Ինդի ռոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինդի ռոք
Ոճային հիմքեր Ալտերնատիվ ռոք, Փոսթ-փանք, էլեկտրոնային երաժշտություն
Մշակութային հիմքեր Վաղ 80-ականներ, Մեծ Բրիտանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա.
Հատուկ գործիքներ ԿիթառԲաս կիթառՀարվածային գործիքներՍտեղնաշարային գործիքներՍինթեզատոր
Ճանաչում Ողջ աշխարհում 2000-ականներին
Ենթաժանրեր
Գարաժ փանք, Րայըթ գրրրլ, Թուի փոփ, Էմո, Գրինդի, Փոսթ-փանք րիվայվլ, Նոիզ փոփ, Դենս-փանք, Նյու Ուիրդ Ամերիկա, Բարոք փոփ, Գարաժ ռոք րիվայվլ, լո-ֆայ, սեդկոր, Սի86, Մաթ ռոք, շուգեյզինգ

Ինդի ռոքը (անգլ.՝ Indie rock) ռոք երաժշտության ժանր է, որն առաջացել է Մեծ Բրիտանիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1980-ական թվականներին: Այս տերմինը հաճախ օգտագործվում է անկախ ընդհատակյա երաժշտության թողարկման ու տարածման տեսակը, ինչպես նաև նման կերպ թողարկվող երաժշտության ոճը բնութագրելու համար: Ինդի ռոք արտիստները հայտնի են նրանով, որ իրենք են տնօրինում սեփական երաժշտությունն ու կարիերան` թողարկելով ալբոմներ անկախ ձայնագրման լեյբլներում (հաճախ հենց սեփական լեյբլներում) և ճանաչում ստանալով շրջագայելու, սովորական մարդկանց միջոցով գովազդվելու, անկախ կամ քոլեջ ռադիոների եթերում պտտվելու և վերջին տարիներին նաև ինտերնետային պրոմո-արշավների միջոցով: Ինդի ռոք երաժիշտներն ավելի հաճախ պայմանագրեր են կնքում հենց անկախ, այլ ոչ թե խոշոր ձայնագրման լեյբլների հետ, չնայած` շատ դեպքերում նրանք անցնում են խոշոր լեյբլների իրենց կարիերայի կեսից: Ու սա ավելի աղոտ է դարձնում ինդի և մեյնսթրիմ երաժշտությունների միջև սահմանը, ինչը պատճառ է դառնում երկրպագուների անվերջ վիճաբանության: Իհարկե, կան խմբեր, որոնք իրենց կարիերայի մեծ մասն անց են կացրել խոշոր լեյբլների հովանու ներքո, բայց հնչողության և պահվածքի շնորհիվ մամուլի կողմից կոչվում են ինդի ռոք:

Շատ երաժշտական ժանրեր ու ենթաժանրեր, ունենալով շատ ընդհանրություններ իրար հետ, ասոցացվում են ինդի ռոքի հետ: Դրանցից են լո-ֆայը (lo-fi), փոսթ-ռոքը (post-rock), սեդքորը (sadcore), Սի86-ը (C86), մաթ ռոքը (math rock), շուգեյզը (shoegaze), դրիմ փոփը (dream pop), ինդի փոփը (indie pop), նոիզ ռոքը (noise rock), նոիզ փոփը (noise pop), րայըթ գրրրլը (riot grrrl), փոսթ-հարդքորը (post-hardcore), թուի փոփը (twee pop), ալթ-քանթրին (alt-country), փոսթ-փանք րիվայվլը (post-punk revival), գարաժ ռոք րիվայվլը (garage rock revival), դենս-փանքը (dance-punk), ինդի ֆոլքը (indie folk), բարոք փոփը (baroque pop) և ինդիտրոնիկան (indietronica):

Բովանդակություն

Պատմությունը [խմբագրել]

Վաղ արմատները [խմբագրել]

Ժամանակակից ինդի ռոքի արմատները հասնում են մինչև The Velvet Undergroundհամանուն դեբյուտային ձայնասկավառակը` թողարկված 1967 թվականին, որը համարվել էր համար 7 ալբոմը Բլենդերի լավագույն 100 ինդի ռոք ալբոմների ցանկում: Beach BoysPet Sounds ալբոմը` թողարկված 1966 թվականին, նույնպես համարվում է ժանրի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցող ձայնասկավառակ: Հետագայում 70-ականների փանք շարժումը ունեցավ մեծ ներդրում ԱԴԻ (արա դա ինքնուրույն) ոճի մեջ, որն ավելի ուշ դարձավ ինդի ռոքի անկյունաքարը:

1980-ականներ [խմբագրել]

1980-ականներին ալտերնատիվ ռոքը քիչ թե շատ ասոցացվում էր ինդի ռոքի հետ:

Մեծ Բրիտանիայում ինդի չարտեր ստեղծվեցին 80-ականների սկզբին: Ի սկզբանե, չարտերում հիմնականում այնպիսի խմբեր էին, որոնք ստեղծվել էին որպես կիթառային հիմք ունեցող ալտերնատիվ ռոք խմբեր, հատկապես ինդի փոփ արտիստներ, ինչպիսիք էին, Aztec Camera-ն և Orange Juice-ը, Սի86 ջենգլ-փոփ շարժումը և Sarah Records լեյբլի արտիստները: 80-ականների որոշ չափով բնորոշ բրիտանական ինդի ռոք խմբերից են The Smiths-ը, The Stone Roses-ը, The Jesus and Mary Chain-ը և Happy Mondays-ը, որոնց երաժշտությունը ունեցել է ուղղակի ազդեցություն 90-ականների այնպիսի շարժումների ձևավորման վրա, ինչպիսիք են շուգեյզինգը և բրիթփոփը:
Միացյալ Նահանգներում ինդի ռոք տերմինը մասնավորապես ասոցացվում էր Hüsker Dü-ի, The Replacements-ի, Pixies-ի, Dinosaur Jr.-ի, Sonic Youth-ի և Minutemen-ի սուր, աղմկոտ ու ծանր երաժշտության հետ: Բայց ճակատագրի հեգնանքով այդ խմբերից շատերն այդ տասնամյակի ընթացքում ձայնագրություններ են թողարկել խոշոր լեյբլների տակ: R.E.M.-ը, 10,000 Maniacs-ը և նման այլ քոլեջ ռոք խմբեր նույնպես 80-ականների ալտերնատիվ ռոք բեմի մի մասն էին։

Մի շարք ինդի ռոք լեյբլներ հիմնադրվեցին 80-ականներին: Դրանցից էին Վաշինգտոնի Dischord Records-ը 1980 թվականին, Սիեթլի Sub Pop Records-ը` 1986-ին, Նյու Յորքի Matador Records-ն ու Durham-ը, Հյուսիսային Կարոլինայի Merge Records-ը` 1989-ին: Չիկագոյի Touch and Go Records-ը 1979-ին հիմնադրվեց որպես ամսագիր, իսկ 80-ականներին սկսեց թողարկել ձայնագրություններ:

1990-ականներ [խմբագրել]

90-ականները մեծ փոփոխություն մտցրին ալտերնատիվ ռոքի բեմում: Այնպիսի գրանժ խմբեր, ինչպիսիք են Nirvana-ն, Alice in Chains-ը, Soundgarden-ը և Pearl Jam-ը, ներխուժեցին մեյնսթրիմ` ձեռք բերելով կոմերցիոն հաջողություն և միջազգային ճանաչում: Փանք րիվայվլ խմբերը, օրինակ, Green Day-ն ու The Offspring-ը նույնպես ճանաչում ձեռք բերեցին ու անցան "ալտերնատիվ" կատեգորիայի տակ: "Ալտերնատիվ" տերմինի իմաստը փոխվեց, քանի որ խոշոր լեյբլները սկսեցին մեծ ներդրումներ կատարել այդ երաժշտության մեջ, ինչը փոխեց այդ մշակույթի ողջ իմաստը: Այն արդեն բնութագրում էր երաժշտության այնպիսի տեսակ, որը հասնում է մեյնսթրիմ հաջողության: Իսկ "ինդի ռոք" տերմինը սկսեց ասոցացվել այն խմբերի ու ժանրերի հետ, որոնք մնացին ընդհատակում (անդերգրաունդ):

90-ականներին առաջացան ինդի ռոքի մի քանի հիմնական ճյուղեր: Լո-ֆայը գլխավորում էին Elliott Smith-ը, Pavement-ը, Guided by Voices-ը, Neutral Milk Hotel-ը և մի քանի խմբեր, որոնք գրվում էին Elephant 6 Recording Company-ում: Սահմանվեցին ձայնագրման տարբեր տեխնիկաներ (այդ թվում նաև տնային ձայնագրությունը) և հիմնվեց այն համոզմունքը, որ ինդի ռոք արտիստները չեն "վաճառվում" մեյնսթրիմ ալտերնատիվ ռոք բեմին:

Էմո ուղղությունը, որն առաջացել էր 80-ականներին հարդքոր փանքից, մասնավորապես Rites of Spring խմբից, աստիճանաբար ավելի մեծ ճանաչում էր ձեռք բերում 90-ականներին: Sunny Day Real Estate-ը, The Promise Ring-ը, The Get Up Kids-ն ավելի մելոդիկ հնչողություն մտցրին ժանրի մեջ: WeezerPinkerton ձայնասկավառակը ժանրն ավելի լայն ու մեյնսթրիմ հանդիսատեսին հանձնեց: Տարիներ անց "էմո" տերմինը մամուլի կողմից վերագրվեց ավելի մեյնսթրիմ խմբերի:

Talk TalkSpirit of Eden ու Laughing Stock և SlintSpiderland ձայնասկավառակները խթանեցին փոսթ ռոքի ու մաթ ռոքի զարգացումը: Փոսթ ռոքը, որը էքսպերիմենտալ ոճ է` ազդված ջազից և էլեկտրոնային երաժշտությունից, դարձավ ժանր, երբ Tortoise-ը և Չիկագոյից նրանց հետևորդները դարձան ազգային կուռքեր 90-ականների կեսերին: Մաթ ռոքն ունի նույն էքսպերիմենտալ հիմքերը, բայց ավելի հարուստ է ու սուր: Don Caballero-ն, Chavez-ը և այլ խմբեր մեծ ներդրում ունեցան ոճի ճանաչում ձեռք բերելու գործում 90-ականներին:

2000-ականներ [խմբագրել]

Վերջին տարիներին ինդիի ու մեյնսթրիմի միջև սահմանը չափազանց աղոտ է դարձել: Այնպիսի ինդի խմբեր, ինչպիսիք են Modest Mouse-ը և Death Cab For Cutie-ն, պայմանագիր են կնքում խոշեր լեյբլների հետ և ձեռք բերում կոմերցիոն հաջողություն: Իսկ ահա Radiohead-ը չեղյալ հայտարարեց իր պայմանագիրը EMI-ի հետ և 7-րդ` In Rainbows ալբոմը թողարկեց սեփական լեյբլի տակ: Առանց խոշոր լեյբլի ինդի խմբերը առաջխաղացման համար մեծ մասամբ դիմում են ինտերնետի օգնությանը, մասնավորապես այնպիսի վեբկայքերի, որոնք գրում են ինդի ռոքի մասին հոդվածներ, օրինակ Pitchfork Media-ն: