Ական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ական (այլ կիրառումներ)
Երկրորդ աշխարհամարտի տարիներին օգտագործված ական
ԽՍՀՄ արտադրության ՄՕՆ-50 բեկորային, ուղղորդված գործողության հակահետևակային ական
Արցախի դպրոցներից մեկում կախված պաստառ, որը զգուշացնում է տարբեր տեսակի ականների մասին

Ական, ինժեներական զինամթերք, նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը, մարտական տեխնիկան, ռազմական ճանապարհները և այլ ենթակառուցվածքները ոչնչացնելու, հակառակորդի զորքերի առաջխաղացումը կասեցնելու, խոչընդոտելու նպատակով ցամաքային և ծովային պայթյունային արգելափակոցների ստեղծման համար[1]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականները ըստ իրենց նշանակության լինում են հիմնական և հատուկ։ Հիմնական ականները լինում են ծովային և ցամաքային։ Ծովային ականները նախատեսված են հակառակորդի ռազմանավերի, կենդանի ուժի ոչնչացման և ռազմածովային ուժերի շարժմանը խոչընդոտելու համար։ Ցամաքային ականները իրենց հերթին բաժանվում են երկու հիմնական խմբի՝ հակատանկային և հակահետևակային։ Հակատանկային ականները նախատեսված են հակառակորդի զրահատեխնիկայի դեմ պայքարելու համար և ըստ իրենց աշախատանքային սկզբունքի լինում են ֆուգասային և կումուլյատիվ։ Հակահետևակային ականները նախատեսված են հակառակորդի կենդանի ուժին վնասելու, վիրավորելու և ոչնչացնելու համար։ Հակահետևակային ականները ըստ իրենց աշախատանքային սկզբունքի լինում են ֆուգասային և բեկորային։ Բեկորային հակահետևակային ականնետը լինում են ուղղորդված և շրջագծային գործողության։

Հատուկ ականները հիմնականում ունենում են փոքր չափեր, նրանց թվին են պատկանում դիվերսիոն ականները՝ նախատեսված դիվերսիոն նպատակների համար, որոնք արտաքուստ նման են որևէ կենցաղային առարկայի, ծուղակ ականները որոնք տեղադրվում են տեղանքում որևէ առարկային հետ և դետոնացվում այդ առարկան տեղաշարժելուց և ազդանշանային ականները, որոնք նախատեսված են տեղանքում որևէ շարժի դեպքում նախազգուշացման համար։

Ականները կարող են տեղադրվել ականադաշտերի տեսքով, ինչպես նաև առանձին հատուկենտ, վերջինս կատարվում է հատուկ կարևորության օբյեկտների, ենթակառուցվածքների ականապատման համար։ Ականադաշտերի ականապատումը կարող է կատարվել ձեռքով և մեխանիզացված։ Ձեռքով տեղադրումը կատարվում է ինժեներական զորքերի անձնակազմի միջոցով, իսկ մեխանիզացված տեղադրման դեպքում կարող են օգտագործվել ՊՄԶ-4 և ՈՒՄԶ քարշակային ականա-տեղադրիչներ, ԳՄԶ թրթուրավոր ականա-տեղադրիչներ, ՎՄՌ-1 ուղղաթիռային ականա-տեղադրիչներ ու նաև ինքնաթիռից տեղանքի ռմբակոծումով և հրետանու կրակով ռմբային ԿՍՖ-1, ԿՍՕ-1, ԿՊՏՄ-1, ԿՊՕՄ-2 ականային կասետների տեսքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Военный энциклопедический словарь", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза С.Ф. Ахромеев, Москва Воениздат-1986

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 220