Պերեյասլավյան Ռադա (1654)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պերեյասլավյան ռադա 1654, ուկրաինական ժողովրդի ներկայացուցիչների ժողով, որը որոշում է կայացրել Ռուսաստանի հետ Ուկրաինայի վերամիավորման մասին։ Պերեյասլավյան ռադան գումարել է հունվարի 8 (18)-ին հետման Բոգդան Խմելնիցկին Պերեյասլավլ (այժմ՝ Պերեյասլավլ-Խմելնիցվի) քաղաքում։ Պերեյասլավյան ռադայով ավարտվել է Ռուսաստանի հետ Ուկրաինայի ժողովրդի միավորման շարժումը։

Միավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորմանը նպաստել են ուկրաինական և ռուս ժողովուրդների լեզվի և մշակույթի մերձավորությունը, ընդհանուր կրոնը, տնտեսական, քաղաքական կապերը։ Միանալով՝ ուկրաինական գյուղացիները հույս ունեին Ռուսաստանի տիրապետության ներքո իրենց համար ապահովել ագատ բնակչության վիճակ և ազատագրվել ազգային ճնշումից ու կրոնական հետապնդումներից, իսկ ուկրաինական վերնախավը ձգտում էր ցարիզմի օգնությամբ ամրապնդել իր դասային առանձնաշնորհումները և ապահովել քաղաքական ինքնավարություն ռուսական պետության սահմաններում։

Վերամիավորումն ունեցավ առաջադիմական նշանակություն ուկրաինական ժողովրդի քաղաքական, տնտեսական, մշակույթի հետագա զարգացման համար, այն ամրապնդեց երկու եղբայր ժողովուրդների դաշինքն ու բարեկամությունը օտարերկրյա զավթիչների դեմ սոցիալական և ազգային ազատագրության համար համատեղ պայքարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։