Նախում Գուտման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախում Գուտման
Ծնվել էհոկտեմբերի 15, 1898(1898-10-15)[1][2]
ԾննդավայրՏելենեշտի, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[3][4]
Վախճանվել էնոյեմբերի 28, 1980(1980-11-28)[5][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրԻսրայել[3] և Թել Ավիվ, Իսրայել[4]
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունBezalel School of Arts and Crafts?, Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա և Հերցլիյա հրեական գիմնազիա
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, մանկագիր, գրող, նկարազարդող և խճանկարիչ
ԺանրԷկլեկտիզմ, բնանկար[6], քաղաքային բնանկար[6] և դիմապատկեր[6]
Թեմաներգեղանկարչություն, Կերպարվեստ[7] և գրքային գրաֆիկա[7]
Պարգևներ
ՀայրSimcha Ben Zion?
ԶավակներMenachem Gutman?
 Nahum Gutman Վիքիպահեստում

Նախում Գուտման (ծննդյան անունը՝ Նուխեմ Օլտերովիչ Գուտման, Nachum Gutman[9] , եբրայերեն՝ נחום גוטמן‎‎, հոկտեմբերի 15, 1898(1898-10-15)[1][2], Տելենեշտի, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[3][4] - նոյեմբերի 28, 1980(1980-11-28)[5][2][3][…], Իսրայել[3] և Թել Ավիվ, Իսրայել[4]), իսրայելցի բնանկարիչ, քանդակագործ, նկարազարդող և գծանկարիչ, մանկական գրող, բնանկարային գեղանկարչության պաղեստինյան ոճի հիմնադիր։ Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակի դափնեկիր (մանկական գրականության մեջ ունեցած ավանդի համար, 1962 թվական)։ Գրել է եբրայերեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուհեմ (հետագայում՝ Նախում) Գուտմանը ծնվել է բեսարաբյան հրեական Տելենեշտի գյուղատնտեսական գաղութում, (ներկայումս՝ Մոլդովայի Տելենեշտի շրջկենտրոն), Օլտեր Գուտմանի և նրա կնոջ՝ Ռիվկեի ընտանիքում, եղել է հինգ երեխաներից չորրորդը։ Ապագա նկարչի հայրը՝ սկսնակ գրող Օլտեր Գուտմանը, որը հայտնի էր Ս. Բեն-Ցիոն (կամ Սիմհա Բեն-Ցիոն) կեղծանունով, այդ ժամանակ աշխատում էր որպես ուսուցիչ։

1903 թվականին ընտանիքը տեղափոխվում է Օդեսա, որտեղ Նախումը սովորում է փորձարարական խեդերում (տարրական դպրոց) եբրայերեն ուսումնառությամբ, որտեղ դասավանդում էր նրա հայրը։ 1905 թվականին ընտանիքը տեղափոխվում է Պաղեստին և բնակություն հաստատում Յաֆֆայում։ Նախումը սովորում է «Էզրա» դպրոցում։ 1910 թվականին անսպասելիորեն մահանում է նրա մայրը և հետագայում երեխաների դաստիարակությամբ զբաղվում է նկարչի տատիկը՝ Մինցե Գուտմանը, որը եկել էր Տելենեշտից հատուկ այդ նպատակով։ Հենց այդ ժամանակ էլ Նախումը սկսեց ստանալ իր առաջին դասերը նկարչությունից Իռա Յանի (Էսթեր Սլեպյան) մոտ և ընդունվեց Հերցլիյա գիմնազիա։ 1913 թվականին նա մեկնեց Երուսաղեմ և ընդունվեց գեղանկարչության ու գեղանկարչական արվեստի «Բեցալել» դպրոց Բորիս Շացի և Աբել Պենի մոտ։

Առաջին համաշխարհային պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ դպրոցի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելուց հետո, 1916 թվականին Գուտմանն աշխատել է խաղողի ճզմման արտադրությունում և ցիտրուսային այգիներում Պետահ Տիկվեում, Ռիշոն Լե Ցիոնում և Ռեխովոտում, ինչը շատ տարիներ անց իր արտահայտությունն է գտել նրա «հախոֆեշ հագադոլ օ Թաալումաթ հաԱրգազիմ» (Ամառային արձակուրդներ, կամ տուփի գաղտնիքը) ինքնակենսագրական գրքում։ 1917 թվականին նա մյուս բնակիչների հետ միասին թուրքերի կողմից արտաքսվում է Երուսաղեմից (նկարագրված է «Նարնջի կեղևի արահետը» գրքում), 1918 թվականին կամավորական հիմունքներով անդամագրվում Բրիտանական բանակի հրեական լեգիոնին, ծառայելով որպես վերակացու Եգիպտոսում, թուրք ռազմագերիների ճամբարում։

Գուտմանի թանգարանը Նևե Ցադիկում (Թել Ավիվ)

1920 թվականին, զորացրվելուց անմիջապես հետո, մեկնում է Եվրոպա գեղանկարչություն սովորելու, մինչև 1926 թվականը բնակվում է Վիեննայում, Փարիզում, Բեռլինում, նկարազարդում է այդ ժամանակ Բեռլինում բնակվող հոր և նրա գրական ընկերների Հայիմ Նախման Բյալիկի և Շաուլ Չերնիխովսկու գրքերը։ 1926 թվականին վերադառնում է Թել Ավիվ և հիմնականում իրեն նվիրում բնանկարչությանը (հետագայում Գուտմանի այդ ժանանակաշրջանի աշխատանքները սկսեցին դասվել այսպես կոչված նոր «պաղեստինյան ոճին»)։ 1928 թվականին նա ամուսնացավ Դորա Իյոֆֆեի հետ և նույն տարում ծնվեց նրանց միակ որդին Մենահեմը։ 1929 թվականից Գուտմանը սկսեց զբաղվել «Օհել» (Վրան) մոդեռնիստական թատրոնի դեկորացիայի և բեմական հագուստի դիզայնով, դարձավ «Դավիթի թագը » (1929) և Սաբաթայ Զևիի (1932) ներկայացումների դեկորացիայի հեղինակը։ 1931 թվականին նա դարձավ «Դավար Լեյալդիմ» («Դավար» թերթի մանկական հավելված) թերթի մշտական նկարազարդողը և այդ պաշտոնում առանց ընդմիջումների աշխատեց հետագա 35 տարիներին։ Որոշ ժամանակ անց սկսեց նաև հոդվածներ գրել այդ թերթի համար։

1932 թվականին կայացավ Գուտմանի առաջին անհատական ցուցահանդեսը։ 1933-1934 թվականներին մասնակցել է պարարվեստի վարպետ Բարուխ Ագադատիի կողմից Թել Ավիվում կազմակերպվող «Ադլոյադա» ամենամյա կառնավալային պուրիմի երթի դեկորացիայի պատրաստմանը։ 1934 թվականին Թել Ավիվի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ստեղծեց քաղաքի խորհրդանիշը, որը պահպանվում է մինչև օրս (իր կողմից 1959 թվականին կատարված վերանայումով)։ 1934-1935 թվականներն անցկացրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ գրել է իր առաջին գիրքը երիտասարդների համար, «ԲեԷրէց Լոբենգուլու Մէլէխ Զուլու» (Լոբենգուլու արքայի Զուլու երկրում ), որը լույս տեսավ նրա նկարազարդումներով։ Յոհաննեսբուրգում, Քեյփթաունում և Դուրբանում անցկացվել են նկարչի անհատական ցուցահանդեսները։

Այդ ժամանակից ի վեր Գուտմանը նկարազարդել է իր բոլոր մանկական գրքերը, որոնք նա հրատարակել է մինչև իր կյանքի վերջը։ Հետագայում այդպես են հրատարակվել նրա կողմից գրված և նկարազարդված «Բեատրիս о Մաասե Շետհիլատո Համոր վէՍոֆո Արի Դորես» (Բեատրիսա, կամ պատմություն, որը սկսվեց ավանակից և ավարտվեց կատաղած առյուծով, 1942), «հարպատկաոտ Համոր Շեկուլո Տհելետ» (Իսկական կապույտ իշուկի արկածները, 1944), «Իր Կետինա վաանաշիմ բաՄեաթ» (Փոքրիկ քաղաք և մի քանի մարդիկ այնտեղ, 1959) և այլ գրքեր։

Գուտմանի ստեղծած խճանկարով ցայտաղբյուր Բյալիկ փողոցում, Թել Ավիվ

Իսրայելի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ, 1948 թվականին Գուտմանը պատրաստեց Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների դիմանկարների շարք, որոնք ընդգրկված են նրա «Ինչպես դա եղավ» ալբոմում։

1960-ական թվականների սկզբին առաջին անգամ սկսեց զբաղվել խճանկարով (Գուտմանն առաջին խճանկարն ստեղծել է Իսրայելի գլխավոր ռաբբինատում, 1961 թվականին), հետագա երկու տասնամյակում նրա խճանկարներով են զարդարվել թելավիվյան «Հերցլիա» գիմնազիայի պատերը (1967), Բյալիլի փողոցի շատրվանը (1976) և Թել Ավիվի Շալոմ Մեիրի առաջին երկնաքերը (1966)։ 1970 թվականից սկսել է զբաղվել նաև կերամիկայով[10][11][12]։

Գուտմանն ամուսնացել է Դորայի հետ։ Նրանք ունեցել են որդի։ Նախում Գուտմանը մահացել է 1980 թվականի նոյեմբերի 28-ին Թել Ավիվում։ Մահից անմիջապես հետո նրա մասին լույս է տեսնում արվեստագետ Էհուդա Բեն-Էզերի կողմից գրված «Բեյն Հոլոտ վեՏհոլ Շամաիմ» (Ավազաբլուրներ և կապույտ երկինք) մանրամասն մենագրությունը։ Նրա ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն գտնվում է Թել Ավիվի Նևե Ցադիկ շրջանում գտնվող Գուտմանի թանգարանում, որտեղ նկարիչն անցկացրել է կյանքի մեծ մասը։ Թանգարանը տեղակայված է շրջանի ամենահին շենքերից մեկում, որը կառուցվել է 1887 թվականին[13]։ Բանաստեղծ Իսրոել Գոյխբերգը նրա զարմիկն է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լամդան» մրցանակի դափնեկիր մանկական գրականության համար (1946)
  • Դիզենհոֆի մրցանակ գեղարվեստի բնագավառում (1956)
  • Հանս Քրիստիան Անդերսենի միջազգային մրցանակ (ՅՈՒՆԵՍԿՕ) «Նարնջի կեղևի արահետը» գրքի համար (1962)
  • Յացիվի մրցանակ (1964)
  • Բեսարաբիայի գաղթականների միության Ֆիհմանի մրցանակ (1969)
  • Թել Ավիվի համալսարանի դոկտոր Honoris causa (1974)
  • Իսրայելի պետական մրցանակ (1978)
  • Թել Ավիվի պատվավոր քաղաքացի (1976)
  • Իսրայելի մրցանակ (մանկական գրականության համար), 1978[14]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամաթ Ավիվում կա փողոց, որը կրում է նկարչի անունը։ Նախում Գուտմանի ստեղծագործությունները բավականին բազմազան են (յուղաներկով բնանկարներ, ջրաներկ, գուաշ, խճանկար, փորագրություն, վիմագրություն, կերամիկական քանդակ) և սերտորեն կապված են Թել Ավիվի հետ, որի առաջին նորաբնակներից մեկը նրա ծնողներն էին և ինքը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "In the Land of Lobengulu King of Zulu", Massadah 1940
  • "Seven Mills and Another Station" (Sheva T'khanot ve'od Takhana), Yavneh 1956
  • Path of the Orange Peels: Adventures in the Early Days of Tel Aviv (English translation: Nelly Segal) Dodd, Mead & Company, 1979
  • И было однажды… Агадические сказания о царе Давиде записал Хаим-Нахман Бялик. Иллюстрации Нахума Гутмана. М.: Текст—Книжники, 2015.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 NMVW-collection
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 https://israelforever.org/interact/blog/the_artist_pioneer/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://data.bnf.fr/ark:/12148/cb14525133f
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 http://www.artnet.com/artists/nachum-gutman/
  7. 7,0 7,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. Իսրայելի մրցանակ — 1953.
  9. Nachum Gutman
  10. Mosaic Mural – Mosaic Artist – Nachum Gutman – Shalom Tower – Tel Aviv, Israel « Mosaic Art Source
  11. Haaretz: TA City Hall: Gutman Mosaic Destined for Ritzy Office Tower Courtyard, 11 June, 2009 [1]
  12. PhotoStock-israel, Oren Shalev (2015): "The fountain is now located at the corner of Rothschild boulevard and Herzl street, Tel Aviv" [2]
  13. Gilerman, Dana (2001 թ․ օգոստոսի 1). «Pinpointing Nahum Gutman». Haaretz.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
  14. «Israel Prize Official Site – Recipients in 1978 (in Hebrew)».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախում Գուտման» հոդվածին։