Իվան Ֆրանկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իվան Ֆրանկո (ուկրաիներեն՝ Іван Якович Франко; օգոստոսի 26 1856, գյուղ Նագուեվիչի, Դրոգոբիչսկի շրջան, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - մայիսի 28 1916, Լեմբերգ (Լվով), Ավստրո-Հունգարիա), ուկրաինացի գրող, բանաստեղծ, գիտնական, հրապարակախոս և Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորության սոցիալիստական հեղափոխական շարժման գործիչ։ 1915 թվականին առաջադրվել է Նոբելյան մրցանակի, բայց վաղահաս մահը խանգարեցդրան։