ծնվ.1947 թ.), եղել է ֆիզիկայի ուսուցչուհի, վովի ազգային ակադեմիայի դոցենտ, հետաքրքրվում է գեղանկարչությամբ։
  • Եղբայրը- Օլեգ Վակարչուկ (ծնվ.1980 թ.), բանկի աշխատակից, ամուսնացած է, ունի 1 դուստր՝ Մարիչկան։
  • Կինը- Լյալյա Ֆոնարյովա (ծնվ.1977 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Օկեան Էլզիի պաշտոնական էջ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.