Ուոթերֆորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ուոթերֆորտ
անգլ.՝ Waterford
իռլանդերեն՝ Port Láirge
Դրոշ Զինանշան


Urbs Intacta Manet Waterfordia
ԵրկիրԻռլանդիա Իռլանդիա
Մակերես41,58 կմ²
ԲԾՄ0 մետր
Բնակչություն48 369 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ051 և 74
Պաշտոնական կայքwaterfordcouncil.ie
Ուոթերֆորտ (Իռլանդիայի Հանրապետություն)##
Ուոթերֆորտ (Իռլանդիայի Հանրապետություն)

Ուոթերֆորտ[2] (անգլ.՝ Waterford, անգլ.՝ Bhruachbhailte Phort Láirge (Պորտ Լարգե)[3], «Պորտ Լարագա»)՝ քաղաք Իռլանդիայի հարավում, ավանդաբար համանուն կոմսության նախկին կենտրոնը, բայց ներկայումս ստացել է կոմսության մակարդակի ինքնուրույն վարչական միավորի կարգավիճակ։ Բնակչությունը 48,3 հազար մարդ (2016), դա Իռլանդիայում մեծությամբ 5 քաղաքն է։

Տարածքի մեծությունը 41,6 կմ²։

Ուոթերֆորտը 914 թվականին վիկինգների կողմից Իռլանդիայում հիմնադրված առաջին քաղաքն է։ Այն Իռլանդիայի ամենահին քաղաքն է։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթերֆորտի կլիման Կյոպպենի կլիմաների դասակարգմամբ նշվում է որպես ծովային, ինչպես ողջ Իռլանդիայում։ Այն մեղմ և փոփոխական է, հորդառատ անձրևներով և ջերմաստիճանի տանտանումների բացակայությամբ։ Ուոթերֆորտի կոմսությունըի իր շրջակա տարածքների հետ հաճախ անվանում են «Արևոտ հարավիարևելք»։ Ամենատաք ամիսներն են հունիսը, հուլիսը և օգոստոսը 17-ից 22 աստիճան ջերմաստիճանով։ Անձրևները թափվում են քաղաքի վրա ամբողջ տարվա ընթացքում, ամենախոնավ ժամանակը հոկտեմբերից հունվար ընկած հատվածն է։

Ուոթերֆորտ (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 8.4
(47.1)
9.0
(48.2)
10.9
(51.6)
12.9
(55.2)
16.0
(60.8)
18.2
(64.8)
20.1
(68.2)
20.0
(68)
17.8
(64)
14.4
(57.9)
11.3
(52.3)
9.41
(48.94)
14.034
(57.253)
Միջին ցածր °C (°F) 3.0
(37.4)
3.0
(37.4)
4.2
(39.6)
5.3
(41.5)
7.8
(46)
10.5
(50.9)
12.3
(54.1)
12.1
(53.8)
10.2
(50.4)
7.9
(46.2)
5.1
(41.2)
3.8
(38.8)
7.1
(44.78)
Տեղումներ մմ (դյույմ) 108.1
(4.256)
73.1
(2.878)
79.6
(3.134)
71.5
(2.815)
69.6
(2.74)
73.6
(2.898)
67.4
(2.654)
76
(2.99)
83.4
(3.283)
116
(4.57)
103.1
(4.059)
99.8
(3.929)
1021,2
(40,206)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 14.5 10.8 11 10.5 10.3 10.2 9.9 9.7 10.1 13.8 12.6 13.3 137
աղբյուր: European Climate Assessment and Dataset[4]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Ուոթերֆորտի առաջին բնակավայրը ստեղվծվել է վիկինգների կողմից 853 թվականին։ 902 թվականին նրանք հեռացվել են այդ վայրերից բնիկ իռլանդական ցեղերի կողմից, բայց 914 թվականին նորից հաստատվել են այստեղ, սկզբիից յարլ Օտտարայի ղեկավարությամբ, իսկ հետո Ռագնալլա արքայի ր ուրիշների։ Այդ ժամանակ կառուցվեց քաղաք, առաջինը ժամանակակից Իռլանդիայի տարածքում։ Ամենահայտնի կառավարիչներից մեկն է Իվար արքան

914 թվականին կառուցված Ռեդջինալդի ամրոցը

։

1167 թվականին Դիարմայտ Մակ Մուրխադան, որը գահընկեց էր արել Լեստերա արքային, անհաջող փորձ արեց գրավել Ուոթերֆորտը։ 1170 թվականին նա վերադարձավ կեմբրո նորմանդական վարձկանների հետ, Պեմբորկի կոմս Ռիչարդ դե Կլերի հրամանատարության ներքո, որը հայտնի էր Ստրոնգբոու անունով (անգլ.՝ Strongbow), և երկարատև պաշարումից հետո քաղաքը գրավեցին։

Իռլանդիա նորմանդական ներխուժումներից հետո Անգլիայի թագավոր և նորմանդիայի կոմս Հենրի II 1171 թվականին հանգրվանեց Ուոթերֆորտում և հայտարարեց Ուոթերֆորտը և Դուբլինը արքայական քաղաքներ՝ Դուբլինը հայտարարվեց մայրաքաղաք։ Ամբողջ միջնադարյան ժամանակաշրջանում Ուոթերֆորտը Դուբլինից հետո երկրորդ քաղաքն էր։ 15-րդ դարում Ուոթերֆորտը հետ մղեց անգլիական գահի հավակնորդներ Լամբերտ Սիմնելի և Պերկինա Ուոբերկի հարձակումները։ Այդ դեպքերից հետո Հենրի VII-ը քաղաքին շնորհեց լատին․՝  Urbs Intacta Manet Waterfordia կարգախոսը (Ուոթերֆորտը մնում է անձեռնմխելի քաղաք)։

Ռեֆորմացիայից հետո Ուոթերֆորտի մնաց կաթոլիկ քաղաք։ 1641 թվականից ապստամբությունից հետո, փախստականներին ընդունելով ակտիվորեն պաշտպանում էր Իռլանդական համադաշնակցությունը՝ անգլիացիներից անկախ կաթոլիկական պետություն 1642-ից 1649 թվականներ։ 1649 թվականին քաղաքը դիմացավ Օլիվեր Կրոմվելայի զորքերի հարձակմանը, բայց 1650 թվականին առաջին հարձակումից թուլացած լինելով հանձնվեց ևս մեկ հարձակումից հետո։ Ուոթերֆորտը մնում էր Իռլանդիայի արևելքի կաթոլիկների վերջին ամրոցը, որը դիմադրում էր անգլիացիներին։

18-րդ դարը եղել է Ուոթերֆորտի ծաղկման դարն էր։ Նյուֆաունդլենդի հետ առևտուրը հարստացրեց քաղաքը, և այն դարձավ Իռլանդիայի երրորդ քաղաքը։ շենքրի մեծ մասը, որոնք հանդիսանում են ճարտարապետական հարստություններ կառուցվել են հենց այդ ժամանակ։ 1783 թվականին կառուցվեց ապակի արտադրող գործարան, որը հիմնք դրեց քաղաքում ամենահայտնի Waterford Crystal ընկերությանը։

19-րդ դարի սկզբին Ութերֆորտը ճանաչվեց խոցելի, որից հետո բրիտանական կառավարությունը տեղադրեց մետրելո աշտարակը, որպեսզի ամրացնի Դունկանոնում գտնվող ամրոցը։ Այս դարի ընթացքում քաղաքում ակտիվ զարգանում և ծաղկում էր այնպիսի արդյունաբերական ճյուղեր, ինչպիսիք են ապակու արտադրությունը և նավաշինությունը։ 1846 թվականից 1849 թվականներին քաղաքի կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցավ Մեծ սովը, բայց բրնձի պաշարները թույլ տվեցին խուսափել վատագույն հետևանքներից՝ աղետալի անկանոնություն սննդի մատակարարման հարցում։

1891 թվականից 1918 թվականը ընկած ժամանակահատվածում քաղաքի ներկայացուցիչը Միացյալ թագավորության պառլամենտում եղել է Ջոն Ռեդմոնդը, 1900 թվականից հանդիսանալով նաև Իռլանդական կուսակցության առաջնորդը։ 1922 թվականի հուլիսին, Իռլանդական քաղաքացիական պատերազմի ժամանակ Ուոթերֆորտը դարձավ Իռլանդական ազատ պետության կողմնակիցների և հանրապետական զինվորների միջև կռվի բեմ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթերֆորտը Իռլանդիայի հարավ արևելյան շրջանի գլխավոր քաղաքն է։ Նա համարվում է Եվրոպա աշխարհամասին ամենամոտիկ խորաջուր նավահանգիստը։

Ամենահայտնի արտահանողը համարվում է բյուրեղապակի արտադրող Waterford Crystal ընկերությունը, որը աշխատումը 1783 թվականից 2009 թվականներին և 2010 թվականից մինչ օրս։

Ուոթերֆորտի տնտեսության մեջ մեծ դեր խաղաց գյուղատնտեսությունը։ Քաղաքից 5 կմ հեռավորության վրա գտնվող Կիլմանդի գյուղը եղել է շատ հաջող կոոպերատիվների անցկացման տուն։ Շրջանի հողագործները ստացան մեծ շահույթ կոպերատիվում արտադրանքի վաճառքից, հիմնականում յուղի և կաթի։ 1964 թվականին բոլոր կոպորատիվները միավորվեցին և գրանցվեցին որպես մեկ ընդհանուր Ուոտեֆորտյան կորպորատիվ։ Դրանից հետը հետևեց պանրի արտադրությամբ զբաղվող գործարանի կառուցումը, և ժամանակի ընթացքում Kilmeadan պանիրը դարձավ չեդեր պանրի աշխարհում ամենահայտնի և ճանաչված ապրանքանիշներից մեկը[5]։

Իռլանդական տնտեսական անկումը 2008 թվականին բացասական անդրադարձավ քաղաքի տնտեսական վիճակի վրա։ Ռեցեսիայի հետևանքով փակվեց մի քանի խոշոր ընկերություններ, այդ թվում Waterford Crystal (վերականգնել է աշխատանքները 2010 թվականին) և Talk Talk, որը բերեց գործազրկության մակարդակի բարձրացմանը։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 48 369 մարդ 2016 թվականի մարդահամարի արդյունքների հիման վրա, նրանցից 23 850 տղամարդ և 24 519 կին։ 2011 թվականին քաղաքի բնակչությունը 46 732 մարդ էր կազմում[6]։

Ընդհանուր ժողովրդագրական ցուցանիշ[6]
Ամբողջ բնակչությունը Բնակչության փոփոխությունը 2002—ից 2016 թվականներին 2006
2002 2016 Մարդ Տղամարդ Կին
46 736 48 369 1633 24297 24916

Ներքևում բերված աղյուսակներում ցույց են տրված տարբեր դասակարգումներով բնակչության դասակարգումը 2006 թվականին։

Կրոն (Թեմա 2-5, Մարդկանց քանակը ըստ կրոնի 2006[7])
Католики,
чел.
Կաթոլիկներ,
%
Այլ կրոն Աթեիստներ Նշված չի Քանակը 2006
42 560 86,5 3483 1886 1284 49 213 49 213

Էթնո ռասայական կազմը (Էթնիկականություն՝ Թեմա 2 — 3,Հիմնական բնակչությունը ըստ էթնիկական և մշակութային ծագման, 2006[8])

Սպիտակամորթ իռլանդացիներ Լուխտա շուլտա Այլ սպիտակամորթներ սևամորթներ կամ Սև իռլանդացիներ Ասիացիներ Այլ Նշված չի Քանակը 2006
41 924 306 2989 919 638 524 1247 48 547 49 213
Բոլոր հարցվածներից մասնաբաժինը տոկոսներով
86,4 0,6 6,2 1,9 1,3 1,1 2,6 100 98,61

1 — լեզվի վերաբերյալ հարցվածների պատասխաների բաժինը։

Իռլանդերենին տիրապետումը
(Թեմա 3 — 1, 3 տարեկան և բարձր տարիքի մարդկանց քանակը, որոնք կարողանում են խոսել իռլանդերեն, 2006[9])
Տիրապետում եք իռլանդերեն լեզվին?
Այո Ոչ Նշված չի Քանակը 2006
18 381 26 943 1779 47 103 49 213
Լեզվի մասին բոլոր հարցվածների պատասխանների բաժինները, %
39,0 57,2 3,8 100 95,71

1 — լեզվի վերաբերյալ հարցվածների պատասխաների բաժինը։

Իռլանդերենի ճգտագործումը
(Թեմա 3 — 2, 3 տարեկան և բարձր տարիքի մարդկանց քանակը իռլանդերենի օգտագործման հաճախականության ցուցանիշով, 2006[10])

Ինչպիսի հաճախականությաբ և որտեղ էք խոսում իռլանդերեն?
ամենօր,
միայն ուսումնական հաստատություններում
ամենօր,
ինչպես ուսումնական հաստատություններում
այնպես էլ դրանից դուրս
ուրիշ վայրեր
(ուսւոմնական հաստատություններից դուրս)
сумма ընդհանուր, հարցվածները
լեզվի մասնի հարցին
2006
ամենօրյա ամեն շաբաթ հաճախ երբեք նշված չէ
4926 107 327 947 6406 5363 305 18 381 47 103 49 213
Լեզվի մասին բոլոր հարցվածների պատասխանների բաժինները, %
10,5 0,2 0,7 2,0 13,6 11,4 0,6 39,0 100
Մասնավոր բնակարանների տեսակները
(Թեմա 6 — 1(a), մասնավոր սեփականությունների քանակները բաշխումների տեսակով, 2006[11])
Առանձին տուն Բնակարան Սենյակ Շարժական տներ նշված չի Քանակը 2006
15 775 1848 113 20 592 18 348 49 213

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

M9 ավտոմայրուղին, որի շինարարությունն ավարտվել է 2010 թվականին միացնում է քաղաքը Դուբլինի հետ[12] : N24 ավտոճանապարհը Ուոթերֆորտը միացնում է Լիմերիկին։ Ճանապարհը հատում է Շուր գետը Շուրյան կամրջով՝ Իռլանդիայի ամենաերկար մալուխային կամուրջը (230 մետր)։

Ուոթերֆորտյան երկաթգծերի կայարանը միակն է կոմսությունում։ Երթուղիները կայարանից սպասարկում է Iarnród Éireann ընկերությունը և ապահովում է Ուոթերֆորտի կապը Լիմերիկի, Էննիսի, Ատենրայի, Գոլուէյի, Կորկի, Կիլարինի և Տրալի հետ[13][14]։

Ավտոբուսային կապը ներկայացված է հետևյալ կազմով՝

  • Կանոնավոր կերպով Bus Éireann ընկերության №4 երթուղին միացնում է քաղաքը Դուբլինի հետ
  • №40 ամենժամյա երթուղին դեպի Կորկ, որտեղից երթուղին շարունակվում է մինչ Կիլարնի և Տրալի
  • №45 երթուղին, որը միացնում է Լիմերիկ, Կլոնմել, Կեր և Տիպերերի քաղաղների հետ։ Լիմերկում հնարավոր է փոխել երթուղին դեպի Գոլուէյ, Էննիսա և Շանոնի օդանավակայան (երկրի հիմնական օդանավակայաններից մեկը)։
  • Այլ տեղական երթուղիներ

Քաղաքից հարավարևելք 9 կմ հեռավորության վրա գտնվում է Ուոթերֆորտյան օդանավակայանը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կա մեկ երրորդ մակարդակի ինստիտուտ՝ Տեխնոլոգիա Ուոթերֆորտյան ինստիտուտ, որը տվել է դիմում համալսարան կոչվելու համար[15]։ Հետագա կրթության Ուոթերֆորտյան քոլեջը (նախկինում կենտրոնական տեղնիկական քոլեջ) առաջարկում էր հետդիպլոմային կրթության կուրսերև գտնվում է Պարնելլ (Parnell) փողոցում։ Այն հիմնադրվել է 1906 թվականին և 2005 թվականին նշել է 100 ամյակը[16]։

Դպրոցական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կա 21 նախնական[17] և 9 միջնակարգ դպրոցներ[18]։

  • Նյուտաուն քոլեջ՝ գիշերօթիկ դպրոց, կվակերների կազմակերպության հովանու ներքո,գտնվում է քաղաքի կենտրոնից արևելք։
  • Ուոթերպարկ քոլեջ՝ հիմնադրվել է 1892 թվականին, ինչպես Ուոթերֆորտյան առաջին դասական դպրոցը և մինչև օրս ապահովում է քաղաքի ու նրա շրջակայքի տղաների և աղջիկների միջնակարգ կրթությունը։ Դպրոցը վերջերս է անցել երկու սեռերի միասին ուսուցմանը։
  • Դե Լա Սալ քոլեջ՝ Ուոթերֆոտյան կոմսությունում ամենամեծ քոլեջը, այնտեղ ավելի քան 1000 աշակերտ և 70 դասախոս կա։ Այն համարվում է ամենահանրաճանաչը քաղաքում։ Հիմնադրվել է 1892 թվականին և ներկայումս իրենից ներկայացնում է տղաների համար նախատեսված կաթոլիկ դպրոց[19]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթլետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթերֆորտում գործում է երեք ակումբ՝ West Waterford AC, Waterford Athletic Club և Ferrybank Athletic Club: Ամեն տարի հունիսին անցկացվում է Վիկինգյան մարաթոնը[20]։

Կրիկետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթերֆորտյան մարզային ակումբը մտնում է Մանստերի միավորման մեջ։

Ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթերֆորտում ներկայացվում է մի քանի ֆուտբոլային ակումբներ՝ «Ուոթերֆորտ Յունայթեդ», որը մտնում է Իռլանդական լիգայի կազմի մեջ, Benfica W.S.C. Իռլանդիայի ամենահին կանացի ակումբը և Johnville F.C.: Ուոթերֆորտի ամենահայտնի ֆուտբոլիստներն են համարվում Դեյվ Ուոլշը, Պադդի Կոեդը, Ալֆի Հեյլ, էդդի Նոլան, Ջոն Օ'Շի, Դերիլ Մերֆի։ Ջոն Դիլանին, որը 2005 թվականից Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրենն է ծնվել է Ուոթերֆորտում։

GAA[խմբագրել | խմբագրել կոդը]

GAA դա Գէլսկյան աթլետիկայի միյության հապավումն է։ Տեղական ակումբներն են Mount Sion GAA, Erin's Own GAA, De La Salle GAA, Roanmore GAA, Ferrybank GAA և Ballygunner GAA.

Թիավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթերֆորտյան նավակների ակումբը հիմնադրվել է 1878 թվականին, համարվում է քաղաքի հնագույն սպորտային ակումբը[21]։ Գտնվում է Սկոտչ գետափում (Scotch Quay), մասնակցում է Իռլանդիայի թիավարության մրցումներին[22]։ 2009 թվականին մի քանի մարզիկներ ընգրկվեցին երկրի թիավարության հավաքականում։

Ռեգբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կա ռեգբիի երկու ակումբ՝ Waterford City R.F.C[23] և Waterpark R.F.C.[24]:

Հոկեյ անիվների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկեյ անիվների վրա ներկայացված են երկու ակումբներով Waterford Shadows HC և Waterford Vikings: Երկու ակումբներն էլ խաղում են անիվների վրա հոկեյի Իռլանդական լիգայում։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթերֆորտը կազմված է տարբեր մշակութային թաղամասերից, որոնցից ամենահայտնին է համարվում Ուոթերֆորտյան վիկինգների եռանկյունին։ Քաղաքի այդ հատվածը, որը շրջապատված է 10-րդ դարի պատով և ունի եռանկյունու տեսք Ռեդջինալդի աշտարակում բարձրացումով։ Չնայած նրան, որ այստեղ է գտնվել վիկինգների բնակչությունը, քաղաքի կենտրոնը ժամանակի ընթացքում տեղափոխվեց արևմուտք, և այժմ ասդ հատվածը իրենից ներկայացնում է հանգիստ անկյուն, որտեղ կա նեղ փողոցներ, միջնադարյան ճարտարապետության և հասարակական տարածություններ։ Վերջին տասնամյակում շրջանում բացվել են շատ սրճարաններ։

15-րդ դարում քաղաքը մեծացվեց արևմուտքում գտնվող արտաքին պատի շինարարության շնորհիվ։ Այսօր Ուոթերֆորտը պահպանել է ամենաշատ քաղաքային պատերը, քան Իռլանդիայի այլ քաղաք բացառությամբ Դերրիի, որի պատերը կառուցվել են ավելի ուշ։ Տուրերը Ուոթերֆորտի քաղաքային պատերով իրականացվում է ամեն օր։

Ջոն Ռոբերտսի հրապարակ

Քաղաքային գետափը ձգվել է ավելի քան մեկուկես կիլոմետր, սկսվելով և ավարտվելով Գրատտան (անգլ.՝ Grattan) և Ադելֆի (անգլ.՝ Adelphi) գետափներով համապատասխանաբար։ Շրջանը մինչ օրս համարվում է Ուոթերֆորտ քաղաքի սոցիալական և տնտեսական կենտրոնը, ինչպես նաև քաղաքի «դեմքը» այն մարդկանց համար, ովքեր այստեղ են գալիս հյուսիսային հատվածից։ Գետափի վերջին հատվածներից մեկում՝ Ռեդջինալտի աշտարակի մոտ կառուցված է մոնումենտ, որը տեղադրվել է 2000-ական թվականների սկզբին, քաղաքում ծնված կոմպոզիտոր Ու. Վ. Ուոլեսսի պատվին։

Barronstrand փողոցը գետափի ուղղությամբ և ժամացույցով աշտարակը

Ջոն Ռոբերտսի (անգլ.՝ John Roberts Square) հրապարակը հետիոտային հատված է, որը համարվում է գլխավոր առևտրային կենտրոններից մեկը։ Այն անվանվել է քաղաքի ամենահայտնի ճարտարապետներից մեկի՝ Ջոն Ռոբերտսենի անունով և առաջացել է Barronstrand, Broad և George's փողոցների միախառնումից։ Այն հաճախ անվանվում է տեղի Կարմիր հրապարակ մայթային կարմիր սալիկների համար, որը օգտագործվել է հետիոտային առաջին հատվածի շինարարության համար։ Ջոն Ռոբերտսի հրապարակից մի փոքր արևելք գտնվում է Արունդել հրապարակը (անգլ.՝ Arundel Square), ևս մեկ ավանդական առևտրի կենտրոն, որտեղ գտնվում է մեծ առևտրի կենտրոնի մուտքը։

Համարվում է, որ Բալիբրիկեն շրջանը (անգլ.՝ Ballybricken) արևմուտքում, անմիջապես քաղաքային պատերից այն կողմ, մի ժամանակ եղել է իռլանդական բնակչություն նմանվող նրանց, որոնք առաջացել են քաղաքի սահմաններում վիկինգներից և իռլանդացիներից, որոնք աքսորվել էին դեպի Իռլանդիա Նորմանների արշավանքի ժամանակ։ Բալիբրիկենը քաղաքի ներքին շրջաններից է երկար ավանդույթներով, կենտրոնացված է համանուն բլրի վրա (անգլ.՝ Ballybricken hill), որտեղ տեղակայված է մեծ առևտրային հրապարակ։ Ներկա ժամանակներում այն վերածվել է մեծ կանաչ տարածության, բայց պատվանդանը, որի շուրջ իրականացվում էր сանասունների վաճառքը (անգլ.՝ Bull Post) մնում է նույն տեղում, ինչպես հիշեցում բլրի անցյալի մասին։

Մոլլ փողոցը (անգլ.՝ the Mall) ստեղծվել է դեպի հարավ քաղաքի մեծացման համար և կառուցվել է Գեորգիևյան ժամանակաշրջանի շինությունների ձևով։ Մոտակայքում տեղակայված է քաղաքի ամենամեծ այգին։

Ուոթերֆորտի ամենահին փաբը՝ T&H Doolan's գտնվում է անմիջապես «Վիկինգյան եռանկյունու» մոտակայքում 31/32 տաննը Գեորգի փողոցում (անգլ.՝ George's Street) և պաշտոնապես բաց է հասարակության համար արդեն երեք դար։ Արխիվային գրառումներում նշվում է 18-րդ դարը, բայց համարվում է, որ տարածքի տարիքը մոտենում է հինգ դարի[25]։ Շինության հիմնական մասը ներառում է առաջնային քաղաքային պատը, որը ավելի քան 1000 տարեկան է։

Ֆերիբանկը (անգլ.՝ Ferrybank)՝ քաղաքի միալ արվարձանն է գետից այն կողմ դեպի հյուսիս։

2003 թվականի ապրիլին Վուդսթաուն (անգլ.՝ Woodstown) շրջանում քաղաքից ոչ հեռու հայտնաբերվել են բնակավայրի մնացորդներ, որը ներառում էր 5-րդ դարի բնակավայրի և 9-րդ դարի վիկինգյան բնակավայրի համադրություն, որը ենթադրաբար մեծ է Իռլանդիայի նմանատիպ բոլոր բնակավայրերից[26]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոսի մայր տաճար

Ուոթերֆորտյան գանձերի թանգարան, որը գտնվում է Վիկինգյան եռանկյունու շրջանում, կազմված է երեք բաժիններից, որից երկուսը գտնվում է Մոլլ փողոցի վրա (անգլ.՝ Mall): Առաջինը՝ Եգիպտական պալատը, կառուցվել է 1743 թվականին և բացվել է որպես թանգարան 2010 թվականին[27]։ Այստեղ կարելի է տեսնել 18-ից 20-րդ դարի առարկաներ[28]։ Կողքին գտնվում է Միջնադարյան թանգարանը, որտեղ կարելի է ծանոթանալ միջին դարի քաղաքի պատմության հետ, այդ թվում այցելել 13 և 15-րդ դարի շինություններ[29][30]։

Դրանից բացի այդ շրջանում է գտնվում Ռեդջինալդի աշտարակը, Քրիստոսի մայր տաճարը,Waterford Crystal ընկերության շենքը, Թագավորական թատրոնը (անգլ.՝ the Theatre Royal): Ռեդջինալդի աշտարակը, որը կռուցվել է 914 թվականին և հռչակվել է քաղաքի ամենահին կառույցը համարվում է գանձերի թանգարանի երրորդ բաժինը։

Բարեկ փողոցում (անգլ.՝ Barrack Street) գտնվում է միսյոներ Էդմունդա Ռայսի ժառանգության կենտրոնը։ Թանգարանի մոտ է գտնվում նոր մատուռը և սրճարանը։

Ուոթերֆորտյան քաղաքային պատկերասրահհում ներառված են նկարներ քաղաքապետարանի հավաքածուչց, որը կազմված է ավելի քան երեքհազար աշխատանքներից, այդ թվում այնպիսի անվանի իռլանդացի նկարիչների, ինչպիսք են Ջեկ Իեիտսան, Պոլ Հարին, Իվի Հոունը և Լուի Լե Բրոկուին, ինչպես նաև ժամանակակից նկարիչների[31]։

Թագավորական թատրոնը (անգլ.՝ the Theatre Royal) կառուցվել է 1876 թվականին և կրկին բացվել է 2009 թվականին երկու տարի վերակառուցումից հետո[32][33]։

Դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավերը որոնք ժամանել էին մասնակցելու Ուոթերֆորտյան փառատոնը
  • Ուոթերֆորտյան կինոփառատոնն առաջին անգամ կազմակերպել է 2007 թվականին տեղի ռեժիսոր Սթիվեն Բիրնոմը և այդ տարուց իրականացվում է ամեն տարի[34]։
  • Waterford Music Fest երաժշտական փառատոնը՝ մեկորյա փառատոն բաց երկնքի տակ, որն անցկացվում է քաղաքում ամեն տարի։ 2011 թվականին, երբ փառատոնը կազմակերպվել էր առաջին անգամ, այստեղ ելույթ են ունեցել 50 Cent, Flo Rida և G-Unit: Այդ տարի փառատոն այցելեցին 10000 մարդref>10,000 tickets sold for Waterford Music Fest 2011. Munster Express Online (29 July 2011). Retrieved on 23 July 2013.</ref>:
  • Spraoi փառատոնը, որը կազմակերպվում է Spraoi Theatre և նվիրված է փողոցային մշակույթին և թատրոնին։ Փառատոնը անցկացվում է ամեն տարի օգոստոսին և համարվում է քաղաքի ամենաշատ այցելու ունեցող միջոցառումը, մասնակիցների քանակը հասնում է 100000 մարդու[35]։
  • 2005 թվականին Ուոթերֆորտը իրականացվեց ռեգատա մեծ առագաստների (Tall Ships Festival): Ավելի քան 90 նավերի կայանման տեղը, որը տևեց ավելի քան մեկ շաբաթ դարձավ Շուր գետը։ Հաջորդ անգամ Ուոթերֆորտը ընտրվեց անցկացման վայր 2011 թվականին։ Այդ ժամանակ միջոցառմանը այցելեց ավելի քան 80000 մարդ[36]։
  • Ամեն սեպտեմբերին քաղաքի գետափում անցկացվում է Waterford Harvest Food Festival ուտելիքի փառատոնը։ Փառատոնի հյուրերին առաջարկվում է փորձել տեղի մթերքները, մասնակցել վարպետության դասերին և դիտել փոքրիկ ներկայացումները։
  • Ամեն տարի մարտի 17-ին անցկացվում է Սբ. Պատրիկին նվիրված շքերթը։
  • Սուրբ ծննդի շեմին և Ամանորին քաղաքի կենտրոնում անցկացվում է սուրբծննդյան Waterford Winterval փառատոնը[37]։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթերֆորտում են ծնվել՝

Ջոն Օ'Շի

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://citypopulation.de/Ireland-Cities.html
  2. Название выверено по картам Роскартографии и топокартам Генштаба СССР; Великобритания. Ирландия. Справочная карта. — М.: Роскартография, 2002. — ISBN 5-95230001-4; Топографические карты масштаба 1км и 5км/см
  3. Discover Waterford, by Eamon McEneaney (2001). (ISBN 0-86278-656-8)
  4. «Temperature (Tycor, Waterford)». ECA&D. 2012 թ․ սեպտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  5. Kilmeaden - Our History Արխիվացված 2017-11-16 Wayback Machine http://www.kilmeaden.ie
  6. 6,0 6,1 Census of Population 2016 - Preliminary Results (The Central Statistics Office)
  7. «Theme 2 — 5 : Number of persons by religion, 2006» (անգլերեն). Central Statistics Office Ireland. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  8. «Ethnicity. Theme 2 - 3 : Usually resident population by ethnic or cultural background, 2006» (անգլերեն). Central Statistics Office Ireland. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  9. «Theme 3 — 1 : Number of persons aged 3 or over by ability to speak Irish, 2006» (անգլերեն). Central Statistics Office Ireland. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  10. «Theme 3 - 2 : Irish speakers aged 3 or over by frequency of speaking Irish, 2006» (անգլերեն). Central Statistics Office Ireland. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  11. «Theme 6 - 1(a) : Number of private households by type of accommodation, 2006» (անգլերեն). Central Statistics Office Ireland. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  12. Irish Motorway Info. «M9 Motorway». irishmotorwayinfo.com.
  13. http://www.irishrail.ie/media/04-DublinWaterford2807131.pdf
  14. http://www.irishrail.ie/media/12-WaterfordLimerick2807131.pdf
  15. WIT must prove it’s worthy of university status(չաշխատող հղում)
  16. «Welcome to Waterford College of Further Education». wcfe.ie.
  17. Primary Schools in Waterford City- Education Ireland
  18. Secondary Schools in Waterford City- Education Ireland
  19. «De La Salle College Waterford». delasallewaterford.com.
  20. Super User. «Waterford Viking Marathon 2015, Saturday June 27th». waterfordvikingmarathon.com. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  21. «Waterfordboatclub.net». waterfordboatclub.net. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  22. «Irish Rowing Championships». rowingireland.ie.
  23. «Waterford City Rugby Club». facebook.com.
  24. «Waterpark Rugby Football Club». waterparkrfc.com.
  25. «Waterford Viking Triangle - T & H Doolans pub». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  26. 9th Century Settlement found at Woodstown
  27. Bishop's Palace - The Experience
  28. «9th Waterford Viking Triangle - The Bishop's Palace». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  29. Medieval Museum - The Experience
  30. «Waterford Viking Triangle - Medieval Museum». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  31. «Waterford Viking Triangle - Greyfriars Gallery». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  32. - Theatre Royal - History
  33. - Theatre Royal - 2000s
  34. - Waterford Film Festival - Homepage
  35. Spraoi - History & Timeline
  36. «Waterford Viking Triangle - The Tall Ships Races». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  37. «Waterford Winterval – Ireland's Christmas Festival». winterval.ie.