Սիդ Բարրեթ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Սիդ Բարրեթ | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Roger Keith Barrett |
| Ծնված | 6 հունվարի 1946 |
| Վախճանված | 7 հուլիսի 2006 (60 տարեկան) Քեմբրիջ, Անգլիա |
| Գործունեություն | 1964–1974 |
| Լեյբլ | Harvest/EMI |
| Կապված | Pink Floyd |
Սիդ Բարրեթ (Ռոջեր Քեյթ Բարրեթ, Roger Keith Barrett) (հունվարի 6 1946 - հուլիսի 7 2006), անգլիացի երգիչ, պոետ, կիթառահար և նկարիչ: Ընտանիքում հինգ երեխաներից երրորդն էր:Հայրը՝ Մաքս Բարեթթը մահացավ քաղցկեղից այն ժամանակ երբ որդու 16 ամյակին հաշված օրեր էին մնացել: Բարրեթը այդ մասին նշել է իր օրագրում՝ բաց թողնելով այդ օրը:Այդ ժամանակ Բարրեթի քույրերը և եղբայրները լքում են տունը, և նրանց մայրը որոշում է տունը վարձով տալ: Բարրեթը հայտնի է որպես Pink Floyd խմբի հիմնադիր և նրա վաղ շրջանի ստեղծագործությունների, այդ թվում The Piper at the Gates of Dawn ալբոմի և առաջին երկու սինգլների (Arnold Layne, See Emily Play) հեղինակ: Համարվում է ռոք երաժշտության մեջ փսիխոդելիկ ուղղության սկզբնավորողներից մեկը:
Սիդ Բարրեթը Pink Floyd խմբի անվանման հեղինակն է, ինչպես նաև խմբի գլխավոր շարժիչ ուժը ընդհուպ մինչև խմբից հեռանալը 1968-ին: Նրա փիլիսոփայական-հեքիաթային պոեզիան և ֆանտաստիկ անդրաշխարհային ձայնային էֆֆեկտները հանդիսացան որպես խմբի ոճական ուղղվածության կանխորոշիչները: Խմբի շլացուցիչ հաջողությունների հետ մեկտեղ Բարրեթը հետզհետե ավելի էր տարվում թմրադեղերով, (հիմնականում LSD) որոնք էլ ի վերջո բերեցին հոգեկան անկայունության՝ դադարեցնելով հետագա գործունեությունը խմբի հետ միասին: Խմբում նրան փոխարինեց տաղանդավոր կիթառահար և Բարրեթի նախկին դասընկեր Դեյվիդ Գիլմորը: Փինկ Ֆլոյդն իր հետագա գործունեության ընթացքում շատ անգամներ է անդրադարձել Սիդ Բարրեթին, հիմնականում անուղղակիորեն: Նրա խորհրդավոր ու տպավորիչ կերպարն ու խմբի անդամների հետ ունեցած հարաբերությունները Բարրեթի՝ խմբի մեներգիչ եղած ժամանակ, ըստ երևույթին, խոր ազդեցություն են թողել խմբի անդամների վրա, որը, բնականաբար չէր կարող չարտացոլվել նրանց ստեղծագործությունների մեջ: 1974-75 թթ ձայնագրված Wish you were here ալբոմը նվիրում էր Բարրեթի տաղանդի վաղաժամ շիջմանը: Ալբոմի երգերից հատկապես հիշարժան է Shine on you crazy diamond (Շողա այ խելագար ադամանդ) երգը, որն այսօր բլյուզի ստանդարտներից է:
Խմբից հեռանալուց հետո Բարրեթը ձայնագրում է երկու սոլո ալբոմ (The Madcap Laughs և Barrett), որից հետո ավարտում է երաժշտական կարիերան առանձնանալով Քեմբրիջում գտնվող իր առանձնատանը և մինչև կյանքի վերջը զբաղվելով նկարչությամբ և այգեգործությամբ: 1988-ին թողարկվում է Opel հավաքածուն, որն ընդգրկում էր մինչ այդ չթողարկված ձայնագրություններ: Սիդ Բարրեթը համարվում է ռոք երաժշտության պատմության մեջ ամենահետաքրքիր և հանելուկային անձնավորություններից մեկը:
Սիդ Բարրեթը վախճանվել է քաղցկեղից, 2006 թ.-ի հուլիսի 7-ին, 60 տարեկան հասակում, Քեմբրիջի իր առանձնատանը: