LMFAO

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է LMFAO (խումբ)ից)
LMFAO

Ռեդֆուն (ձախից) և Սքայ Բլուն (աջից)
Հիմնական տվյալներ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Գործունեություն 2006–present
Լեյբլ will.i.am Music, Cherrytree, Interscope Records
Կայք lmfaomusic.com
Անդամներ
Ստեֆան Գորդի
Սքայլեր Գորդի


LMFAO-ն ամերիկյան էլեկտրո-փոփ դուետ է, ստեղծվել է 2006թ.-ին` Լոս Անջելեսում: Անդամները՝ դիջեյ Ռեդֆուն (Dj Redfoo) և Սքայ Բլուն (Sky Blu), ովքեր ազգականներ են: Դիջեյ Ռեդֆուն (իսկական անունը՝ Ստեֆան Քենդալ Գորդի)ծնվել է 1975թ. սեպտեմբերի 3-ին, իսկ Սքայ Բլուն (Սքայլեր Հասթեն Գորդի1986թ.-ի օգոստոսի 23-ին: Ռեդֆուն ճանաչված պրոդյուսեր Բերի Գորդիի որդին, իսկ Սքայ Բլուն` թոռն է: Ռեդֆուն Սքայ Բլուի հորեղբայրն է: Սկզբում դուետը կոչվում էր Sexy Dudes, այնուհետև Սքայի տատիկի խորհրդով վերանվանվեց LMFAO-ի (անգլերեն Laughing My Fucking Ass Off գրային եզրի հապավմամբ): 2008-ի հուլիսին iTunes Store-ում թողարկելով «Party Rock» մինի ալբոմը՝ նոյեմբերին դուետը պայմանագիր կնքեց Interscope ձայնագրման ընկերության հետ: «Party Rock»-ը Billboard 200-ում 33-րդ տեղում է հաստատվում, և 2-րդ տեղում՝ U.S.Dance Chart-ում:Los Anjeles Times թերթում «Party Rock»-ը նկարագրվեց որպես մի ալբոմ:Դուետի առաջին սինգլը՝ «I՛m in Miami Bitch»-ը, թողարկվեց 2008-ի դեկտեմբերին և Billboard Hot 100-ում 51-րդը դարձավ: 2010-ի ապրիլին LMFAO-ն մասնակցեց Դեյվիդ Գետտայի «Gettin Over You» տրեկի ձայնագրմանը, որը միջազգային հիթ դարձավ և ցնցող հաջողություն ունեցավ: Այնուհետև դուետը ձայնագրեց իր երկրորդ ալբոմը` «Sorry for Party Rocking»-ը, որը թողարկվեց 2011-ի հունիսի 17-ին: Առաջին սինգլը՝«Party Rock Athem»-ը, դուետի ամենահաջողված սինգլը դարձավ՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի ու մի շարք այլ երկրների հիթ շքերթներում հաստատվելով առաջին հորիզոնականներում: 2011-ին LMFAO-ն իր առաջին համերգային շրջագայությունը կատարեց. ելույթներ ունեցավ Սինգապուրում, Մանիլայում,Ֆիլիպիններում,Չինաստանում,Թայվանում, Մալազիայում: 2011-ի օգոստոսին «Sexy and I Know it» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանվեց: 2011-ի օգոստոսին դուետը հայտարարեց, որ ցանկանում է ձայնագրել երրորդ ալբոմը, որը ծրագրում է թողարկել 2012-ին: Այլևայլ գործունեությունից բացի դուետը «Party Rock» կոչվող հագուստի դիզայներական գիծ է զարգացնում:

Դիսկոգրաֆիա [խմբագրել]

  • Party Rock (2009)
  • Sorry for Party Rocking (2011)

Արտաքին հղումներ [խմբագրել]