Ջեկ Վալենտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեկ Վալենտի
Ծնվել էսեպտեմբերի 5, 1921(1921-09-05)[1][2][3]
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էապրիլի 26, 2007(2007-04-26)[4][1][5][…] (85 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[6]
ԿրթությունՀյուստոնի համալսարան, Հարվարդի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց, Sam Houston Math, Science, and Technology Center? և University of Houston C.T. Bauer College of Business?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպետական ծառայող, դերասան, գործարար, քաղաքական գործիչ և օդաչու
Պարգևներ և մրցանակներ

Ջեկ Ջոզեֆ Վալենտի (անգլ.՝ Jack Joseph Valenti; սեպտեմբերի 5, 1921(1921-09-05)[1][2][3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ - ապրիլի 26, 2007(2007-04-26)[4][1][5][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ ), ամերիկացի կինոարտադրության ասոցացիայի նախկին նախագահ (1966—2004 թվականներ)։

MPAA-ում իր 38 տարվա պաշտոնավարման ընթացքում նա ստեղծել է MPAA ֆիլմերի վարկանիշային համակարգը։ Վալենտին համարվում էր աշխարհի ամենաազդեցիկ հեղինակային լոբբիստներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին ծնվել է ԱՄՆՏեխաս նահանգի Հյուստոնում 1921 թվականի սեպտեմբերի 5-ին։ Իտալացի էմիգրանտների որդի է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ-ի օդային ռազմական ուժերում և եղել է լեյտենանտ։ Ստացել է 4 պարգև՝ այդ թվում պատվավոր խաչ և մեդալ[7]։

1946 թվականին Վալենտին ավարտել է Հյուստոնի համալսարանը։ Ստացել է բակալավրի աստիճան։ Համալսարանում սովորելու ժամանակ եղել է համալսարանական The Daily Cougar թերթի աշխատակից և ուսանողական ինքնակառավարման համալսարանական ընկերության նախագահ, ավելի ուշ եղել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում։

1948 թվականին ստանալով մագիստրոսի աստիճան՝ Վալենտին աշխատանքի է անցել Техас АЗС գովազդային ընկերությունում՝ օգնելով նրանց մեծացնել վաճառքը[8]։

1952 թվականին նա և իր գործընկեր Ուելդոն Ուիկլին հիմնեցին «Ուիկլի և Վալենտի» գովազդային գործակալությունը։ Նրանց առաջին հաճախորդը եղել է «Կոնկո» նաֆթային ընկերությունը։ 1956 թվականին Վալենտին ծանոթանում է սենատոր Լինդոն Բ. Ջոնսոնի հետ։ «Ուիկլի և Վալենտի» գովազդային գործակալությունը սկսեց զբաղվել քաղաքականությամբ[8]։ 1960 թվականին նրա ընկերությունը մասնակցել է Ջոն Ֆ. Քենեդի նախագահական արշավին[9]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին, որպես լրատվամիջոցների հետ կապող օղակ, հանդես է եկել 1963 թվականի նոյեմբերի 22-ին փոխնախագահ Ջոն Ֆ. Քենեդիի և նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնի՝ Տեխասկատարած այցի ժամանակ։ Վալենտին նախագահի սպանության ժամանակ եղել է նախագահական ավտոշարասյան կազմում։ Նախագահ Քենեդիի սպանությունից հետո Վալենտինը ներկա է գտնվել ինքնաթիռում Լինդոն Ջոնսոնի երդման արարողությանը և նոր նախագահի հետ մեկնել Վաշինգտոն։ Այնուհետև նա դարձել է Ջոնսոնի առաջին «հատուկ օգնականը»[10]։ 1964 թվականին Ջոնսոնը Վալենտիին հանձնարարել է հարաբերություններ կառուցել Կոնգրեսի հանրապետական ղեկավարության հետ՝ հատկապես Ջերալդ Ֆորդի և Չարլզ Հալեկի հետ։

Կարիերան MPAA-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Վալենտին, Universal ստուդիայի պնդմամբ, դարձել է Ամերիկայի կինոսոցիացիայի նախագահը։

Վալենտին և նոր տեխնոլոգիաները[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների վերջին և 1980-ական թվականների սկզբին Վալենտին հայտնի է դարձել տեսամագնիտոֆոնում իր ելույթներով։ Նա ասել է. «Ես ձեզ ասում եմ, որ տեսամագնիտոֆոնը ամերիկյան կինոպրոդյուսեր է ... դա Բոստոնական խեղդող է - դա տանը միայնակ կին է»[11]։

Թվային Հազարամյակի հեղինակային իրավունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Վալենտին լոբբինգ էր անում թվային Հազարամյակի հեղինակային իրավունքի մասին վիճահարույց օրենքը՝ պնդելով, որ համացանցի միջոցով հեղինակային իրավունքի խախտումը լրջորեն կվնասի կինոարդյունաբերությանը[12]։

Թոշակի անցնելը[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի օգոստոսին Վալենտին 82 տարեկան հասակում թոշակի է անցնում։ Նրան փոխարինում է ԱՄՆ-ի նախկին կոնգրեսմեն և գյուղատնտեսության նախարար Դեն Գլիկմանը։ Վարկանիշների բաշխման համար պատասխանատու դարձավ Ջոան Գրեյզվը։

Վալենտին մահացել է 2007 թվականի ապրիլի 26-ին Վաշինգթոնում՝ իր տանը, կաթվածից[13]։ Թաղված է Արլինգթոնի ազգային գերեզմանատանը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին երկար ժամանակ ամուրի է եղել։ 1962 թվականին 41 տարեկան հասակում ամուսնացել է Մերի Մարգարետ Վալենտիի հետ։ Ջեկը և Մերին ունեցել են 3 երեխա։

Մրցանակներ և կոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Երկրորդ համաշխարհային պատերազմում ռազմական ուժերում ծառայելու համար ստացել է պատվավոր խաչ և մեդալ։ 1969 թվականին Ջեկ Վալենտին ստացել է բարձրագույն քաղաքացիական մրցանակ՝ բրոնզե մեդալյոն։ 1985 թվականին Ջեկ Վալենտին ստացել է ֆրանսիական Պատվավոր Լեգեոնի շքանշանը[14][15]։

2002 թվականին դարձել է Հյուստոնի համալսարանի դոկտոր։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոարտադրողների ամերիկյան ասոցացիան սահմանել է Ջեկ Վալենտիի անվան մրցանակ։ Ամերիկյան կինոարտադրության ասոցացիայում իր երկար աշխատանքի համար նա արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տասը հերոս և երկու հերոսուհի (1957 թվական)
  • Փառքի դառը համը (1971 թվական)
  • Նախագահի իրավունքները (1976 թվական; ISBN 0-671-80834-6)
  • Պահպանել և պաշպանել (1992 թվական; ISBN 0-385-41735-7)
  • Խոսել վստահությամբ (2002 թվական; ISBN 0-7868-8750-8)
  • Այս անգամ այս վայրում(2007 թվական; ISBN 0-307-34664-1)

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտիի մեմուարները — «Իմ կյանքը կռվում, Սպիտակ տանը և Հոլիվուդում» հրապարակվել են 2007 թվականի մայիսի 15-ին նրա մահից մի քանի շաբաթ հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.latimes.com/entertainment/news/la-me-valenti27apr27,0,912061.story?coll=la-home-headlines
  5. 5,0 5,1 5,2 Vaughn S. Valenti, Jack (05 September 1921–26 April 2007) // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1701996
  6. https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
  7. «Jack Joseph Valenti, First Lieutenant, United States Army Air Force». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  8. 8,0 8,1 Jack Joseph Valenti Արխիվացված 2020-07-20 Wayback Machine, Arlington National Cemetery Website
  9. Thomas Mallon, The New York Times, Book Review: This Time, This Place, June 22, 2007.
  10. Valenti, Jack This Time, This Place. — 2007.
  11. Jack Valenti Testimony at 1982 House Hearing on Home Recording of Copyrighted Works
  12. «Real Dialogue: The Tech interviews Jack Valenti». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  13. Halbfinger, David M. (2007 թ․ ապրիլի 26). «Jack Valenti, Confidant of Presidents and Stars, Dies at 85». New York Times. Վերցված է 2008 թ․ հուլիսի 9-ին.
  14. James F. Clarity and Francis X. Clines (1985 թ․ հունիսի 4). «A French Hug». New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  15. «It's all good: Jack Valenti».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեկ Վալենտի» հոդվածին։