Ֆրանսիս Վեբեր
| Ֆրանսիս Վեբեր | |
|---|---|
կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Francis Veber |
| Ծննդյան օր՝ | հուլիսի 28, 1937 թ. |
| Ծննդավայր՝ | |
Ֆրանսիս Վեբերը (ֆրանսերեն՝ Francis Veber) ծնվել է 1937 թ. հուլիսի 28-ին Ֆրանսիայի Նյուիլլի-սյուր-Սեն քաղաքում, հայկական ծագում ունեցող ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ է:[1]
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրությունը
Նրա ծնողները գրողներ են եղել` մայրը հայ, հայրը` հրեա:
«Երկու ցեղասպանություն և երկու Արցունքի պատ չեն կարող չազդել քո կյանքի վրա: Բեռը, որով աշխարհ ես գալիս, քեզ հետ մնում է մինչև գերեզման: Եթե տխրելու հակված էություն ունես, դրախտ ընկնելիս էլ կթախծես»: «Հայ-հրեական արյունն առանձնակի դրոշմ է թողնում իմ ֆիլմերի վրա»,— ասում է Վեբերը,— «դրանցում էրոտիկ տեսարաններ երբեք չեն լինում, ես միշտ շփոթվում եմ, երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են սեր անում: Իսկ ընդհանրապես ես նախընտրում եմ ցույց տալ փոքր մարդու հաղթանակը»: [3]
Նկարահանել է բազմաթիվ նրբիմաստ կատակերգություններ: «Դուբլյոր» ֆիլմում նկարահանվել է էպիզոդիկ դերում: Իր ամենավաղ աշխատանքները նկարահանել է Ֆրանսիայում: XX դարի 90-ական թվականներին տեղափոխվել է ԱՄՆ մշտական բնակության:
[խմբագրել] Ֆիլմոգրաֆիա
[խմբագրել] Ռեժիսոր
- 1976թ. — «Խաղալիքը» — (կինոկատակերգություն) (Le jouet)
- 1981թ. — « Ձախորդները» — (կինոկատակերգություն) (La chèvre)
- 1983թ. — «Հայրիկները» — (կինոկատակերգություն) (Les compères)
- 1985թ. — «Փախստականները» — (կինոկատակերգություն, մարտաֆիլմ) (Les fugitifs)
- 1989թ. — « փախստականներ» — (կինոկատակերգություն, մարտաֆիլմ) (Three Fugitives)
- 1992թ. — «Ինչ էի անում ես այս ամռանը» (կինոկատակերգություն) (Out on a Limb)
- 1996թ. — «Հովազը» — (Արկածային) (Le jaguar)
- 1998թ. — «Ընթրիք ցանցառի հետ» — (կինոկատակերգություն) (Le dîner des cons)
- 2000թ. — « Քամելիոնը» — (կինոկատակերգություն) (Le placard)
- 2003թ. — « Ձախորդները » — (կինոկատակերգություն) (Tais-toi!)
- 2006թ. — «Դուբլյորը» — (կինոկատակերգություն) (La doublure)
- 2008թ. — «Ձանձրալին» , (կինոկատակերգություն) (L'emmerdeur)
[խմբագրել] Սցենարիստ
- 1969թ. — «Անվանիր ինձ Մաթիլդա» (Appelez-moi Mathilde)
- 1971թ. — «Լինում է, չի լինում մի ոստիկան» — (կինոկատակերգություն) (Il était une fois un flic)
- 1972թ. — «Բարձրահասակ շիկահերը՝ սև կոշիկով» — (կինոկատակերգություն) (Le Grand blond avec une chaussure noire)
- 1973թ. — « Հոյակապը» (Le Magnifique)
- 1973թ. — « Ձանձրալին» — (կինոկատակերգություն) (L'Emmerdeur)
- 1975թ. — « Բարձրահասակ շիկահերի վերադարձը» — (կինոկատակերգություն) (Le Retour du grand blond)
- 1975թ. — «Էլ տեղ չկա» (On aura tout vu)
- 1975թ. — «Վարդագույն հեռախոսը» (Le Téléphone rose)
- 1975թ. — « Բարով մնաս, ոստիկան» (Adieu Poulet)
- 1976թ. — « Խաղալիքը» (Le Jouet)
- 1978թ. — «Վանդակ տարօրինակների համար» (La Cage aux folles)
- 1979թ. — «Հարված գլխով» (Coup de tête)
- 1980թ. — «Կիրակնօրյա սիրեկանները» (Les Séducteurs)
- 1980թ. — «Վանդակ տարօրինակների համար 2» (La Cage aux folles II)
- 1981թ. — «Ձախորդները» (La Chèvre)
- 1985թ. — «Հայրիկները» (Les Compères)
- 1985թ. — «Փախստականները» — (կինոկատակերգություն) (Les Fugitifs)
- 1985թ. — «Միայնակը» (Le Solitaire)
- 1996թ. — «Ուրվականը վարորդի հետ» (Fantôme avec chauffeur)
- 1996թ. — «Հովազ» — (Արկածային) (Le Jaguar)
- 2006թ. — «Դուբլյորը» — (կինոկատակերգություն) (La Doublure)
- 2008թ. — «Ձանձրալին» , (կինոկատակերգություն) (L'Emmerdeur)
[խմբագրել] Պրոդյուսեր
[խմբագրել] Երկխոսություների հեղինակ
- 1975թ. — «Վախ քաղաքում» (Peur Sur La Ville)
- 1980թ. — «Վանդակ տարօրինակների համար 2» (La Cage Aux Folles 2)
[խմբագրել] Ստեղծագործությունների էկրանիզացիա
- 1982թ. — «Խաղալիքը» (The Toy)
- 1982թ. — «Գործընկերները» (Partners)
[խմբագրել] Վերանկարահանված ֆիլմեր
- 1982թ. — «Խաղալիքը» , «Խաղալիքը» ֆիլմի վերանկարահանված տարբերակ
- 1989թ. — «Երեք փախստականներ» —«Փախստականները» ֆիլմի վերանկարահանված տարբերակ, նկարահանվել է հենց իր՝ Վեբերի կողմից ԱՄՆ ներգաղթելուց հետո:
- 1991թ. — «Զուտ բախտավորություն» — « Ձախորդները» ֆիլմի վերանկարահանված տարբերակ
- 1997թ. — «Հայրերի օրը», «Հայրիկները» ֆիլմի վերանկարահանված տարբերակ: