Ռոջեր Ուոթերս
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ռոջեր Ուոթերս | |
Ռոջեր Ուոթերսը Լոնդոնի «The O2 Arena»–ում 2008 մայիցի 8-ին |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Ջորջ Ռոջեր Ուոթերս |
| Ծնված | 6 սեպտեմբերի 1943թ. Գրիթ Բուքհեմ, Լեզերլանդ, Սարեյ, Միացյալ Թագավորություն |
| Ժանրեր | Պռոգրեսիվ ռոք, փսիխոդելիկ ռոք, արտ ռոք, օպերա |
| Մասնագիտություն | Երաժիշտ, երգիչ–երգահան, կոմպոզիտոր, ձայնագրման պռոդյուսեր |
| Գործիքներ | Բաս կիթառ, վոկալ, կիթառ, սինթեզատոր, երաժշտական խողովակ |
| Գործունեություն | 1964–ներկա |
| Լեյբլ | Capitol, Columbia, Sony, Harvest |
| Կապված | Pink Floyd, The Bleeding Heart Band |
| Հայտնի գործիքներ | |
| Fender Precision Bass Rickenbacker 4001 C.F. Martin & Company ակուստիկ կիթառներ |
|
Ջորջ Ռոջեր Ուոթերս (անգլ. George Roger Waters, ծնվել է 1943 սեպտեմբերի 6 Գրիթ Բուքհեմ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ռոք երաժիշտ և բանաստեղծ, ավելի հայտնի որպես Փինք Ֆլոյդ ռոք խմբի հիմնադիր, որը նաև եղել է խմբի երգերի հիմնական հեղինակը: Նա մեծացել է Քեմբրիջում, իր մոր՝ ուսուցչուհու հետ։ Հայրը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ռոջերը հաճախակի անդրադառնում էր իր հոր մահը իր ստեղծագործություններում` մասնավորապես «The Wall» և «The Final Cut» ձայնասկավառակներում: Ռոջերը դպրոցում սովորել է Դեյվիդ Գիլմորի և Սիդ Բարեթի հետ միասին, որոնք հետագայում դարձան իր խմբի անդամները:1965 թվականին Ռոջեր Ութերսը և Սիդ Բարեթը հիմնադրեցին Փինք Ֆլոյդ ռոք խումբը: Սիդ Բարեթը հանդիսանում էր խմբի երգերի հիմնական հեղինակը, վոկալիստը և կիթառահարը, Ռոջերը խմբի բաս կիթառահարն էր, Ռիք Ռայթը վոկալիստը և դաշնակահարը, իսկ Նիք Մեյսոնը նվագում էր հարվածային գործիքներ:1968 թվականին հոգեբանական խնդիրների պատճառով խմբից հեռացավ Սիդ Բարեթը և նրան փոխարինելու եկավ Դեյվիդ Գիլմորը: 70-ական թվականներից Ռոջերի և Գիլմորի հարաբերությունները սրվեցին քանի որ Ռոջերի ազդեցությունը խմբի վրա գնալով մեծանում էր: Սակայն չնայած դրան խումբը դեռ երկար տարիներ պահպանեց իր գոյությունը: 1979 թվականին երբ խումբը ձայնագրում էր «The Wall» ձայնասկավառակը կտրուկ սրվեցին Ռիք Ռայթի և Ռոջեր Ութերսի հարաբերությունները և այդ պատճառով ալբոմի ձայնագրումից հետո Ռիք Ռայթը հեռացավ խմբից: Իսկ արդեն 1983 թվականին «The Final Cut» ալբոմի ձայնագրման ընթացքում Ռոջերն ու Դեյվիդը տարբեր ժամերի էին այցելում ձայնագրման ստուդիա որ իրար չհանդիպեին: Արդեն պարզ էր դառնում որ լեգենդար խումբը շուտով ցրվելու էր: Ալբոմի ձայնագրումից հետո Ռոջեր Ուոթերսը հայտարարեց, որ ինքը հեռանում է խմբից և խումբը այլևս չի շարունակի իր գործունեությունը: Սակայն Գիլմորը դեմ էր խմբի ցրվելուն և այդ ժամանակ սկսվեց դատը խմբի անդամների միջև, որը ավարտվեց Ուոթերսի պարտությամբ և խումբը չցրվեց: Խմբից դուրս գալուց հետո Ռոջերը սկսեց թողարկել իր սոլո ալբոմները, որոնցից մեծ հաջողությունների հասան՝ «Amused To Death»-ը և «Ca Ira»-ն:
Սկավառակագրություն [խմբագրել]
Ալբոմներ Փինք Ֆլոյդի հետ [խմբագրել]
- The Piper At The Gates Of Dawn
- A Saucerful Of Secrets
- More
- Ummagumma
- Atom Heart Mother
- Meddle
- Obscured By Clouds
- The Dark Side Of The Moon
- Wish You Were Here
- Animals
- The Wall
- The Final Cut
Սոլո ալբոմներ [խմբագրել]
- The Body
- The Pros And Cons Of Hitch Hiking
- When The Wind Blows
- Radio K.A.O.S.
- The Wall Live In Berlin
- Amused To Death
- In the Flesh Live
- Flickering Flame: The Solo Years Vol.1
- CaIra