Քելլի Ռոուլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քելլի Ռոուլենդ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունKelly Rowland
Ի ծնե անունՔելենդրիա Տրին Ռոուլենդ
Ծնվել էփետրվարի 11, 1981
Ատլանտա, Ջորջիա
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԺանրերR&B, փոփ, հաուս, փոփ ռոք
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, պարուհի, մոդել
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլColumbia Records (1997-2009), Universal Motown
ԿրթությունLamar High School?
ԱնդամակցությունԴեսթինիս չայլդ
Պարգևներ
Կայքkellyrowland.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Kelly Rowland Վիքիպահեստում

Քելենդրիա Տրին «Քելլի» Ռոուլենդ (անգլ.՝ Kelendria Trene "Kelly" Rowland, փետրվարի 11, 1981(1981-02-11)[1], Ատլանտա[1]), ամերիկացի երգչուհի և դերասանուհի։ Հանդես է գալիս ժամանակակից ռիթմ էնդ բլյուզ ժանրով, համարվում է երգերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելլի Ռոուլենդը հայտնի է դարձել հանդես գալով Destiny's Child խմբում։ Ռեփեր Nelly-ի հետ ներկայացնելով «Dilemma» սինգլը, ստացել է Գրեմմի մրցանակ «Լավագույն ռեփ համատեղ կատարում» անվանակարգում։ Ռոուլենդը իր առաջին սոլո ալբոմը՝ «Simply Deep», թողարկել է 2002 թվականին։ Ալբոմը մեծ հաջողությունների է հասել, վաճառվել է 2,5 միլիոն պատճեն, Մեծ Բրիտանիայի հիթ շարքում գրավել է 1-ին հորիզոնականը, իսկ ամերիկյան հիթ շարքում՝ 12-րդ հորիզոնականը, ըստ Billboard-ի[2][3]։

Երկրորդ «Ms. Kelly» ալբոմը Եվրոպայում թողարկվել է 2007 թվականի հունիսի 25-ին, ԱՄՆ-ում հուլիսի 3-ին։ Այն Մեծ Բրիտանիայում 37-րդ հորիզոնականն է գրավել, իսկ «Billboard»-ի հիթ շարքում՝ 6-րդ հորիզոնականը։

2009 թվականի Դեյվիդ Գետտայի հետ համագործակցելով, թողարկել է «When love takes over» սինգլը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 9-ին Քելլին ամուսնացել է Թիմ Ուիզերսփունի հետ, ում հետ նա հանդիպել է հարսանիքից 3 տարի առաջ։ Նրանք ունեն մեկ որդի՝ Տայտան Ջյուել Ուզերսփունը (ծնվել է 2014 թվականի նոյեմբերի 4-ին)։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Simply Deep (2002)
  • Ms. Kelly (2007)
  • Here I Am (2011)
  • Talk a Good Game (2013)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհու կարիերայի հետ մեկտեղ Ռոուլենդը նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում։

Մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Dilemma» սինգլի համար նա մրցանակներ է ստացել։

  • Գրեմմի, «Լավագույն ռեփ համատեղ կատարում» անվանակարգում
  • «London’s Favorite International Single»
  • «Best Video International»
  • «Hot Rap Track of The Year»
  • «Best R&B International» (2003)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #135311004 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Kelly Rowland - Simply Deep» (անգլերեն). Chart Stats. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. «( Kelly Rowland > Charts & Awards > Billboard Albums )» (անգլերեն). Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]