Նիք Մեյսոն
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Նիք Մեյսոն (անգլ.՝ Nicholas Berkeley Mason) ծնվել է 1944 թվականի հունվարի 27-ին Բիրմինգհեմում: Բրիտանացի երաժիշտ, ճարտարապետ, ավտոարշավորդ, երաժշտական պրոդյուսեր: Ավելի հայտնի է որպես Բրիտանական պրոգրեսիվ ռոք խմբի` Փինք Ֆլոյդի թմբկահար: Սովորել է Լոնդոնի հեղինակավոր "Frensham Heights School" դպրոցում: Դեռևս ուսման տարիներին, երբ նա սովորում էր "Regent Street Polytechnik"-ի ճարտարապետական բաժանմունքում, 1965 թվականին նա մտավ Փինք Ֆլոյդի կազմի մեջ` որպես թմբկահար և որոշ ժամանակ անց մեծ հեղինակություն ձեռք բերեց: Եվ միայն 16 տարի անց խմբի մյուս անդամներից հետո նա թողարկեց իր սոլո ձայնասկավառակը` Nick Mason's Fictitious Sports, որը Նիքը թողարկել է ջազ դաշնակահարուհի Կառլա Բլեյի հետ: Այս ձայնասկավառակի ստեղծագործությունները, որոնք ավելի հոգեհարազատ էին Կառլային, քան Նիիքին, օգնել են ձայնագրել Ռոբերտ Ուայաթը, Քրիս Սփեդինգը և Կառլայի ամուսինը` Մայքլ Մենթլերը: Բայց իհարկե Նիք Մեյսոնի համար սոլո ձայնասկավառակ թողարկելը քիչ կարևոր էր, քան հին ավտոմեքենաների իր հավաքածուն և Ֆորմուլա 1-ի մրցավազքերը: Նիք Մեյսոնը հանդիսացել է նաև պրոդյուսեր Gong խմբի, The Damned փանք ռոք խմբի, Robert Wyatt-ի և Steve Hillage-ի համար: 1986 թվականից հետո, երբ ավարտվեցին Ռոջեր Ուոթերսի հետ բոլոր դատավարությունները, Նիք Մեյսոնը Դեյվիդ Գիլմորի հետ միասին շարունակեց Փինք Ֆլոյդի գործունեությունը: Նիք Մեյսոնը խմբի միակ անդամն է,որը եղել է խմբի կազմում սկզբից մինչև վերջ և խմբի հետ ձայնագրել է բոլոր ալբոմները՝ առաջինից մինչև վերջինը, ու նվագել է Փինք Ֆլոյդի բոլոր համերգներին:
Սկավառակագրություն [խմբագրել]
- Fictitious Sports - Կառլա Բլեյի հետ 1981 թ
- Profiles-Ռիք Ֆեննի հետ 1985 թ
- White Of The Eye - սաունդթրեք Ռիք Ֆեննի հետ 1987 թ
- Tank Mailing - սաունդթրեք Ռիք Ֆեննի հետ 1988թ