Նիքի Մինաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Նիքի Մինաժ
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Օնիկա Տանյա Մարաժ
Ծնվել է դեկտեմբերի 8, 1982 (1982-12-08) (32 տարեկան)
Պորտ օֆ Սպեյն, Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր Ռեփ
Մասնագիտություն Ռեփեր
Գործունեություն 2004–այժմ
Լեյբլ Cash Money Records, Universal Motown, Young Money Entertainment
Կապված Լիլ Ուեյն, Էմինեմ, Լեդի Գագա, Սնուփ Դոգ, Դեյվիդ Գետտա, Էյքոն, Յանգ Ջիզի, Գվեն Ստեֆանի, Դակտր Դրե, Պիտբուլ, Թի Փեյն, Ֆրենչ Մոնտանա, Լոունլի Այլընդ, Դրեյք
Կայք thecomeupdvd.com

Օնիկա Տանյա Մարաժ (անգլ.՝ Onika Tanya Maraj, դեկտեմբերի 8, 1982), ավելի հայտնի որպես Նիքի Մինաժ (անգլ.՝ Nicki Minaj), ամերիկացի ռեփեր և դերասանուհի[1]: Նրա տաղանդը նկատել է ռեփեր Լիլ Ուեյնը: 2009[2] թվականի օգոստոսին Նիքի Մինաժը պայմանագիր է կնքում Young Money Entertainment կազմակերպության հետ:

Պայմանգրի[3] ավարտից հետո նա սկսում է աշխատել իր դեբյուտային Pink Friday ալբոմի վրա: Որը հենց 2 շաբաթ հետո Billboard 200-ում գրավում է 2 հորիզոնականը:

Ամբողջ պատմության մեջ համարվում է աշխարհի ամենահարուստ աղջիկ ռեփերը:

Վաղ տարիներին[խմբագրել]

Ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 8-ին Տրինիդադ և Տոբագոյում: Նա ունի հնդիկի, չինացու և աֆրիկացու արմատներ: Նա սովորել է Elizabeth Blackwell Middle School 210 դպրոցում և նվագել է կլառնետ: Սովորել է նաև Fiorello H. LaGuardia հատուկ դպրոցում:

Կարիերա[խմբագրել]

2007-2009 թվականներ[խմբագրել]

Նա իր առաջին Playtime Is Over Dirty Money Records ժողովածուն թողարկել է 2007 թվկանին: Իր 2-րդ Sucka Free ժողովածուն թողարկել է 2008 թվականի հուլիսի 7-ին: 2009 թվականին Լիլ Ուեյնը նրան գրանցում է Young Money Entertainment որպես միակ աղջիկ ռեփեր: Մինչ այժմ նա հանդես է գալիս Young Money Entertainment խմբավորումում:

2010-2011[խմբագրել]

Young Money Entertainment գալուց հետո սկսում է աշխատել իր առաջին Pink Friday ալբոմի վրա: Այս ալբոմը թողարկվում է 2010 թվականի նոյեմբերի 19-ին: Սկավառակը վաճառվել է 2 տարբերակով` 13 երգ(օրիգինալ տարբերակ), 17 երգ(նվեր տարրբերակ)։

2011-2012[խմբագրել]

2011 թվականի նոյեմբերին Նիքի Մինաժը իր թվիթերյան էջում հայտնել էր նոր ալբոմի մասին, դա Stupid Hoe ալբոմն էր։ Նիքի Մինաժը այն առաջին ռեփերն էր,ով հանդես եկավ եկել Grammy մրցանակաբաշխությանը (Roman Holiday երգով)։

2012-այժմ[խմբագրել]

2012 թվականին նա թողարկում է իր Girl on Fire ալբոմը։ Ալբոմի առաջին երգը Freedom-ն է։ Նա այս երգը առաջին անգամ կատարել է American Music Award 2012-ի ժամանակ։ Նրա մյուս ալբոմը Pink Friday։ Roman Reloaded — The Re-Up-ն է։ Այս ալբոմը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 19-ին։

Փաստեր[խմբագրել]

  • 2013 թվականին նրա մտահաղացումով արտադրվում է Myx Moscato ալկոհոլային խմիչքը և վաճառվում է KMART խանութների ցանցում։
  • Նա սիրավեպ է ունեցել Դրեյքի և Լիլ Ուեյնի հետ, սակայն նա Power 106-ի հարցազրույցի ժամանակ ասել է, որ տղամարդ ունի։ Նա արդեն 10 տարուց ավել ապրում է Սաֆարի Սամուելսի հետ։
  • Նիքին ունի Lamborghini Aventador, վարդագույն գույնի։
  • Նա հանդիսանում է միակ ռեփերը, ով 5 անգամ անընդմեջ հաղթել է BET Awards մրցույթը։

Սկավառակագրություն[խմբագրել]

MinajHammersteinBallroomNYC.jpg

Ստուդիական ալբոմներ[խմբագրել]

  • 2010 — Pink Friday
  • 2012 — Pink Friday։ Roman Reloaded
  • 2012 — Pink Friday։ Roman Reloaded – The Re-Up
  • 2014 — The PinkPrint

Համատեղ ալբոմներ[խմբագրել]

Օրինական ալբոմներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]