Սուրեն Ստեփանյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Ստեփանյան (այլ կիրառումներ)
Սուրեն Ստեփանյան
Ծնվել է1915
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1977
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կրթություն«Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (1937)
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներՎլադիմիր Այվազյան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
Սուրեն Ստեփանյան Վիքիդարանում

Սուրեն Շավարշի Ստեփանյան (1915, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1961

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1938 թվականին՝ Լենինգրադի գեղարվեստամանկավարժական ուսումնարանը։ 1940-1943 թթ. դասավանդել է Լենինականի Ս․ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում։ 1943- 1945 թթ. որպես ձևավորող նկարիչ աշխատել է Լենինականի, 1945-1946 թթ.՝ Երևանի Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոններում։ Ստեփանյանը ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում։ Ձևավորել և նկարազարդել է մոտ 300 գիրք, աշխատակցել տարբեր պարբերականների։ Ստեփանյանին բնորոշ են ստեղծագործական վառ երևակայությունն ու գեղարվեստական հնարքների բազմազանությունը։ (1943) թվից մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների[1]։

Լավագույն գործերից են՝

Գեղանկարներ`

  • «Հին Լենինական» (1958)
  • «Իմ հեքիաթը» (1959)
  • «Դրսում ձմեռ Է» (1964)

Քանդակներ`

  • «Երգ» (1969, փայտ)
  • «Սեդա» (1970, փայտ)

Գրաֆիկական թերթեր՝

  • «Նկարիչ Ռ․ Շիշմանյանի դիմանկարը» (1960)
  • «Աշուն» (1975)

Գրքային ձևավորումներ՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 133