Էյքոն
| Էյքոն | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ծնված | ապրիլի 16, 1973 |
| Երկիր | |
| Գործունեություն | 1996–այժմ |
| Լեյբլ | Konvict Muzik, Kon Live Distribution, Universal Motown Records Group, SRC Records, UpFront Records |
| Կապված | Էմինեմ, Մայքլ Ջեքսոն, Լեդի Գագա, Սնուփ Դոգ, Դեյվիդ Գետտա, Լիլ Ուեյն, Յանգ Ջիզի, Գվեն Ստեֆանի, Դակտր Դրե, Պիտբուլ, Թի Փեյն, Ֆրենչ Մոնտանա, Լոունլի Այլընդ |
| Կայք | akon.com |
Ալիունե Դամալա Բուգա Տիմե Պուրու Նակկա Լու Լու Լու Բադարա Ակոն Թիամ (անգլ.` Aliaune Damala Bouga Time Puru Nacka Lu Lu Lu Badara Akon Thiam, ծնվ.` ապրիլի 16, 1973թ., Սենթ Լուիս, Սենեգալ), պրոֆեսիոնալ ասպարեզում առավել հայտնի որպես Էյքոն (Akon), սենեգալաամերիկացի առ ընդ բի և հիփ հոփ ժանրի երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և բիզնեսմեն: Հայտնի է ձայնի բավականին զարգացած դիապազոն ունենալու համար, ինչի շնորհիվ կարողացել է թողարկել բազմաթիվ հիթային կատարումներ` փոփ, դենս, առ ընդ բի և հիփ հոփ ժանրերում:
Էյքոնը նախնական ճանաչման է հասնում դեբյուտային «Locked Up» սինգլով, որը թողարկվում է 2004 թվականին (կատարումը հետագայում տեղ է գտնում «Trouble» դեբյուտային ալբոմում):
Առաջին ալբոմը թողարկելուց հետո Էյքոնը հիմնադրում է Konvict Muzik և Kon Live Distribution հաջողված ձայնագրման լեյբլները: 2006 թվականին թողարկվում է Էյքոնի թվով երկրորդ` «Konvicted» ալբոմը, որն առաջադրվում է միանգամից երեք Գրեմմի մրցանակի:
Էյքոնը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես համար մեկ կատարող, ում երգերը ամենաշտն են օգտագործվել որպես հեռախոսային ռինգտոններ:
Ալբոմներ [խմբագրել]
Էյքոնը թողարկել է 4 ալբոմ.
| Տարին | Անվանումը |
|---|---|
| 2004 | Trouble |
| 2006 | Konvicted |
| 2008 | Freedom |
| 2010 | Stadium |
Ծանոթագրություններ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Պաշտոնական կայք
- Էյքոն - IMDbէջ