Յակով Զարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակով Զարգարյան
Հենրիկ Իգիթյանն ու Յակով Զարգարյանը
Ծնվել էդեկտեմբերի 5, 1925(1925-12-05)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էմայիսի 22, 2020(2020-05-22)[1] (94 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունդաշնակահար
մանկավարժ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
ԿրթությունԱլեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց և Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիա (1954)
Պարգևներ

Յակով Սերգեյի Զարգարյան (դեկտեմբերի 5, 1925(1925-12-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 22, 2020(2020-05-22)[1], Երևան, Հայաստան), դաշնակահար, մանկավարժ։ Պրոֆեսոր (1989)։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1967)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակով Զարգարյանը ծնվել է 1925 թվականին, Երևանում։ Սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ 1954 թվականին ավարտել է Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիան։ Աշխատել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Հանդես է եկել որպես մենակատար, ինչպես նաև նվագախմբերի հետ ելույթներ է ունեցել Գորկիում, Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Դոնեցկում, Բաքվում, Թբիլիսիում, Իտալիայում։ 1960-1970 թվականներին Երևանի օպերայի և բալետի թատրոնում կատարել է Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» և Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա» (բլյուզի ոճով) գործերը՝ բալետային ներկայացումներում։ 1988 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, 1989-2004 թվականներին եղել է արտասահմանցի ուսանողների ֆակուլտետի դեկանը[2]։

Հեղինակ է դաշնամուրի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ գրքերի, հուշերի և էսսեների, հրապարակախոսական հոդվածների։

  • «Իմ Մինասը», հայերեն՝ 1995, ռուսերեն՝ 1996
  • «Հեռու և մոտ անցյալից», ռուսերեն, 1995
  • «Այդ Իգիթյանը», ռուսերեն, 2011

Կոլեկցիոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի պատկերազարդ փայտե, կավե, ապակե և մետաղե ձվերի հավաքածու, որտեղ հավաքված են միայն հեղինակային գործեր՝ Մարտիրոս Սարյան, Հենրիկ Սիրավյան, Մինաս Ավետիսյան, Ռուդոլֆ Խաչատրյան, Հարություն Կալենց, Վալենտին Պոդպոմոգով, Հարություն Մինասյան, Յուրի Սիմոնյան, էդուարդ Ղազարյան, Սուրեն Ստեփանյան, Հենրի Էլիբեկյան, Էդուարդ Արևշատյան, Ռաֆայել Ադալյան[3]։

Կոլեկցիոներն ամենաանկուշտ մարդն է։ Հարյուր հատ ունի, ուզում ա հարյուր մեկն ունենա, քսան հազար հատ ունի, քսան հազար մեկ հատ է ուզում ունենալ։ Դա հիվանդություն է։ Ես շատ ուրախ եմ, որ տառապում եմ այդ հիվանդությամբ։
- Յակով Զարգարյան[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, դաշնակահար, պրոֆեսոր Յակով Զարգարյանը
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Մարտիրոս Սարյանի նկարազարդած ձուն. Յակով Զարգարյանի բացառիկ հավաքածուն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. Ձու, ձու, փայտե ձու

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակով Զարգարյան» հոդվածին։