Նիք Դրեյք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Նիք Դրեյք | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Նիկոլաս Ռոդնի Դրեյք |
| Ծնված | 1948թ. հունիսի 19 Ռանգուն, Մյանմա |
| Վախճանված | 1974թ. նոյեմբերի 25 (տարիքը՝ 26) Թենուորթ-ին-Արդեն, Ուորիկշիր, Անգլիա |
| Գործունեություն | 1969–1974 |
| Լեյբլ | Island Records |
| Կայք | Bryter Music |
Նիկոլաս Ռոդնի «Նիք» Դրեյքը (անգլ.՝ Nicholas Rodney "Nick" Drake) (1948թ. հունիսի 19 – 1974թ. նոյեմբերի 25) անգլիացի երգիչ-երգահան է: Առավելապես հայտնի է իր մելանխոլիկ և թախծոտ ստեղծագործություններով, որոնցում շեշտը դրված է քնարերգության և մատներով նվագվող ակուստիկ կիթառի բարդ պարտիաների վրա: Լինելով վիրտուոզ կիթառահար՝ վարպետորեն տիրապետում էր նաև դաշնամուրին, կլարնետին և սաքսոֆոնին: Դրեյքը մահացել է 26 տարեկանում, իսկ նրա աշխատանքները, իր կյանքի տարիներին գրեթե անհայտ մնալով, ժամանակի ընթացքում հայտնվել են պրոֆեսիոնալ երաժիշտների և առհասարակ երաժշտասեր հասարակության ուշադրության կենտրոնում, և նա մեծ ճանաչում է ձեռք բերել: Այժմ Դրեյքը համարվում է անգլիացի ամենաազդեցիկ երգիչ-երգահաններից մեկը:[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Dann, Trevor (2006). Darker Than the Deepest Sea: The Search for Nick Drake, Da Capo Press. London. 2006. ISBN 0-306-81520-6, էջ 9, 10, 79, 184