Ջուլիետա Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ջուլիետա Վարդանյան
Ծնվել էհոկտեմբերի 28, 1983(1983-10-28) (40 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի և կլավեսինահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԱրս Լունգա դուետ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Ջուլիետա Ռոբերտի Վարդանյան (հոկտեմբերի 28, 1983(1983-10-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Վաղարշակ Հարությունյանի դասարանը։ Վարպետության դասեր է ստացել հանրահռչակ դաշնակահարներ Պաուլ Բադուրա-Սկոդայի և Բորիս Բերմանի մոտ` Պորտուգալիայի Օբիդուշ քաղաքում դաշնակահարների միջազգային փառատոնի շրջանակներում։ Որպես մենակատար հանդես է եկել «Նարեկացի», «Տարվա եղանակներ» (Մոսկվա), Մոլդովայի ազգային կամերային, Հայաստանի պետական երիտասարդական և Զապորոժիեյի (Ուկրաինա) սիմֆոնիկ նվագախմբերի հետ, դիրիժորներ Վ. Բուլախովի (Ռուսաստան), Ք. Ֆլորեա (Ռումինիա), Ա. Խաինդրավայի (Վրաստան), Ս. Սմբատյան, Արամ Թալալյանի, Միքայել Կոկժաևի ղեկավարությամբ։ Հանդիսացել է դիրիժոր և կոմպոզիտոր Յ. Յակուլովի (ԱՄՆ) N.2 դաշնամուրային կոնցերտի առաջին կատարողը՝ նվիրված հենց իրեն՝ դաշնակահարուհուն։ Ձայնագրվել է Իրանի «Hermes Records» ստուդիայում։ Որպես անսամբլիստ հանդես է եկել Լ. Չիլինկիրյանի (Մեծ Բրիտանիա), Բ. Լիֆշիցի (Շվեյցարիա), Հ. Մոկացյանի (Գերմանիա), Վ. Լանդոնի (ԱՄՆ), Լ. Ֆերնանդո-Յանեզա (Իսպանիա), Խ. Բաբայանի (Իրան) հետ։ Պարբերաբար հանդես է եկել ԱՊՀ-ի, Եվրոպայի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրներում և Իրանում։

Ջուլիետա Վարդանյանի կատարմամբ աշխարհի տարբեր բեմերում առաջին անգամ հնչել և ձայնագրվել են հայ և արտասահմանյան բազմաթիվ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Արս Լունգա դուետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից հանդես է գալիս «Արս Լունգա» դուետում` թավջութակահար Արամ Թալալյանի հետ[1]։ 2010-2012 թվականներին ընթացքում դուետը իրականացրել և ներկայացրել է «Հայ կամերային երաժշտության Անթոլոգիա» ձայնագրությունների շարքը, որը 12 ձայնասկավառակից բաղկացած ծավալուն ժողովածու է և ամփոփում է XX դարասկզբից մինչ մեր օրերը 60 հայ կոմպոզիտորի ստեղծագործություններ՝ գրված թավջութակի և դաշնամուրի համար։ Շողակաթ հեռուստաընկերությունը դուետի կատարմամբ տեսագրել է Ռոբերտ Շումանի և Տիգրան Մանսուրյանի ամբողջական ստեղծագործությունների շարքը։

Մի շարք ճանաչված կոմպոզիտորներ նվիրել են իրենց ստեղծագործությունները «Արս լունգա» դուետին՝ Սուրեն Զաքարյան, Միքայել Կոկժաև, Արտյոմ Կոկժաև (Ռուսաստան), Հայկ Բոյաջյան (ԱՄՆ), Յակով Յակուլով (ԱՄՆ), Ռեբեկա Աշուղյան (Իրան), Հուշյար Խայամ ( Իրան )։

Փառատոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ մասնակիցն է Հայաստանյան և միջազգային հեղինակավոր փառատոների՝

  • «Արվեստների պատկերասրահ»
  • «Վերադարձի»
  • «Թալալյան եղբայրների»
  • Իրանի «Ֆաջր»
  • «Մոսկովյան աշուն»
  • Մարտիշոր (Մոլդովա)
  • Դեյիա (Իսպանիա)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայի Կոմպոզիտորների միության ոսկե մեդալ
  • ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալ՝ հայ ժամանակակից երաժշտության պրոպագանդման և կատարողական արվեստի զարգացման համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ջուլիետա Վարդանյանի կենսագրությունը AV production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]