Ուկրաինայի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինայի աշխարհագրական քարտեզը

Ուկրաինան տարածքով երկրորդ պետությունն է Արևելյան Եվրոպայում։ Երկրի տարբեր մասերը ունեն տարբեր աշխարհագրական առանձնահատկություններ, լեռնայինից մինչև հարթավայրային։ Երկիրը գտնվում է 49°00′ հս. լ. 32°00′ ավ. ե. / 49° հս. լ. 32° աե. ե. կոորդինատներում։ Զբաղեցնում է 603 700 կմ² տարածք, որը աշխարհում 44-րդ ցուցանիշն է։ Ուկրաինայի մակերևույթի 98% ցամաքային է և միայն 2% են զբաղեցնում ջրային տարածքները։ Հարավից երկիրը դուրս է գալիս դեպի Սև ծով, ափեզրի երկարությունն է 2782 կմ։

Ուկրաինայի ընդհանուր սահմանի երկարությունն է 4663 կմ։ Երկիրը սահմանակից է Ռուսաստանի (1576 կմ), Մոլդավիայի (939 կմ), Բելոռուսիայի (891 կմ), Ռումինիայի (531 կմ), Լեհաստանի (526 կմ), Հունգարիայի (103 կմ), և Սլովակիայի (97 կմ) հետ։ Ուկրաինայի ամենաբարձր կետն է Գովերլա լեռը, որի բարձրությունն է 2061 մ, իսկ ամենացածրադիր կետն է Կույալնիկի լիմանը, այս կետը ընկնում է ծովի մակերևույթից 5 մ ներքև։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

Ուկրաինան ունի կարևոր ռազմավարական դիրք Արևելյան Եվրոպայում, շրջապատված Սև ծովով հարավից, մյուս կողմերից այն շրջապատում են Լեհաստանը, Սլովակիան և Հունգարիան արևելքից, Բելոռուսիան հյուսիսից, Մոլդովան և Ռումինիան հարավ-արևմուտքից և Ռուսաստանը արևելքից։ Ուկրաինան տարածվում է արևմուտքից արևելք 1316 կմ և հյուսիսից հարավ 893կմ։ Երկրի ծայրագույն կետերն են Գրեմյաչ գյուղը (Չեռնիգովի մարզ) հյուսիսում, Սառիչ հրվանդանը (Ղրիմի Ինքնավար Հանրապետություն) հարավում, Չոպ քաղաքը (Անդրկարպատյան մարզ) արևմուտքում և Չերվոնա Զիրկա գյուղը (Լուգանսկի մարզ) արևելքում։

Կարպատյան լեռների հյուսիսային մասը հասնում է Ուկրաինայի արևելյան մասին։ Երկրի ամենաբարձր կետը Գովերլա լեռն է, որի բարձրությունը կազմում է 2061 մ։ Ուկրաինայի տարածքի մեծ մասը զբաղեցնում են Սև ծովի հյուսիսում տարածվող տափաստանանման շրջանները։ Ուկրաինան համարյա կիսվում է երկու հավասար մասերի Դնեպր գետով, որը տարածվում է ամբողջ Ուկրաինայով հյուսիսից հարավ։ Այն թափվում է Սև ծով Ղրիմ թերակղզուց հյուսիս Հարավային Բուգի և Դնեստրի գետաբերանների մոտ։ Սահմանը Ռուսաստանի հետ երկրի երկրի ամենաերկար սահմանն է, այն տարածվում է նաև Ազովի ծովով։

Մոտավորապես ներկայացնում է Սև ծովի շուրջ ընկած բիոմները: Ուշադրություն դարձրեք, որ Ղրիմի թերակղզու ծայր հարավային մասում, Ղրիմի լեռներից ներքև ընկած է մերձարևադարձային գոտի:

Ուկրաինայի տարածքի մեծ մասը զբաղեցնում են ոչ բերրի տափաստանները և սարավանդները։ Ուկրաինայի հողերի մետ 58% օգտագործվում է որպես ոռոգվող տարածքներ, 2% օգտագործվում է մշտական ​​մշակաբույսերի աճեցման համար, 13% որպես արոտավայրեր, 18% զբաղեցնում են անտառները և 9% մյուսները։

Երկիրը շրջապատում են լեռներ, հարավում դա Ղրիմի լեռներն են Ղրիմի թերակղզում և Ազովի ծովի մոտ, արևմտյան կողմից դա Կարպատյան լեռներն են, արևելքում, Ազովի ծովի մոտ կան նաև քամահրված ցածր լեռներ՝ Դոնեցի բլրաշարը։

Ռելիեֆը[խմբագրել]

Ուկրաինայի տարածքի մեծ մասը զբաղեցնում են սովորական հարթավայրեր, ծովի մակարդակից միջինում 175 մ բարձրությամբ։ Հարթավայրերը շրջապատվաշ են լեռներով արևմուտքում և հարավում։ Ուկրաինայի տարածքում գտնվող հարթավայրերի մեծ մասը տեղաբաշխված են Արևելաեվրոպական հարթավայրի հարավ արևմտյան մասում։ Հարթավայրերը ունեն բազմաթիվ բարձրադիր և ցածրադիր շրջաններ, որոնք առաջացել են Արևելաեվրոպական պլատֆորմի հիմքերի ոչ հավասար բյուրեղացման հետևանքով։ Ուկրաինայի տարածքում են գտնվում հետևյալ ցածրավայրերը՝ հյուսիսում Պոլեսյան, երկրի կենտրոնում Մերձդնեպրյան և հարավում Մերձսևծովյան ցածրավայրերը։ Ուկրաինայի տարածքի բարձրավայրերն են՝ Վոլինյան, Պոդոլյան, Մերձդնեպրյան, ինչպես նաև հետևյալ բլրաշարերը՝ Տովրիները արևմուտքում, Սլովեչանսկ-Օվրուչանսկի բլրաշարը հյուսիսում, Դոնեցի բլրաշարը և Մերձազովյան դաշտավայրը հարավ արևելքում։ Երկրի տարածքի մոտ 5 % զբաղեցնում են լեռները՝ Ուկրաինյան Կարպատները (բարձրությունը՝ 2061 մ) հարավ-արևմուտքում և Ղրիմի լեռները Ղրիմի թերակղզու հարավում։

Կլիման[խմբագրել]

Ուկրաինան ունի չափավոր մայրցամաքային կլիմա ցուրտ ձմեռներով և համեմատաբար շոգ ամառներով։ Միայն Ղրիմի թերակղզու հարավային ափեզրին գոյություն ունի խոնավ մերձարևադարձային կլիմայի գոտի[1]։ Ուկրաինայի կլիման ենթարկվում է խոնավ ատլանտիկական օդի ազդեցությանը[2]։ Տեղումների մակարդակը Ուկրաինայի տարածքում հավասարաչափ չէ բաշխված, հյուսիսում գրանցվում են մեծ քանակությամբ տեղումներ, արևելքում դրանից պակաս և հարավ-արևելքում ավելի քիչ։ Տարեկան տեղումների քանակությունը հարթավայրերում 300 - 700 մմ է, Ղրիմի լեռներում 1000 - 1200 մմ, Ուկրաինայի Կարպատներում ավելին քան 1500 մմ։

Հունիսը և հուլիսը սովորաբար ամենախոնավ ամիսներն են, մինչդեռ փետրվար ամիսը սովորաբար ամենաչորն է[2]։ Ձմեռային կլիման տատանվում է պաղ եղանակից Սեվ ծովի ափեզրին մինչև ցուրտ եղանակը երկրի ներսում, ամառները երկրի հիմնական մասում տաք են, իսկ հարավային մասում սովորաբար լինում են շատ շոգ։

Միջին բազմամյա օդի ջերմաստիճանը կազմում է՝ հունվարին −5 °C, հուլիսին +20 °C։

Ջրային ռեսուրսները[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ ՝ Ուկրաինայի խոշոր գետեր և Ուկրաինայի լճեր

Ուկրաինան հարավային և հարավ-արևելյան կողմերից լվացվում է Սև և Ազովի ծովերով։ Երկրի տարածքով հոսող գետերի 90% հանդիսնում են այս երկու ծովերի ներհոսքի ավազանի մասեր։ Մի քանի գետեր պատկանում են Բալթիկ ծովի ավազանին։ Ուկրաինայում կան յոթ հիմնական գետեր (փակագծերում տրված է գետերի երկարությունը Ուկրաինայի տարածքում)` Դեսնան (591 կմ), Դնեպրը (982 կմ), Դնեստրը (705 կմ), Դանուբը (174 կմ), Պրիպյատը (261 կմ), Սևերսկի Դոնեցը (672 կմ) և Հարավային Բուգը (806 կմ):

Ուկրաինայի տարածքի 2 տոկոսը կազմում են ջրային տարածքները, դրանց մեջ են մտնում լճերը և լիմանները: Ուկրաինայի խոշոր լճերը և լիմաններն են (փակագծերում ցույց է տրված մակերեսը կմ²)`

Լճեր՝

Լիմաններ՝

Լեռները[խմբագրել]

Ուկրաինայի տարածքի հարթավայրային մասի ամենաբարձր կետն է Բերդա լեռը (515 մ), ձախափնյա հարթավայրային մասի բարձրագույն կետն է Մոգիլա Մեչետնայան (367,1 մ)։ Ստորև բերվում է Ուկրաինայի բարձր լեռների ցանկը՝
Ուկրաինական Կարպատներ

Ղրիմի լեռներ

Օգտակար հանածոները[խմբագրել]

Ուկրաինայում առկա են երկաթի հանքաքարի, ածուխի, մանգանի, բնական գազի, նավթի, աղի, ծծումբի, գրաֆիտի, տիտանի, մագնեզիումի, կաոլինի, նիկելի, պղնձի զգալի պաշարներ։

Բնապահպանական խնդիրներ[խմբագրել]

Ուկրաինան ունի բազմաթիվ բնապահպանական խնդիրներ։ Որոշ շրջաններում կա խմելու ջրի զգալի պակաս։ Օդը և ջուրը երկրում աղտոտված է, ինչպես նաև կա անտառահատման խնդիր։

Երկրի հյուսիս-արևելքում 1986 թվականի Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած աղետից հետո գոյություն ունի հսկայական տարածություն, որը վարակված է ռադիացիայով։

Երկնաքարային խառնարաններ[խմբագրել]

Տվյալ պահին Ուկրաինայի տարածքում հայտնի են ութ հարվածային խառնարաններ, որոնք առաջացել են երկնային մարմինների անկման պատճառով։ Բոլոր խառնարանները, բացի Իլինեցկիից, թաղված են, այսինքն ծածկված են նստվածքային ապարներով, և հետազոտվել են հորատանցքերի միջոցով։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ԿՀՎ Աշխարհի գիրք, Ուկրաինայի մասին տվյալներ, 15 մայիս 2008։
  1. Կոտեկ, Մ.; Ջ. Գրեզեր, Ս. Բեք, Բ. Ռուդոլֆ, և Ֆ. Ռուբել (2006). «Կլիմայի դասակարգման Կյոպեն-Գեյգերի աշխարհի քարտեզը». Մետեորոլ. Զ. 15 (3): 259–263. doi:10.1127/0941-2948/2006/0130. http://koeppen-geiger.vu-wien.ac.at/pdf/kottek_et_al_2006_A4.pdf։ Վերցված է 2012-08-24. 
  2. 2,0 2,1 Ուկրաինա: (2010). Բրիտանիկա հանրագիտարանում: Ստացվել է 23 օգոստոսի 2010, առցանց Encyclopædia Britannica-ից` http://www.britannica.com/EBchecked/topic/612921/Ukraine