Էմո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմո (անգլերեն՝ emo, առաջացել է «էմոցիոնալ» բառի կրճատումից) — հարդքոր-երաժշտության հատուկ ոճ: Էմո երաժշտությունը բնութագրվում է ձայնի միջոցով ուժեղ էմոցիոնալ ապրումների փոխանցմամբ, որն ուղեկցվում է քաոտիկ կամ ընդհանրապես բացակայող երաժշական բաղադրիչով: Վոկալը երբեմն իր մեջ է ներառում ճչոցներ, հառաչանքներ, շշունջ, մռնչոց:
Ներկայումս երաժշտության այս ոճի տարատեսակներն են` էմո, էմոկոր, սան-դիեգո հարդկոր (հարդկոր էմո), էմո վայոլենս, սկրիմո, ֆրենչ սկրիմո:
Էմո երաժշտության երկրպագության հիմքի վրա առաջացել է էմո ենթամշակույթը: