Հաուս երաժշտություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաուս երաժշտություն (անգլ.` House music), ակումբային երաժշտության տարատեսակ, որը ծնունդ է առել ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում` 1980-ականների սկզբին: Արդեն 80-ականների կեսերին այս ոճը մեծ ժողովրդայնություն էր վայելում դիսկոտեկներում` աֆրոամերիկացիների և լատինաամերիկացիների շրջանում: Երաժշտությունը տարածվում է Միացյալ Նահանգների ու Կանադայի այլ խոշոր քաղաքներում, որից հետո մուտք է գործում Եվրոպա:
Իր անվանումն այս ժանրը ստացել է Չիկագոյում գտնվող Warehouse (թարգմանաբար` պահեստ) կոչվող ակումբի անվանումից: Այժմ հաուս երաժշտությունն ունի բազմաթիվ ենթաժանրեր: