Միլոշ Ելիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլոշ Ելիչ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունМилош Јелић
Ծնվել էսեպտեմբերի 9, 1981 (42 տարեկան)
Նովի Սադ
ԵրկիրՍերբիա Սերբիա
Ուկրաինա Ուկրաինա
Ժանրերսոֆթ ռոք, բրիտ փոփ, ինդի ռոք
Մասնագիտություներգահան, երաժիշտ, գործիքավորող
Գործիքներդաշնամուր, կիթառ
Գործունեություն2005–այժմ
ԼեյբլLavina music, Studrepublika, non-goverment structure.
ԿրթությունՈւկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա
ԿապվածՕկեան Էլզի, The whisper of nature, Sunday ASXZYC.
 Milos Jelic Վիքիպահեստում

Միլոշ Ելիչ (սերբ.՝ Милош Јелић, սեպտեմբերի 9, 1981(1981-09-09), Նովի Սադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ երաժիշտ, ուկրաինական «Օկեան Էլզի» խմբի ստեղնաշարահար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտությամբ սկսել է զբաղվել 7 տարեկանից։ Առաջին խումբը դարձել է սիրողական «The whisper of nature» խումբը։ Ավարտել է Նովի Սադի երաժշտական դպրոցը և Պ. Ի. Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիան (կոմպոզիտորական ֆակուլտետ)։

Գրել է Հարավսլավիայի բասկետբոլի ազգային հավաքականի հիմնը 2002 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ, որտեղ հարավսլավները հաջողությամբ հանդես եկան և հաղթեցին։

2004 թվականին հանդիպել է «Օկեան Էլզի» խմբի անդամների հետ «Տիխիյ օկեան» լարային քառյակի ակուստիկ ծրագրի գործիքավորման համար, ինչն էլ և դարձել է Միլոշի՝ խմբում հանդես գալու սկիզբը։ «Օկեան Էլզի» խմբում հանդես գալուց բացի՝ Միլոշը երաժշտություն է ստեղծում թատրոնի, կինոյի, դաշնամուրային կատարողների համար, ինչպես նաև համարվում է Վակարչուկի նվագախմբային ակուստիկ նախագծերի հեղինակը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Ունի մեկ որդի՝ Լուկան, որը ծնվել է 2005 թվականին, և մեկ դուստ՝ Միլան՝ ծնված 2008 թվականին առաջին ամուսնությունից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոշ Ելիչ» հոդվածին։