Պիտ Մոնդրիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՄոնդրիանՊիտ (Mondrian, Mondriaan), (իսկականը՝ Պիտեր Կոռնելիս, 07․03․1872 թվական, Ամերսֆորտ, Ուտրեխտի մոտ — 1․2․1944 թվական, Նյու Յորք), նիդերլանդացի նկարիչ։

Սովորել է Ամստերդամի Գեղարվեստի ակադեմիայում (1892—97)։ Ապրել է Փարիզում (1909—14 և 1919—38), Լոնդոնում (1938—40), Նյու Յորքում (1940-ից)։ Հոլանդացի նկարիչների և ճարտարապետների «Ստիլ» խմբավորման հիմնադիրներից է (1917, Լեյդեն)։ Կրել է կուբիզմի ազդեցությունը։ Նեոպլատոնականության ոգով «ունիվերսալ ներդաշնակության» ձգտումը արտահայտվել է Մոնդրիանի 1917-ից հետո ստեղծած, այսպես կոչված, նեոպլաստիցիստական (աբստրակտ արվեստի առաջին տարատեսակներից) երկարներում, որոնք սպեկտրի հիմնական գույներով, ինչպես նաև սպիտակով (հաճախ գերակշռող), սևով և մոխրագույնով երանգավորված, փոխուղղահայաց եզրագծերով բաժանված տարբեր ուղղանկյուն մարմինների խիստ հավասարակշռված զուգորդումներ են («Կոմպոզիցիա կարմիրով, դեղինով և կապույտով», 1921թվական, Քաղաքային թանգարան, Հաագա, «Կոմպոզիցիա», 1922 թվական, Քաղաքային թանգարան, Ամստերդամ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png