Խաղալիք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Խաղալիք
Le Jouet
Երկիր {{{2}}} Ֆրանսիա
Ժանր Կինոկատակերգություն
Թվական 1976
Լեզու ֆրանսերեն
Ռեժիսոր Ֆրանսիս Վեբեր
Դերակատարներ Պիեռ Ռիշար
Միշել Բուկե
Երաժշտություն Վլադիմիր Կոսմա
Կինոընկերություն Andrea Films, EFVE, Fideline Films
Տևողություն 92 րոպե
IMDb ID 0074720

«Խաղալիք» (ֆր.՝ Le Jouet), ֆրանսիական կինոկատակերգություն։ Նկարահանել է ռեժիսոր Ֆրանսիս Վեբերը 1976 թվականինին։

Սյուժե[խմբագրել]

Ֆրանսուա Պերենը գործազուրկ լրագրող է։ Երկար որոնումներից հետո հաջողվում է աշխատանք ստանալ «France Hebdo» թերթում։ Պերենի առաջին լուրջ առաջադրանքը եղավ խաղալիքների խանութի մասին հոդված գրելը, որը, ինչպես և թերթը, պատկանում է միլիոնատեր Պիեր Ռոմբալ–Կոշեին։ Վերջինս կառավարում է իր ֆինասական «կայսրությունը» բռնակալի նման (օրինակ՝ աշխատանքից հեռացնում է մի լրագրողի միայն այն պատճառով, որ նրա ձեռքերը խոնավ են)։

Խանութում Պերենին նկատում է միլիոնատիրոջ տղան՝ Էրիկը, ում բերել էին խաղալիք գնելու։ Պերենը տղային դուր է գալիս, և վերջինս համառորեն պնդում է, որ իր համար որպես խաղալիք գնեն հենց Պերենին։ Պերենը դիմադրում է, բայց խանութի տնօրենը և թերթի գլխավոր խմբագիրը՝ Բլենակը, համոզում են նրան տեղփոխվել միլիոնատիրոջ տուն, որպես խաղալիք։ Չնայած նվաստացուցիչ վիճակին, որում հայտնվել էր, Պերենը չի կորցնում արժանապատվությունը։ Խաղալով Էրիկի հետ, ճանաչելով նրան մոտիկից՝ լրագրողը որոշում է զբաղվել տղայի դաստիարակությամբ։ Ավելի ուշ Բլենակի շնորհիվ պարզ է դառնում, որ տղան ունի հոգեբանական խնդիրներ՝ կապված ծնողների բաժանման և հոր յուրօրինակ բնավորության հետ։ Բայց Պերենը կարողանում է ընկերանալ երեխայի հետ և ցույց տալ նրան իր և հոր եսասիրության և հանդիմանական բնավորության տհաճ էությունը։ Պերենի և Էրիկի զբաղմունքներից է դառնում երգիծական թերթի թողարկումը, որն առաջացնում է Ռոմբալ–Կոշեի սաստիկ կատաղությունը, բայց միևնույն ժամանակ ձևավորվում է ակամա հարգանք Պերենի հանդեպ։

Արտաքին հղումներ[խմբագրել]