Ուկրաինայի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինայի զինանշան
Lesser Coat of Arms of Ukraine.svg
Մանրամասնություններ
Կրիչ Ուկրաինա
Հաստատված 19 փետրվարի 1992
Վահան Անգլիական, լազուրե՝ բարակ ոսկե եզրերով
Այլ տարրեր Ոսկե եռաժանի
Օգտագործում Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենք
Հեղինակային կոլեկտիվ
Լրացուցիչ
հերալդիկ մշակում
Ա. Գրեչիլո, Օ. Կոխան, Ի. Տուրեցկի
Ռյուրիկյան իշխանների անհատական նշանները
Ուկրաինայի մեծ զինանշան (նախագիծ)
[[Պատկեր:|200pxpx]]
Մանրամասնություններ
Կրիչ Ուկրաինա
Հաստատված 1996 (նախագիժ)
Թագ Յարոսլավ Իմաստունի ոսկե պսակ
Վահան Անգլիական, լազուրե՝ բարակ ոսկե եզրերով
Վահանաբռնիչներ Ձախից՝ սոկե առյուծ՝ պսակադրված Դանիիլ Գալիցկու պսակով, աջից՝ ոսկե մունդիրով և ալ կարմիր անդրավարտիքով կազակ՝ զինված ոսկե մուշկետով և սուսերով
Հիմք Լազուրե-ոսկե ժապավեն կամ լազուրե ժապավեն ոսկե տառերով գրությամբ
Կարգախոս Воля. Злагода. Добро. (Կամք։ Համաձայնություն։ Բարություն։)
Այլ տարրեր Ոսկե եռաժանի, բռնչու ոսկե բույլ, ոսկե հասկեր
Օգտագործում Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենք
Հեղինակային կոլեկտիվ
Ա. Իվախնենկո, Վ. Միտչենկո,
Մ. Դմիտրիենկո, Յու. Սավչուկ


Ուկրաինայի պետական զինանշանը (ուկրաիներեն՝ Державний герб України) նրա պաշտոնական պետական խորհրդանիշներից է՝ դրոշի և օրհներգ հետ մեկտեղ։ Ներառում է փոքր և մեծ զինանշանները։ Ներկայումս պաշտոնապես օգտագործվում է միայն փոքր զինանշանը՝ հաստատված 1992 թվականի փետրվարի 19-ին։ Մեծ զինանշանը գոյություն ունի օրինագծի տեսքով։

Երկու զինանշաներում էլ կենտրոնական հերալդիկ կերպարը հանդիսանում է Վլադիմիր Մեծ իշխանի՝ Կիևյան Ռուսիայի տիրակալի և մկրտիչի «եռաժանին» (ուկրաիներեն՝ тризуб)։ Բացի այդ, մեծ զինանշանի պարտադիր տարրերից է Զապորոժիեի կազակը՝ զինված մուշկետով։

Ուկրաինայի սահմանադրության մեջ զինանշանի մասին սահմանված է.

Aquote1.png Հոդված 20. ...Ուկրաինայի մեծ պետական զինանշանը սահմանվում է օրենքով՝ հաշվի առնելով Ուկրաինայի փոքր պետական զինանշանը և Զապորոժիեի Զորքի զինանշանը... Ուկրաինայի մեծ պետական զինանշանի գլխավոր տարրն է հանդիսանում Վլադիմիր Մեծի Իշխանական Տերության նշանը (Ուկրաինայի փոքր պետական զինանշանը)[1][2]... Aquote2.png

Պատմությունը[խմբագրել]

Ուկրաինական զինանշանի եոաժանու ծագման մի շարք վարկածներ կան։

Դրանցից առավել հավանականը Ռյուրիկյան իշխանների ցեղական նշանն է՝ զոհի վրա գահավիժող Ռառոգ-բազեի ոճավորված պատկերը[3]։ Որոշ հետազոտողներ այդ նշանի մեջ տեսնում են գավազան, խարիսխ, եռաժանի, նետ և աղեղ, արբալետ կամ նույնիսկ եղան[3]։ Սակայն Ռյուրիկյանների բազեի վարկածը հաստատում են առաջին Ռյուրիկյանների ժամանակների հնագիտական նյութերի շարքում առկա բազեների հերալդիկ պատկերները[4]։

Մյուս վարկածի համաձայն՝ եռաժանին առաջացել է խազարական երկժանուց[5]։

Մեզ հասած նշան-կնիքներից առավել հայտնիներն են հանդիսանում Ռյուրիկյանների ցեղական նշանները, որոնք իրենցից ներկայացրել են եռաժանիներն ու երկժանիները՝ ոճավորված դինաստիայի յուրաքանչյուր անդամին պատկանելու հետ կապված։ Եռաժանու նշանը առկա է եղել նաև Ռյուրիկյանների մետաղադրամների վրա։

Հին ռուսական իշխանությունների զինանաշաններ[խմբագրել]

Լիտվա-լեհական ժամանակաշրջանի զինանաշաններ[խմբագրել]

Զապորոժիեի Զորքի զինանաշաններ և կնիքներ[խմբագրել]

Ռուս կայսերական ժամանակաշրջանի զինանաշաններ[խմբագրել]

Ավստրո-հունգարական ժամանակաշրջանի զինանաշաններ[խմբագրել]

1917-1920թթ. անկախության ժամանակաշրջանը[խմբագրել]

1917 թվականի նոյեմբերի 22-ին Կենտրոնական Ռադան (ուկրաիներեն՝ Центральна Рада) հռչակեց Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության կազմավորումը Ռուսաստանի կազմում, սակայն պետական խորհրդանիշերը՝ դրոշը և զինանաշանը, չէին հաստատվել։ Չնայած այն փաստին, որ պետական պաշտոնական փաստաթղթերում, մասնավորապես՝ պետական վարկային կտրոնների վրա, ինչպես նաև՝ ՈՒԺՀ ռազմածովային դրոշի վրա տեղ էր գտել Վլադիմիր Մեծի եռաժանին, միայն 1918 թվականի փետրվարի 12-ին ՈՒԺՀ զինանշանը պաշտոնապես հաստատվեց[6]։

Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետության զինանշանը հաստատվեց 1918 թվականի նոյեմբերի 13-ին և նկարագրվեց հանրապետության ժամանակավոր սահմանադրության մեջ։ Այն իրենից ներկայացնում էր կապույտ դաշտում ոսկե առյուծ, որը նայում եր դեպի ձախ (հայացքով դեպի զինանշանը կանգնած մարդու համար)[7]։

1918 թվականի Ուկրաինական Տերության զինանշան իրենից ներկայացնում էր կապույտ ֆոնի վրա Զապորոժիեի կազակի ոսկե պատկեր. ուկրաինական ոսկե եռաժանին տեղադրված էր վահանի վերևում։

Մինչ ԽՍՀՄ կազմավորումը շուրջ հինգ ամիս գոյություն ունեցած Ուկրաինական Խորհրդային Հանրապետությունում որպես զինանշան օգտագործվում էր մուրճի և մանգաղի պատկերը։

Խորհրդային Ուկրաինան 1919-1991թթ.[խմբագրել]

Ուկրաինայի ռայխսկոմիսարիատը և ազգայնական շարժումները[խմբագրել]

Ուկրաինայի ժամանակակից զինանշանը[խմբագրել]

Մեծ զինանշանը[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ուկրաինայի Սահմանադրությունը. Հոդված 20. 28 հունիսի 1996թ. Ռուսերեն Վիքիդարան։
  2. Ուկրաինայի Սահմանադրությունը. Հոդված 20. 28 հունիսի 1996թ. Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայք (ուկր.)։
  3. 3,0 3,1 О. М. Рапов. Знаки Рюриковичей и символ сокола. — Советская археология, 1968, № 3. perunica.ru (ռուսերեն)։
  4. А. Ю. Чернов. В Старой Ладоге найден герб Рюрика? — 2009. chernov-trezin.narod.ru (ռուսերեն)։
  5. Երկժանին սիմվոլիկայում. statesymbol.ru (ռուսերեն)։
  6. Հուշարձան եռաժանուն. doroga.ua (ռուսերեն)։
  7. ԱՈՒԺՀ կառավարական փաստաթղթեր. kmu.gov.ua (ուկր.)։

Հղումներ[խմբագրել]