Տրալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրալ(անգլ․ trawl)

1․ ձկնորսական, կոնաձև ցանցավոր քամիչով ձկնորսական գործիք, որը ջրում բուքսիրվում է հատուկ նավով՝ տրաոզերով։ Տրալները լինում են հատակային, մերձ հատակային, տարախորքային և մակերեվութային։

2․ Հիդրոգրաֆիական, որոշակի խորության վրա ստորջրյա արգելքները հայտնաբերելու սարք։ Տրալի՝ արգելքին դիպչելու դեպքում աշխատում է ավտոմատ մեխանիզմը, որի օգնությամբ արգելքի վերևում հարմարեցվում է նշաձողը։

3․ Ռազմական գործում, տրալակիր նավերի և ուղղաթիռների հարմարանք, որը ծառայում է ականները հայտնաբերելու և ոչնչացնելու համար։ Ըստ տակտիկական նշանակման տարբերում են տրալ-փնտրիչներ, տրալ-պարպիչներ և տրալ-կործանիչներ, ըստ կրող օբյեկտի տիպի՝ նավային և ավիացիոն, ըստ ականների վրա ներգործելու եղանակի՝ կոնտակտային և ոչ կոնտակտային տրալներ։ Տանկային տրալը՝ տանկի կախովի սարքավորում է, որի օգնությամբ տանկն ինքնուրույն հաղթահարում է հակատանկային ականային դաշտերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։