Նույնասեռականների բար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորոնտոյի Church Street գեյ թաղամասի գեյ բարերը
Ամստերդամի հնագույն Café ‘t Mandje գեյ բարը

Նույնասեռականների բար, արևմտյան երկրներում հայտնի է որպես Գեյ բար (անգլ.՝ gay bar), մեծ մասմաբ կամ բացարձակապես Նույնասեռականներին (գեյեր և լեսբիներ), երկսեռականներին (բիսեքսուալներ) և տրանսգենդերներին սպասարկող գինետուն։ «Գեյ» եզրը անվանման մեջ արդեն կայացած «գեյ բար» արտահայտության մասնիկն է, որը օգտագործվում է լայն իմաստով՝ ԼԳԲՏ համայնքի բոլոր ներկայացուցիչների վերաբերյալ։ Նախկինում գեյ բարերը նույնասեռական անձանց ժամանցային կյանքի կենտրոններն էին և այն եզակի վայրերից էին, որտեղ սեռական այն կողմնորոշում ունեցող մարդիկ կարող էին ազատ շփվել։ Գեյ բարերից բացի նման հաստատությունները ունեն նաև այլ անվանումներ. տղաների բար (անգլ.՝ boy bar), աղջիկների բար (անգլ.՝ girl bar), գեյ ակումբ (անգլ.՝ gay club), գեյ փաբ (անգլ.՝ gay pub), քվիր բար (անգլ.՝ queer bar), լեսբի բար (անգլ.՝ lesbian bar) և դայք բար (անգլ.՝ dyke bar)։ Համացանցի, սոցիալական ցանցերի և որոշ արևմտյան երկրներում ԼԳԲՏ համայնքի իրավունքների համար պայքարող շարժման ի հայտ գալուց սկսած գեյ բարերի նշանակությունը որպես նույնասեռական անձանց միակ հավաքատեղի որոշ չափով նվազել է[1]։

Գեյ բարերի չափսերը կարող են զգալիորեն տարբերվել։ Որոշ գեյ բարեր բաց են նաև հետերոսեքսուալ հաճախորդների համար։ Շատ արևմտյան երկրներում գեյ բարերը ունեն հատուկ փողոցային գովազդներ, ինչպես նաև գովազդվում են հանրամատչելի ԶԼՄ-ներում։ Ամենից հաճախ գեյ բարերը գտնվում են խոշոր քաղաքների այդպես կոչված «գեյ թաղամասերում»։ Նույնասեռական անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք ունեցող երկրներում գեյ բարերը սովորաբար փակ են կողմնակի մարդկանց համար. չունեն արտաքին ցուցանակ, չեն գովազդվում ԶԼՄ-ներում, իսկ մուտքը վերահսկվում է հաճախորդների անվանտանգությունը ապահովելու համար։

Ամենահայտնի գեյ բարերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«The New Penny» գեյ փաբը Լիդսում
«Odeon» սրճարանը Ցյուրիխում

Լոնդոն

Անգլիա

Շոտլանդիա

Դանիա Դանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդիա Իռլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադա Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաշինգտոն

  • Phase 1
  • Ziegfeld’s
  • Velvet Nation (փակված է)

Արևելք

Հարավ

Արևմուտք

Թաիլանդ Թաիլանդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sunee Plaza (բարերի ցանց)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Geoff Williams (2007 թ․ սեպտեմբերի 19). «10 Businesses Facing Extinction in 10 Years». Entrepreneur. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26–ին-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]