Դեյվիդ Գետտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Դեյվիդ Գետտա

Դեյվիդ Գետտան MuchMusic Video Awards-ի ժամանակ (2011)
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Pierre David Guetta
Ծնվել է 7 նոյեմբերի 1967 (1967-11-07) (46 տարեկան)
Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա
Ժանրեր Հաուս, Էլեկտրո հաուս, հիփ հաուս
Մասնագիտություն Դիջեյ, երաժշտական պրոդյուսեր, երգահան
Գործունեություն 1984-այժմ
Լեյբլ EMI, Virgin Records, Positiva Records, Astralwerks, Jack Back Records
Կայք DavidGuetta.com

Պիեռ Դեյվիդ Գետտան (ֆրանս.` Pierre David Guetta, ծնվ.` նոյեմբերի 7, 1967թ., Փարիզ, Ֆրանսիա), առավել հայտնի որպես Դեյվիդ Գետտա (David Guetta), ֆրանսիացի հաուս երաժշտության պրոդյուսեր և դիջեյ է։[1] Մինչև հայտնի դառնալը` Գետտան 80-ականներին և 90-ականներին տարբեր դիսկոտեկներում աշխատում էր որպես դիջեյ, որից հետո նա դարձավ Gum Productions կոչվող ստուդիայի համահիմնադիրներից մեկը և 2002 թ.-ին թողարկեց առաջին ալբոմը` Just a Little More Love։ Դրան հաջորդում է 2004թ.-ին թողարկված Guetta Blaster-ը և 2007թ.-ին թողարկված Pop Life-ը։ Առանձնակի հաջողության է հասնում Գետտայի` 2009թ.-ին թողարկված One Love-ը, որի մեջ կային այնպիսի հիթային սինգլներ, ինչպիսիք էին "When Love Takes Over" (Քելլի Ռոուլանդի մասնակցությամբ), "Gettin' Over You"-ն (Քրիս Ուիլլիսի, Ֆերջիի և LMFAO-ի մասնակցությամբ) և "Sexy Bitch"-ը (էյքոնի մասնակցությամբ)։

Գետտան համարվում է այսօրվա ամենապահանջված երաժշտական գործիչներից մեկը։ Ըստ DJ Mag հանդեսի հրապարակած դիջեյների ամենամյա ռեյտինգային 100-յակի` Գետտան համարվում է 2012թ.-ի #1 դիջեյը։[2]

Դիսկոգրաֆիա[խմբագրել]

Ալբոմներ

  • Just a Little More Love (2002)
  • Guetta Blaster (2004)
  • Pop Life (2007)
  • One Love (2009)
  • Nothing but the Beat (2011)
  • Nothing but the Beat 2.0 (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հումներ[խմբագրել]