Բոգդան Խմելնիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգդան Խմելնիցկի
Богдан Зиновій Хмельницький
Բոգդան Խմելնիցկի
Բոգդան Խմելնիցկի
Հաջորդող Իվան Վիգովսկի
 
Ծննդյան օր դեկտեմբերի 27, 1595թ
Ծննդավայր Սուբոտով, Չիգիրինսկու շրջան
Վախճանի օր հուլիսի 27 (օգոստոսի 6), 1657թ
Վախճանի վայր Չիգիրին, Չերկասիի մարզ
Հայր Միխայլո Խմելնիցկի
Ամուսին Աննա Սոմկո
Գելենա Չապլինսկայա
Աննա Զոլոտարենկո
Զավակներ Յուրի Խմելնիցկի, Տիմոշ Խմելնիցկի, Գրիգորի, Օստապ, Եկատերինա Խմելնիցկայա, Ստեպանիդա, Ելենա, Մարիա
 
Ինքնագիր՝ Ինքնագիր

Խմելնիցկի Բոգդան (ուկրաիներեն՝ Богдан Зиновій Хмельницький) (Զինովիյ, ծն․՝ մոտ դեկտեմբերի 27, 1595-հուլիսի 27 (օգոստոսի 6), 1657թ), ուկրաինական պետական գործիչ, զորավար, Ուկրաինայի հետման (1648-16571640-ական թթ. կեսերին նախապատրաստել, 1648 թվականին գլխավորել է լեհական տիրապետության դեմ ուկրաինական ժողովրդի ազատագրական պայքարը։ Խմելնիցկին հաղթանակներ է տարել լեհական զորքերի դեմ Ժոլտիյե Վոդիի, Կորսունի, Պիլյավցիի (1648), Բատոգի (1652) մարտերում։

Գիտակցելով պանական Լեհաստանի լծից սեփական ուժերով Ուկրաինան ազատագրելու անհնարինությունը և արտահայտելով Ռուսաստանի հետ վերամիավորվելու ուկրաինական ժողովրդի կամքը՝ Խմելնիցկին ձգտել է իրականացնել այդ միավորումը։ 1654 թվականի հունվարի 8-ին Պերեյասլավում ժողովրդական ռադան հռչակեց Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանի հետ։ Ուկրաինական զորքերը Խմելնիցկու գլխավորությամբ ակտիվորեն մասնակցեցին Ուկրաինայի համար ռուս-լեհական պատերազմին։ Ազատագրական պատերազմի ընթացքում Խմելնիցկին հանդես եկավ միաժամանակ որպես զորավար, դիվանագետ և ուկրաինական պետականության կազմակերպիչ։ Նրա օրոք ստեղծված պետական ապարատը, թեկուզև կազակային վերնախավի և ուկրաինական շլյախտայի դասակարգային գործիքն էր, այնուամենայնիվ, մեծ դեր խաղաց Լեհաստանի տիրապետությունից ուկրաինական ժողովրդի ազատագրության գործում։

1888 թվականին Կիևում կանգնեցվել է Խմելնիցկու արձանը։ 1943 թվականին խորհրդային կառավարությունը սահմանեց Խմելնիցկու երեք աստիճանի շքանշաններ։ 1943 թվականին Պերեյասլավը վերանվանվեց Պերեյասլավ-Խմելնիցկի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png