Պիեռ Ռիշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Պիեռ Ռիշար
Պիեռ Ռիշար Մորիս Շառլ Լեոպոլդ Դեֆեյ
Pierre Richard 2010 Moscow 02.jpg
Բնօրինակ անուն ազգանուն Պիեռ Ռիշար Մորիս Շառլ Լեոպոլդ Դեֆեյ
Հասակը 178 սմ
Ծնվել է՝ օգոստոսի 16, 1934 (1934-08-16) (80 տարեկան)
Ծննդավայր Վալենսեն, Նոր, {{{2}}} Ֆրանսիա
Ազգություն {{{2}}} Ֆրանսիա
Մասնագիտություն Դերասան, Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր
Ակտիվ շրջան 1958–այժմ
Ժանրեր Կատակերգություն,
Դրամա
Ընտրանի "Բարձրահասակ շիկահերը",
"Հայրիկները",
"Խաղալիքը"
Ամուսին(ներ) Սեյլա,
Այշա
(ամուսնալուծված),
Մյուրիել Դրյուբրյուլ
(ամուսնալուծված),
Դանիել Մինացոլի
(ամուսնալուծված)
(2 երեխա)
Երեխա(ներ) 2 երեխա
Պարգևներ և մրցանակներ 1 Սեզար, Կաննի կինոփառատոնի մրցանակ
IMDb ID 0007069
ԿինոՊոիսկ ID 161820
[պաշտոնական կայք Պաշտոնական կայքէջ]

Պիեռ Ռիշար (ֆր.՝ Pierre Richard, օգոստոսի 16, 1934, Վալենսեն, Նոր, Ֆրանսիա), ֆրանսիացի հայտնի դերասան, նաև սցենարիստ և ռեժիսոր, առավել հայտնի է իր կատակերգական դերերով։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1934 թվականի օգոստոսի 16-ին տեքստիլ արդյունաբերողի ընտանիքում։ Մանկությունն անցել է պապի ընտանիքում, ով ծագում էր ազնվանական տոհմից։ Չափահաս դառնալուց հետո տեղափոխվում է Փարիզ։ Չնայած նրա պապը դեմ էր սակայն Փարիզում նա մասնակցում է դրամատիկական կուրսերի։ Դրանից հետո նա բաժանվում է ընտանիքից։

Նրան հաջողվում է մասնակցել դերասան և թատերական ռեժիսոր Շառլ Դյուլենի (ֆրան. Charles Dullin) կուրսերին, այնուհետև նա փորձաշրջան է անցնում մեկ այլ թատերական ռեժիսոր Ժան Վիլարի մոտ։ Սակայն թատրոնում նրա աշխատանքը կարելի է ասել չի հաջողվում, նա այնտեղ խաղում է միայն երկրորդական դերեր։ Թատրոնից բացի նա ստիպված է լինում նաև աշխատել երաժշտական սրճարաններում և կաբարեներում, նա նաև պարում էր։

Կարիերա[խմբագրել]

Սկզբնական շրջանում խաղացել է հեռուստատեսային ֆիլմերում։ Առաջին դերը կինոյում 1957 թվականին նկարահանված «Մոնպառնաս, 19» ֆիլմում խաղացած էպիզոդիկ դերն էր։ 1967 թվականին նկարահանվում է ռեժիսոր Իվ Ռոբերի (ֆրան. Yves Robert) «Օրհնված Ալեքսանդրը» ֆիլմի նկարահանումներին։ Այնուհետ նա նկարահանվում է Ռոբերի մի քանի ֆիլմերում՝ մասնավորապես «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» և «Բարձրահասակ շիկահերի վերադարձը» կատակերգությունները։ Բայց ճանաչում Ռիշարին բերեց 1976 թվականին Ֆրանսիս Վեբերի (ֆրան. Francis Veber) «Խաղալիքը» ֆիլմում լրագրող Ֆրանսուա Պերենի դերը։ Դրևան հաջորդեցին Վեբերի ևս մի քանի աշխատանք Ժերար Դեպարդիե հետ, որոնցից հետո թե Պիեռ Ռիշարը և թե Ժերար Դեպարդիեն դարձան հանրահայտ դերասաններ, իսկ կյանքում՝ ընկերներ։ Դրանք են «Ձախողակները», «Հայրիկները» և «Փախստականները»։ Մյուս նշանավոր աշխատանքներից էին «Ծակոց հովանոցով», «Վերելակից ձախ», «Ռոբինզոն Կրուզո» և այլն։

1996 թվականին նկարահանվում է վրացի ռեժիսոր Նանի Ջորջաձեի «Սիրահարված խոհարարի հազար ու մեկ բաղադրատոմսերը» քաղաքական կատակերգությունում, որի համար Կաննի կինոփառատոնում արժանանում է լավագույն դերասան մրցանակին։ 1996 թվականից սկսած խաղում է նաև «Ալեֆ» թատրոնում։

Ռեժիսուրա[խմբագրել]

Առաջին ռեժիսորական աշխատանքը դարձավ 1970 թվականին նկարահանված «Ցրվածը» ֆիլմը, որտեղ նա նաև հանդես եկավ գլխավոր դերով։ Մյուս նշանավոր ռեժիսորական գործերից կարելի է «Պատմեք ինձ Չեի մասին» վավերագրական ֆիլմը, նկարահանված Կուբայում։ Ֆիլմը պատմում էր կուբացի հայտնի հեղափոխական Չե Գևարայի մասին։ 1988 թվականին Ռիշարը ֆիլմը ներկայացրեց Նոր Լատինաամերիկյան կինոյի Х փառատոնին։

Այլ զբաղմունքներ[խմբագրել]

1970-ական թթ. Պիեռ Ռիշարը հիմնում է սեփական «Ֆիդելին ֆիլմ» կինոստուդիան, որը զբաղվում էր ֆիլմերի արտադրության և վարձույթուվ, նաև այդ ընկերությունը թողարկում էր իր երաժշտական ալբոմները։

Բացի կինոստուդիայի աշխատանքներից ընկերոջ՝ Ժերար Դեպարդիեյի խորհրդով գնում է խաղողի այգիներ Ֆրանսիայի հարավային մասում։ Տարեկան նա վաճառքի է հանում մի քանի տասնյակ հազար շիշ գինի, իսկ մի մասը արտահանվում է Բելգիա։

Ֆիլմագրություն[խմբագրել]

Ընդհանուր թվով խաղացել է մոտ 80 ֆիլմում, 7 ֆիլմի ռեժիսոր է, 11 ֆիլմի սցենարի հեղինակ։
Առավել նշանավոր դերասանական աշխատանքերից են՝

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1958 «Մոնպառնաս, 19» Ժակ Բեքեր Ժերար Ֆիլիպ
Անուկ Էմե
Լինո Վենտուրա
1967 «Օրհնված Ալեքսանդրը» Իվ Ռոբեր Ֆիլիպ Նուարե
1970 «Ցրվածը» Պիեռ Ռիշար Բեռնար Բլիե
1972 «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» Իվ Ռոբեր Բեռնար Բլիե
Ժան Ռոշֆոր
1973 «Ես ոչինչ չգիտեմ, բայց ամեն ինչ կպատմեմ» Պիեռ Ռիշար Բեռնար Բլիե
1974 «Բարձրահասակ շիկահերի վերադարձը» Իվ Ռոբեր Ժան Ռոշֆոր
1974 «Ջուլիետտա և Ջուլիետտա» Ռեմո Ֆոռլանի Աննի Ժիրարդո
1976 «Խաղալիքը» Ֆրանսիս Վեբեր Միշել Օմոն
Ժերար Ժյունո
1978 «Ես ամաչկոտ եմ, բայց ես բուժվում եմ» Պիեռ Ռիշար Ժակ Ֆրանսուա
1980 «Ծակոց հովանոցով» Ժերար Ուրի Ժերար Ժյունո
Գորդոն Միտչել
Ռոբեր Դալբան
1981 «Ձախողակները» Ֆրանսիս Վեբեր Ժերար Դեպարդիե
1983 «Հայրիկները» Ֆրանսիս Վեբեր Ժերար Դեպարդիե
Միշել Օմոն
1984 «Երկվորյակը» Իվ Ռոբեր
1986 «Փախստականները» Ֆրանսիս Վեբեր Ժերար Դեպարդիե
1988 «Վերելակից ձախ» Էդուար Մոլինարո
1994 «Սիրահարված խոհարարի հազար ու մեկ բաղարատոմսերը» Նանա Ջորջաձե
2003 «Ռոբինզոն Կրուզո» Թերրի Շաբեր
2008 «Փարիզ, Փարիզ» Քրիստոֆեր Բարրատե Ժերար Ժյունո

Արտաքին հղումներ[խմբագրել]